Ջովանի Լորենցո Բերնինիի «Օրհնյալ Լյուդովիկա Ալբերտոնիի էքստազը» մարմարե քանդակը (1671-1674թթ.) ներկայացնում է Հռոմում օրհնյալ համարվող Լյուդիվակայի` մահվան գիրկն անցնելու րոպեները: Կինը գտնվում է կրոնական էքստազի մեջ. զգում է Սուրբ Հոգու գալուստը: Քանդակը կերտված է մարմարի տարբեր տեսակներից: Ինչպես Բերնինիի մնացած գործերը, այս քանդակը ևս աչքի է ընկնում մեծ արտահայտչականությամբ, դիմագծերի պարզությամբ, ամեն մի մասնիկի միջոցով արտացոլված վարպետությամբ:
No comments:
Post a Comment