Ջայվը
ծագել է
19 դարում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում:
Այն ծագել
է Նյու
Յորքում մեծ
տարածում ունեցող
լինդի-հոփ
պարից և զարգացել ջիտերբուրգ
կոչվող ոճի
միջոցով՝ ժամանակի
ընթացքում դուրս
թողնելով ակրոբատիկ
տարրերը և կատարելագործելով տեխնիկան: Ջայվը
համարվում է սվինգի տարատեսակներից
մեկը, որին
բնորոշ են
արագ ու
ազատ շարժումները:
Ժամանակակից ջայվը
շատ է տարբերվում սվինգից,
թեպետ որոշ
շարժումներ դեռևս
պահպանվել են:
Երաժշտական առումով
այս պարին
բնորոշ է
44 տակտը 1 րոպեի ընթացքում:
Ջայվը լատինամերիկյան
պարային ծրագրի
5 պարերից մեկն է:
Այս պարն
արագ ու
անկաշկանդ է,
ինչը պարային
զույգին թույլ
է տալիս
ցուցադրել ոչ
միայն տեխնիկական
վարպետություն, այլ նաև
իրենց ֆիզիկական
պատրաստվածությունը:
"Jive" բառը նման
է աֆրո-ամերիկյան "Jev" բառին, որը
նշանակում է խոսել արհամարհանքով:
"Jive"-ը գրեթե նույն
իմաստն ունի
նաև նեգրիտանական
ժարգոնում, որտեղ
նշանակում է սուտ, խորամանկություն:
Ենթադրվում է
նաև, որ
բառը ծագել
է անգլերեն
"jibe" բառից, որը ժարգոնային
համատեքստում նշանակում է
էժան ապրանք,
մարիխուանա: Հստակ
հայտնի չէ,
թե բառային
որ իամստն
է դրված
պարի հիմքում,
հետևաբար դժվար
է ասել,
թե բովանդակային
առումով որն
է պարի
գաղափարը:
Ժամանակակից
ջայվը դեռևս
պահպանում է
Bunny Hug-ը (նապաստակի ցատկ)՝ որպես
իր հիմնական
պարային քայլ:
Դա հանրահայտ
դեպի կողք
ընթացող շասեն
է՝ նմանեցված
այն իրավիճակին,
երբ նապաստակը
վախենալիս թռչում
է դեպի
կողք: ժամանակակից
ջայվի հիմնական
քայլերը նախկին
դեպի հետ
և առաջ
դանդաղ քայլերի
փոխարեն շասեի
շեշտաշարժերն են (քայլ-հենք-քայլ)՝ աջ
և ձախ:
Բոլոր քայլերը
սկսվում են
թաթից: Յուրաքանչյուր
քայլի հետ
ծանրությունն ընկնում է առաջ: Կատարողական
առումով ջայվը
բավականին բարդ
է և իր բնույթով
ու տեխնիկայով
տարբերվում է լատինամերիկյան պարային ծրագրի
մյուս պարերից:
Ջայվի մասին առաջին բնութագիրը տրվել է Վիկտոր Սիլվեստր անունով պարային մասնագետի կողմից, ինչը 1944թ. տպագրվել է Եվրոպայում: Ջայվը վերջին պարն է, որը մտել է լատինամերիկյան պարային մրցութային ծրագիր, այդ իսկ պատճառով ջայվը պարում են ամենավերջում: Ջայվի արագ ու անկաշկանդ բնույթը պարող զույգից փոխանցում է թեթևության զգացում: Ակրոբատիկ հնարքների բացակայությունը չի խանգարում զգալ պարի ճկունությունն ու հավասարակշռությունը:
No comments:
Post a Comment