Sunday, 3 August 2014

Սանտա Կրոչե (Սուրբ Խաչ) տաճար


   Իտալիայի   Լեչե քաղաքում գտնվող այս տաճարը կառուցվել է բարոկկո ոճով: Տաճարի ներկայիս տարածքում դեռ   14-րդ դարում Ուոլտեր Բրիեն Vl օորոք կառուցվել էր եկեղեցի:  Նոր  տաճարի  շինարարությունն  սկսվում   է 1549թ.-ին և տևում մոտ երկու դար: Տաճարի տարածքն  ընդգրկում  էր  այնտեղ  նախկինում բնակված հրեաների տները, որոնք 1510թ. վտարվել էին Լեչեից: 
    1582թ. ավարտվում է տաճարի ճակատային մասի շինարարությունը, մինչդեռ գմբեթի կառուցողական աշխատաքներն ավարտվում են 1590թ.:1606թ.-ից  սկսած կառուցվում է տաճարի գավիթը՝ ճարտարապետ Ֆրանչեսկո Անտոնիո Զիմբալոյի ղեկավարությամբ: Նրանից հետո կառուցողական աշխատանքներն ավարտին են հասցնում ճարտարապետներ  Ցեզար  Պենան և Ջուզեպպե Զիմբալոն: 
    Տաճարն ունի քեղ ճակատային մաս՝  անտաբլեմենտը  (շենքի սյուների վրա հենվող մասը՝ բաղկացած քովթարից, ծափորից և քիվից) պահող վեց սյուներով, ինչպես նաև կենդանիերի և մարդկանց քանդակներով:


Ատլանտները (եվրոպական ճարտարապետության մեջ տղամարդու քանդակ, որը ծառայում է որպես բազրիք) պատկերում են Լեպանտոյի ճակատամարտի թուրք գերիներին: Կենդանիների քանդակները խորհրդանշում են ճակատամարտին մասնակցած  քրիտոնյանների  ուժը: 
    



Տաճարն ունի  17 խորան: Գլխավոր խորանը զարդարված է իտալական նշանավոր ընտանիքներից մեկի՝ Ադորնոների գերբով, որոնք թաղված են տաճարի ներսում:

No comments:

Post a Comment