Բալլադը բանաստեղծական և երաժշտական ժանր է: Չափածո բալլադը քնարա-էպիկական սետղծագործություն է, որի մեջ ավանդական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց: 13 -րդ դարի բալլադի փոփոխված ձևը ֆրանսիական և իտալական պոեզիայի տարածված ժանրերից մեկն է: Միջին դարերի եվրոպական գրականության մեջ բալլադներ էին կոչվում երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները: Դրանք բաղկացած էին 28 տողից և ունեին կառուցվածքի որոշ կայուն գծեր (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործածվում էին միևնույն հանգերը, կրկնվում միևնույն եզրափակիչ տողը): Միջնադարյան Անգլիայւոմ բալլադները ժողովրդական սյուժեներով դրամատիկ երգեր էին՝ խմբակային կրկներգով (Ռոբին Հուդի մասին բալլադների շարքը):18 դարի վերջերից փոփոխության ենթարկվեցին բալլադների թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը: Բալլադներ սկսեցին կոչել ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք, քնարական գունավորում:
Երաժշտության մեջ բալլադը նախապես եղել է ժողովրդական պարերգ: Միջնադարում եղել է ռոմանական լեզվախմբի ժողովուրդների քնարական խմբակային պարերգ՝ պարտադիր կրկներգով:13-րդ դարում տարածված էր Իտալիայի և Ֆրանսիայի պրոֆեսիոնալ արվեստում՝ հատկապես տրուբադորների և տրուվերների մոտ: Աստիճանաբար ձևավորվել է որպես պատմողական, սյուժետային բնույթի երգ: Վոկալ բալլադի վերելքը կապված է 18 դարի երկրորդ կեսի պրոֆեսիոնալ պոեզիայում բալլադի վերածննդի հետ:Հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ առանձնանում են Ա. Սպենդարյանի «Ձկնորսն ու փերին», Ռ. Մելիքյանի «Ծերուկ ալևոր կար թագավոր», Հ. Ստեփանյանի, Ա. Հարությունյանի դաշնամուրային բալլադները, Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար:

No comments:
Post a Comment