Անդրեա դե Պիետրո, ավելի հայտնի որպես Պալլադիո (1508-1580թթ.) ` Ուշ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր ճարտարապետ, համաշխարհային ճարտարապետության լեգենդներից:
Նա ստեղծագործել է բարոկկոյի ժամանակաշրջանում, բայց չի հետևել այս ուղղության տենդենցներին, այլ ստեղծել է իր ինքնատիպ ոճը, որը շատ արվեստագետների կարծիքով, գերազանցում է անգամ կլասիցիզմին:
Պալլադիոյի մշակութային ժառանգությունը հսկայական է, իսկ դրանց մեջ իրենց յուրահատուկ տեղն ունեն մերձքաղաքային առանձնատները՝ վիլլաները: Պալլադիոյի գլուխգործոցերից են համարվում «Լա Ռոտոնդա», «Ֆոսկարի» վիլլաները, Պալացցո դելլա Ռաջոնեն (ներկայումս` Պալլադիոյի բազիլիկան): «Լա Ռոտոնդան» Վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ կառույցն է, որ ունի գմբեթ: Պալլադիոն ինքնատիպ է օգտագործում հին հռոմեական ճարտարապետության մոտիվները` զուգակցելով տարբեր բարձրության ու տեսակի սյուներ` ընդգծելով ձևի հստակությունն ու միաձուլման ներդաշնակությունը: Արժեքավոր են նաև վարպետի կառուցած եկեղեցիները` Սան Պեդրո ին Կաստելլոն (1558), Սան Ֆրանչեսկո դելլա Վինյայի ճակատային հատվածը (1562), Սան Ջիորջիո Մաջորեն (1565) և այլն: Պալլադիոյի ճարտարապետական ժառանգությունը իր եզակի ազդեցությունն է ունեցել 17-18-րդ դարերի բարոկկոյի ու կլասիցիզմի գաղափարների վրա: Պատահական չէ, որ նրա անունով ճարտարապետական մի ամբողջ ուղղություն է ստեղծվել` կոչվելով «պալլադիանիզմ»:
«Լա Ռոտոնդա» վիլլան |
Սան Ջիորջիո Մաջորե |
No comments:
Post a Comment