Մադրիդի Պրադո
թանգարանն աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն է,
Իսպանիայի արվեստի գլխավոր գանձարանը: Այստեղ պահվում են 12 –19 դդ.
եվրոպական գեղանկարչության հռչակավոր վարպետների գրեթե 8600 գործեր, ինչպես նաև
քանդակներ, տպագիր հրատարակություններ, դեկորատիվ ստեղծագործություններ: Պրադոյի յուրահատկություններից մեկն
այն է, որ
այստեղ է
պահվում իսպանական գեղանկարչության աշխարհում ամենամեծ հավաքածուն: Այն բաղկացած է երեք
խոշոր մասերից: Առաջինն իսպանական թագավորների հավաքածուն է, երկրորդը` եկեղեցու հովանավորությամբ ստեղծված, իսկ
ավելի ուշ
պետությանն անցած
կտավների հավաքածուն, երրորդը` թանգարանին նվիրաբերված կամ
թանգարանի միջոցներով ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուն է:
Թանգարանը բացվել է 1819թ.,
սակայն դրա
պատմությունն սկսվում է շատ ավելի
վաղ ժամանակներից, իսկ
դրա ստեղծման արմատներին կանգնած է
Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V արքան` Հաբսբուրգների դինաստիայից, որը
համատեղության կարգով նաև Իսպանիայի Կառլոս Առաջին արքան էր:
Վերջինս աչքի
էր ընկնում գեղանկարչության նկատմամբ յուրահատուկ սիրով,
եւ
առաջին արքան
էր, որը որոշում է գեղանկարչության իր
հավաքածուն փոխանցել իր ժառանգորդին` Ֆիլիպ 2-ին`
ցանկանալով արվեստի այդ գործերը պահպանել իսպանական գահի ներքո:
16-րդ
դարում Իսպանիան քայլեր է
ձեռնարկում գրավելու եվրոպական նոր
տարածքներ, մասնավորապես` Նեապոլը եւ
Նիդերլանդները, որտեղից փորձ է
կատարվում բերել
գեղանկարչության հռչակավոր նոր գործեր: Կառլոս 5-րդ
եւ Ֆիլիպ 2-րդ
արքաների շնորհիվ Մադրիդում են
հայտնվում Բելինիի, Տիցիանի, Վերոնեզեի եւ այլոց
գործեր: Կառլոս 5-րդի այս
մոլուցքը փոխանցվում է նաև իսպանական մյուս արքաներին, ուստի արդեն
18-րդ դարում թագավորական հավաքածուն բաղկացած էր մի
քանի հազար
նմուշներից:
Որոշում է կայացվում ստեղծել ցուցահանդես, որտեղ կցուցադրվեին արվեստի այդ
գործերը: Այն
բացվում է Էլ Պարդո քաղաքամերձ պալատում, սակայն այնտեղ այցելելու իրավունք ուներ
միայն ազնվական խավը: Հանրությանը թույլատրվում էր
այցելել միայն
Էսկորիալ, որտեղ
ներկայացված էր
կրոնական գեղանկարչություն:
1785թ.
Իսպանիայում բացվում է հանրային առաջին թանգարանը: Բնագիտությանը նվիրված այդ թանգարանը տեղակայվում է Պրադո
մեծ զբոսայգում (այստեղից էլ գալիս
է ապագա թանգարանի անվանումը): Կառուցումն իրականացվում է ճարտարապետ Խուան դե
Վիլյանուեվայի գլխավորությամբ: Նապոլեոնական զորքերի արշավանքների ժամանակ վնասվում են
թանգարանի շենքը
եւ հավաքածուն, թեպետ ստեղծագործություններից շատերը տեղափխվում են:
Պրադոյում է պահվում հոլանդացի վարպետ Հիերոնիմոս Բոսխի նշանավոր
«Երկրային հաճույքների այգին» եռանկարը
1814թ.
Ֆերդինանդ Vll (1784–1833) թագավորը կրկին հանրային թանգարան կառուցելու հրաման է
արձակում: Այն
նվիրվում է
գիտությանն ու
արվեստին: Թանգարանն ստանում է Պրադո անվանումը: Պրադո թանգարանը, որի հավաքածուն ներառում էր
311 կտավ, բացվում է 1819թ.
նոյեմբերի 19-ին:
1826–1827թթ.
թագարանին են
փոխանցվում Սան Ֆրանցիսկո ակադեմիայում պահվող կտավներ, այդ
թվում` Կառլոս V, Ֆիլիպ II, Ֆիլիպ
IV թագավորների հավաքածուներից: 1828թ. թանգարանի հավաքածուն դասակարգվում եւ առանձին ցուցադրությունների է
բաժանվում համաձայն գիտական չափանիշների:
Սկսած 1836 թ-ից
Իսպանիայում սկսում են փակվել մենաստաններն ու
կրոնական ուսումնական հաստատությունները: Դրանցից առգրավված թանկարժեք իրերը տեղափոխվում են Լա
Տրինինդադ վանք,
որտեղ 1868թ.
բացվում է ազգային թանգարան: 1871թ. վանքի
ֆոնդը փոխանցվում է Պրադո
թանգարանին: 1868թ.
Պրադոն թագավորական թանգարանից վերածվում է Մադրիդ քաղաքի թանգարանի:
1894թ.
ստեղծվում է Նոր արվեստի թանգարանը, եւ
Պրադոն զրկվում է իր մի
շարք կտավներից, հիմնականում` իսպանական նկարիչների վրձնին պատկանող: Դրանց
մի մասն էլ հետագայում հայտնվում է 1951թ.
բացված ժամանակակից արվեստի թանգարանում:
1936թ.
Քաղաքացիական պատերազմի արդյունքում թանգարանը փակվում է,
կտավներն էվակուացվում են դեպի
Շվեյցարիա: 1939թ.
հուլիսի 7-ին
Պրադոն նորից
բացվում է
այցելուների համար,
սակայն ցուցադրությունը լիարժեք չէր,
քանի որ
կտավների մեծ
մասը դեռ
մնում էր
Ժնևում (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կտավները նորից վերադարձվում են Իսպանիա):
1971թ.
Կասոն դել
Բուեն Ռետիրո շենքում բացվում է թանգարանի մասնաճյուղերից մեկը,
որտեղ ցուցադրության են հանվում հիմնականում 19-րդ դարի
իսպանական գեղանկարչության գործեր:
No comments:
Post a Comment