Wednesday 11 February 2015

Ալբերտ Հոլ


 
Ալբերտ Հոլը՝  Լոնդոնի  մշակույթի ու գիտության թագավորական սրահը, Մեծ Բրիտանիայի  ամենահեղինակավոր սրահներից մեկն է:  Կառուցվել  է  ի  հիշատակ արքայազն  Ալբերտի՝  նրա այրու՝ Վիկտորյա թագուհո կողմից: Գտնվում է Լոնդոնի  Հարավային Քենսինգտոն շրջանում, որտեղ գտնվում են վիկտորյանական դարաշրջանի նշանավոր մշակութային հաստատությունները:

  1851թ.  արքայազն Ալբերտի անմիջական մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպվում է պատմության մեջ առաջին համաշխարհային ցուցադրությունը, որի նպատակով  Հայդ Պարկում կառուցվում է  Բյուրեղապակյա պալատը: Ցուցահանդեսն այնքան  լայն  ճանաչում  է  գտնում, որ   արքայազն  Ալբերտին  առաջարկում  են   այդ նպատակով կառուցել մի ամբողջ համալիր : Ներշնչվելով այդ միջոցառման հաջողությամբ՝ արքայազն Ալբերտը ձեռնամուխ է լինում  Քենսինգտոնը թանգարանային փոքր քաղաքի՝ Ալբերտոպոլիսի  վերածելու գործին, որտեղ նրա նախաձեռնությամբ  կառուցվում է նաև Երաժշտության թագավորական քոլեջը:


    1861թ. արքայազն Ալբերտի մահվանից հետո Վիկտորյա թագուհին որոշում է հավերրժացնել նրա հիշատակը՝   ի պատիվ նրա կառուցելով  Ալբերտ Հոլը, որի բացման արարողությունը տեղի է ունենում 1871թ՝ արքայազնի մահվանից տասը տարի անց: Բացման արարողությանը թագուհին այքնան է հուզվում, որ չի կրողանում մեկ խոսք անգամ արտասանել:
   Սրահը կառուցվում  է Լուկաս Բրազերսի նախագծով; Դիզայներներն աշխատում էին սրահի վրա  ներշնչվելով  անտիկ ամֆիթատրոններով ու Գոտֆրիդ Սեմպերի գաղափարներով, որն այդ ժամանակ  կառուցում էր Քենսիգտոնի Հարավային թանգարանը: Տվյալ   ժամանակաշրջանում   համերգասրահը ամենաամբիցիոզ նախագծերից էր: Ջեռուցման համակարգը աներևակայելի  էր. տասը վայրկյանի ընթացքում 11 000 գազային  ջահեր  էի ն վառվում,  իսկ երգեհոնն աշխարհում ամենամեծն էր տվյալ ժամանակաշրջանում:

  
83մ-72մ չափերի օվալաձև այս կառույցի պատերը զարդարված են որմնաքանդակներով, որոնցից  նշանավոր է հատկապես «Մշակույթի ու Գիտւյթյան հաղթանակը» որմնաքանդակը, իսկ առանձին քանդակներ խորհրդանշում են գիտության ու մշակույթի առանձին ճյուղեր: Սրահը կարող  է տեղավորել մոտ 8,000 մարդ (թեպետ անվտանգության ժամանակակից չափանիշները պահանջում են կրճատել այդ թիվը մինչև 5,544, ներառյալ՝ պատկերասրահում կանգնածները):

    Իր պատմության ընթացքում Ալբերտ Հոլն ընդունել է բազում միջոցառւմներ ու լեգենդար մարդկանց; Ալբերտ Հոլում յուրաքանչյուր տարի անցկացվում է մշակույթի ամենատարբեր բնագավառների մոտ 350  միջոցառում՝ դասական ու ռոք համերգներ, օպերա եւ բալետ, պարային  ելույյթներ, պոեզիայի  երեկոներ,  դպրոցական ու հասարակական միջոցառումներ, բարեգործական ակցիաներ եւ այլն; Ալբետ Հոլում մի շարք արտիստներից զատ, ելույթ են ունեցել նաև Ելիզավետա թագուհին եւ Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան եւ Դալայ Լաման:


     Հյուսիսային մասից շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությումբ՝ կարելի է տեսնել 16 օբյեկտ՝  աշխարհի տարբեր  երկրներ, որոնք նվերներ են բերում 1851թ.  Ցուցահանդեսին, երաժշտություն, քանդակագործություն, կերպարվեստ, արքայազներ, նկարիչներ, քարագործներ, ճարտարապետներ, իմաստուններ,  փիլիսոփաներ եւ այլն:

No comments:

Post a Comment