Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ» ողբերգությունը (մաս I՝ 1808 թ., մաս II՝ 1823–31 թթ.) համարվում է համաշխարհային գրականության գոհարներից մեկը: Այս ստեղծագործության վրա հեղինակն աշխատել է ավելի քան 60 տարի: XVI դարի առաջին կեսին Գերմանիայում տարածված էր թափառաշրջիկ բժիշկ ու գրբաց Ֆաուստի մասին լեգենդը, որն էլ հիմք է ծառայել այս
ստեղծագործության համար:
Ողբերգությունը սկսվում է «Նախաբան
թատրոնում» հատվածով, որտեղ արտացոլվում են
Գյոթեի գեղագիտական հայացքները: Թատրոնի տնօրենը, բանաստեղծն ու կատակերգակ
դերասանը քննարկում են, թե ինչ պիտի ցուցադրվի թատրոնում: Բանաստեղծը ընդգծում է
արվեստի վսեմ կոչումը` պնդելով, որ արվեստի էությունը ոչ թե խաբուսիկ ու անցողիկ
փայլն է, այլ կատարյալ ու ճշմարիտ գեղեցկությունը: Նման արվեստը դառնում է դարերի
սեփականություն, սերունդների հիացմունքի առարկա: Բայց սերունդների մասին
չէ, որ
մտածում
է
կատակերգու դերասանը. չէ՞ որ արվեստն առաջին հերթին հասցեագրված է
ժամանակակիցներին: Գնալ դեպի կյանքը, կոնֆլիկտները, զգացմունքները. Գյոթեն բացում
է արժեքավոր ստեղծագործությունների հմայքի գաղտնիքը: Դրանք յուրաքանչյուրին սնունդ
են տալիս, ամեն ոք նրանց մեջ փնտրում ու գտնում է իրենը:
Ֆ.Գ. Շլիկ «Ֆաուստն ու Վագները զբոսնելիս» |
Մյուս
հատվածը վերնագրված է «Նախաբան երկնքում», որտեղ թաքնված է ողջ երկի բանալին: Մեր
առջև
Աստվածն
է, հրեշտակապետերն
ու
Մեֆիստոֆելը:
Գյոթեն
այլաբանորեն փառաբանում է հավերժական նյութական աշխարհը,
օրհներգում Մայր բնությունը:
Ի՞նչ
է
մարդը
այս
վիթխարի,
ներդաշնակ ու կատարյալ տիեզերքի մեջ:
Ավ~աղ
նա
դժբախտ
է, նա
մշտապես
տառապում
է: Նա
ավելի
լավ
կապրեր,
եթե
զրկված
լիներ
բանականությունից`
աստվածային կայծից:
Օժտված
լինելով
այս
հրաշալի
զենքով`
մարդը
չի
կարողանում կարգավորել իր կյանքը:
Ողբերգության ամենավառ կերպարը`
ծաղրասեր
ու
սկեպտիկ
Մեֆիստոֆելը,
ամենևին
չի
խեղաթյուրում փաստերը,
երբ
ասում
է, թե
մարդկային աշխարհը վատ է կառուցված,
քանի
որ
«մարդիկ այնքան են աղետյալ ու խեղճ»:
Մեֆիստոֆելն արդեն չի հավատում,
որ
մարդն
ի
վիճակի
է
ուղղել
իր
«անասնական»
կյանքը,
իր
ներողամիտ քամահրանքով նա նույնիսկ խղճում է մարդուն,
բայց
Աստվածն`
աշխարհի
արարիչը,
որը
պանթեիստ
Գյոթեի
համար
բարերար
բնությունն է,
լավատեսորեն է նայում մարդուն:
Անշուշտ,
կատարելություն չէ մարդը,
բայց
նա
ձգտում
է
կատարելության:
Ֆաուստն ու Մեֆիստոֆելը |
Ֆաուստի
մասին
խոսելիս
Աստված
հարցնում
է.
-Ճանաչու՞մ ես դու նրան:
-Այդ դոկտորի՞ն,-պատասխանում
է Մեֆիստոֆելը:
-Իմ ծառային,-ասում է Աստված:
Այո՛, մարդը բնության ստրուկն է: Բնությունն ինքն է նախասահմանում մարդու ուղին: Մեֆիստոֆելը այսպես է բնութագրում մարդուն ու մարդկությանը` ի դեմ Ֆաուստի. «Միշտ անհանգիստ է մարդը, միշտ որոնում է նորը, երբեք չի բավարարվում ձեռք բերածով, լի է պայքարի մղող անսպառ եռանդով, դժվարություններ հաղթահարելու ավյունով. այսպիսի բնազդներ է դրել մարդու մեջ Մայր բնությունը»:
Մարդիկ անհիշելի ժամանակներից երազում էին այն մեկի մասին, ով կկարողանար հասկանալ և իրեն ենթարկել բնության գաղտնիքները:
Ֆաուստն իր կյանքը նվիրում է գիտությանը, փորձում գործունեության շատ ոլորտներ և անցնելով կյանքի բոլոր վայելքների միջով` զառամյալ տարիքում հանգում է այն իմաստնությանը, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը: Ֆաուստը գտնում է այդ ճշմարտությունը, որի համար այնքան երկար տառապել է. «Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու»:
Գեորգ Ֆրիդրիխ Կերսթինգ «Ֆաուստը հետազոտության մեջ» |
«Ֆաուստի» հիման վրա ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ Գունոն ստեղծել է իր նույնքան հանրահայտ «Ֆաուստ» օպերան:
No comments:
Post a Comment