Դուոմո դի Միլանո կամ պարզապես Միլանյան տաճար. գոթական այս հոյակերտ տաճարը Եվրոպայի ամենանշանավոր շինություններից մեկն է: Մարմարե հիասքանչ այս շինությունը գտնվում է Միլանի պատմական կենտրոնում և համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշը: Տաճարի ընդհանուր երկարությունը 158 մետր է, բարձրությունը` 106.5 մ: Այն կարող է տեղավորվել միաժամանակ 40.000 մարդ: Սուրբ Կույս Մարիամին նվիրված այս տաճարի շինարարությունը սկսվել է 1386 թ., Ջիան Գալեացցո Վիսկոնտի դուքսի օրոք, և շարունակվել մի քանի հարյուրամյակ` ավարտվելով 19-րդ դարում, երբ Նապոլեոնի հրամանով պաշտոնապես հաստատվեց ճակատային մասի շինարարության ավարտը: Այնուամենայնիվ, շինության որոշ տարրեր շարունակվում էին հղկվել ընդհուպ մինչև 1965թ., երբ տեղադրվեց տաճարի վերջին դուռը: Շինարարական որոշ գործողություններ ծավալվել են նաև մեր օրերում. ճակատային մասի վերականգողական աշխատանքները ավարտվել են 2008թ. դեկտեմբերին: Նախապատմական ժամանակաշրջանում տաճարի տարածքում կելտական սրբավայր է եղել, հռոմեացիների օրոք` Միներվայի տաճարը, IV- VI դարերում`Սանտա-Տեկլա եկեղեցին, իսկ VII դարից սկսած` Սանտա Մարիա Մաջորե եկեղեցին, որը հետագայում քանդեցին ապագա տաճարի համար տարածք պատրաստելիս: ![]() |
| Սուրբ Բարդուղիմեոս |
Այնուամենայնիվ, տաճարի նախնական պատկերը ստացել է իտալացի Սիմոնե դե Օրսենիգոն: 10 տարվա ընթացքում տաճարի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնում էին մե՛րթ իտալացի, մե՛րթ գերմանացի մասնագետներ: 1470թ. տաճարի գլխավոր ճարտարապետ է նշանակվում իտալացի Ջունիֆորտե Սոլարին: Դուոմո դի Միլանոն ամբողջական կերպով հասանելի է դառնում հանրությանը միայն 1572թ., երբ կարդինալ Կարլ Բոռոմեոն հանդիսավոր արարողությամբ բացում է տաճարի դռները:

.jpg)

.jpg)

No comments:
Post a Comment