Կանտատ (իտալ.՝ cantata, լատ.՝ cantare-երգել)՝ վոկալ-գործիքային մեծակտավ ստեղծագործություն, սովորաբար՝ մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար: Մոտ է օրատորիային, վերջինիս նման կարող է պարունակել նվագախմբային նախանվագ, արիաներ, ասերգեր և խմբերգեր, բայց տարբերվում է համեմատաբար փոքր ծավալով, հաճախ նաև՝ սյուժեի դրամատիկական ծավալման բացակայությամբ: Լինում է աշխարհիկ և հոգևոր, տարբեր բովանդակության և բնույթի, երբեմն՝ զուգորդված այլ ժանրերի հետ (օպերա-կանտատ, սիմֆոնա-կանտատ, պոեմ-կանտատ, երգ-կանտատ): Կանտատը սկզբնավորվել է Իտալիայում 17-րդ դարի 1-ին կեսին:Արևմտաեվրոպական երաժշտության մեջ բարձրաժեք կանտատ են ստեղծել Ջ. Կարիսիմին, Ա. Ստրադելան, Ա. Սկարլատին, Յո. Բախը, Վ. Մոցարտը, Լ. Բեթհովենը, Ֆ. Շուբերտը և ուրիշներ: Ռուսաստանում կանտատը, ձևավորվելով 18-րդ դարում, բարձունքի է հասել Պ. Չայկովսկու, Ն. Ռիմսկի-Կորսակովի, Ս. Ռախմանինովի գործերում: Պրոկոֆևի, Շոստակովիչի, Շապորինի կանտատներում հիմնավոր տեղ է գրավում պատմական-հերոսական, հայրենասիրական թեմատիկան:
Կանտատը հայ պրոֆեսիոնալ երաժշտության ինքնուրույն ժանրերից է:Նշանավոր են Ա. Սպենդարյանի,Մ. Եկմալյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Հարութունյանի կանտատները:
No comments:
Post a Comment