Էդգար Դեգա «Պարի դաս», 1874 թ.: Հայտնի է, որ Դեգան շատ էր սիրում բալետը և շատ անգամներ է իր կտավներում պատկերել բալետ: «Պարի դաս» կտավը յուրահատուկ և իրական է թվում, պարուհիների շարժումները պատկերված են փայլուն վարպետությամբ: Այս կտավը թույլ է տալիս զգալ բալետի բոլոր սահմանները, ընկալել պարի դասի ողջ կենդանությունը: Երբ Դեգային հարցրել են՝ ինչու է նա այդպես կլանված նկարում պարուհիներին և տեսարաններ բալետային կյանքից, նկարիչը պատասխանել է. «Ինձ անվանում են պարուհիների գեղանկարիչ՝ չհասկանալով, որ պարուհիներն են պատճառ դարձել նկարել գեղեցիկ կտավներ և փոխանցել պարային շարժումները»:
No comments:
Post a Comment