Saturday, 2 August 2014

Պասադոբլ


Պասադոբլ` իսպանական պար, որը նմանեցվում է կորիդային: Նախկինում այս պարն անվանվել է «իսպանական մեկ քայլ», քանի որ քայլերը բաժանվում են մեկ հաշվի հետ: Պասադոբլն իսպանական ազգային պարերից մեկն է, որը կապվում է իսպանական մշակույթի տարբեր բնագավառների հետ, մասնավորապես, այն հիմնված է ցլամարտի վրա: Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկի, իսկ աղջիկը` նրա մուլետան (մատադորի ձեռքի կարմիր կտորը): 

Երաժշտությունը    նույնպես      համապատասխանում է  ցլամարտի  երաժշտությանը:  Առաջին    ցլամարտերն  անցկացվել  են  Կրետե կղզում: Միջնադարում  դրանք  մեծ  տարածում են ստացել նաև Իսպանիայում:1700-ական թվականներին Իսպանիայում անցկացվող ցլամարտերն   ամենամոտն  են   դրա   ժամանակակից տարբերակին: Պասադոբլ  պարն  առաջին  անգամ  կատարվել   է  Ֆրանսիայում,  1920թ. և 1930-ական թթ-ին  այն  արդեն  մեծ հեղինակություն ուներ Փարիզի բարձր հասարակության շրջանում: Այդ պատճառով էլ պարի մեջ շատ քայլեր ու ձևեր ֆրանսերեն անվանում ունեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պարն ընդգրկվել է լատինամերկյան պարերի ծրագրի մեջ:

Պասադոբլի առանձնահտուկ գիծը պարողների մարմնի դիրքն է. բարձր պահված կրծքավանդակ, գլուխը՝ հստակ ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումներում այն թեքվում է վեր ու վար: Մարմնի նման դիրքը համապատասխանում է ցլամարտիկի շարքումների բնույթին: Շարժքումներն ինքնին մեկնաբանվում են որպես ցլամարտիկի և ցլի պայքար:Պարի երաժշտությունը բաղկացած է երեք մասից՝ նախաբան, հիմնական մաս և եզրափակիչ մաս:

No comments:

Post a Comment