Քանթրի երաժշտական ժանրը ձևավորվել է ԱՄՆ հարավային ու արևմտյան շրջաններոմ: Քանթրիի համար որպես հիմք են ծառայել պարային ու երգային մեղեդիները, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից Ամերիկա գաղթածները: Դրանց մեջ հատկապես մեծ տեղ են գրավում անգլո-կելտական ազգային երաժշտական ավանդույթները, որոնք երկար
ժամանակ
գրեթե
անփոփոխ
կերպով
պահպանվել
են
Թենեսիի,
Կենտուկիի
եւ
Հյուսիսային
Կառոլինային
լեռնային
բնակչության
շրջանում:
Իրենց բովանդակությամբ քանթրի ոճի երգերն
ու
բալլադները
մոտ
են
հասարակ
գյուղական
ֆոլկլորային
թեմատիկային:
Քանթրի
արվեստի
ոգին
բնութագրվում
է
հատկապես
լարային
գործիքներով,
ինչպիսիք
են
կիթառն
ու
մանդոլինան:
Սկզբնական
շրջանում
երաժշտական
հնչողությանը
առանձնահատուկ
կոլորիտ
էր
հաղորդում ֆիդլ ջութակը, որը մի քանի դար շարունակ հանդիսացել է ամերիկյան ֆերմերների հիմնական երաժշտական գործիքը:
Քանթրի ոճի վրա իր ազդեցությունն է ունեցել
նաև
սևամորթների
երաժշտական
մշակույթը,
որը
հատկապես
վառ
արտահատվել է երգի կատարման
ռիթմում
եւ
իմպրովիզացիոն
ձևում,
ինչպես
նաև
այնպիսի
գործիքների
կիրառման
մեջ,
ինչպիսիք
են
բանջոն
ու
շրթհարմոնը:
Քանթրի երաժշտությունն ունի երկու
հիմնական
աղբյուր՝
սերնդեսերունդ
փոխանցված
ֆոլկլորը
եւ
հեղինակային
երգերը:
Ժանրի
ուսումնասիրողները
նշում
են,
որ
հարավարևմտյան
նահագների
լեռնային
շրջանների
բնակչությունը
ողջունում
էր
բոլոր
այն
փոփոխությունները,
որոնք
իրենց
կյանքն
ավելի
հարամարավետ
կդարձնեին,
սակայն
նրանք
չէին
ձգտում
կատարելագործել
մշակույթը,
ինչը,
ենթադրաբար,
բխում
էր
լեռնային
այդ
շրջանները
բնակեցրած
շոտլանդացիների,
իռլանդացիների
ու
գերմանացիների
համառությունից:
Նրանց
մեջ
խորն
արմատավորված
էին
ազգային
երաժշտական
ավանդույթները,
այդ
իսկ
պատճառով
փոփոխությունները
երբեք
չէին
անդրադառնում
ազգային
երգերի
ու
պարերի
վրա:
Հենկ Ուիլյամս |
1920-ական թթ-ին ԱՄՆ հարավի երաժիշտներն սկսում են կատարել ֆոլկլորային երաժշտությունը ռադիոյով, ինչպես
նաև
ձայնագրել
դրանք
գրամաֆոնի
սկավառակների
վրա,
ինչի
արդյուքնում այդ երաժշտությունը դառնում է լայն զանգվածների
համար
նախատեսված
կոմերցիոն ոճ: Այդ ժամանակաշրջանում դեռևս քննարկման
առարկա
էր,
թե
ինչպես
պետք է կոչվի երաժշտական այդ ոճը: Հաշվի առնելով դրա ֆոլկլորային բնույթը՝ ձայնագրող ընկերություններն սկսում են այն կոչել «Ծանոթ հին մեղեդիներ» (old familiar tunes) կամ «հին երաժշտություն»
(old-time music): Country music տերմինը,
որը
թարգմանաբար
նշանակում
է «գյուղական երաժշտություն» սկսկում է կիրռավել
ավելի
ուշ:
Քանթրի երաժշտությունը երաժշտական ինդուստրիայի
ասպարեզում
իր
դիրքերն
ամրապնդում
է
հատկապես
1940-ական
թթ-ին, ինչը,
մասնավորապես,
կապված
էր
ամերիկացի
հեղիանակ-կատարող
Հենկ
Ուիլյամսի
անվան
հետ:
Նա
հանդիսանում
է
«քանթրի
երաժշտության
հայրը»,
որը
ոչ
միայն
ձևավորել է քանթրի կատարողի իմիջը, այլ նաև՝
քանթրի
քնարերգության հիմնական թեմաները՝ ողբերգական սեր, միայնութուն, աշխատանքային կյանքի դժվարություններ:
Այդ շրջանում սկսում են հեղինակություն վայելել նաև քանթրի
երաժշտության
այլ
ուղղություններ,
ինչպես
օրինակ,
բլյուգրասը,
որի
նշանավոր
կատարողներից
էր
Բիլլ
Մոնրոուն,
ինչպես
նաև
երկու
այլ
ուղղություններ,
որոնք
հիմնված
են
ամերիկյան
պատմության
ու
Վայրի
Արևմուտքի
կյանքից
վերցված
սյուժետների
վրա.
դրանք
են
պատմական
բալլադն
ու
կովբոյական
բալլադը:
1950-ականների
կեսերից
քանթրի
երաժշտությունն
իր
մեջ
ներգրավում
է
նաև
տարրեր
այլ
երաժշտական
ժանրերից,
ինչպիսիք
են
գոպելը,
ռիթմ’ն’բլյուզը,
ռոկաբիլլին,
որը, ինչպես
հայտնի
է, հետագայում
դառնում է նշանավոր ռոք’ն’ռոլլի հիմքը:
1990-ական թթ-ից քանթրին
սկսում
է
կիրառել
նաև
ջազային
որոշ
տարրեր:
Ժանրի
ամենանշաավոր
կատարողներից
են
հանդիսանում
Ջիմմի
Ռոջերսը,
Ջոննի
Քեշը,
Փեթսի
Քլեյնը
և
այլք:
No comments:
Post a Comment