Օդրի
Հեփբրն (Օդրի
Քեթլին Ռասթոնը,
1929-1993թթ.)` Հոլիվուդի բոլոր
ժամանակների ամենահայտնի
ու սիրված
դերասանուհիներից մեկը, ով
Ամերիկյան կինոարվեստի
ինստիտուտի կողմից
կազմված «Ամերիկյան
կինոյի մեծագույն
դերասանուհիների» շարքում արժանացել
է 3-րդ
հորիզոնականին՝ զիջելով միայն
Քեթրին Հեփբրնին
ու Բետտ
Դեյվիսին:
Օդրին ծնվել
է 1929թ.
Բրյուսելում, անգլիացի
Ջոզեֆ Վիկտոր
Ռասթոն Հեփբրնի
և ազնվական
ծագմամբ հոլանդուհի
Էլլա վան
Հեեմստրայի ընտանիքում:
Էլլան առաջին
ամուսնությունից երկու որդի
ուներ, իսկ
Ջոզեֆը բացի
Օդրիից այլ
զավակ չուներ:
Մայրը խիստ
կին էր,
իսկ հայրն
ավելի սրտաբաց
էր, այդ
պատճառով Օդրին
վերջինիս կողքին
իրեն ավելի
հանգիստ ու
թեթև էր
զգում: Այնուամենայնիվ,
երկուսն էլ
«Ֆաշիստների բրիտական միության»
անդամ էին,
հայրը գերմանական
նացիոնալիզմի հավատարիմ գաղափարակից
էր: Հետագայում
դերասանուհին նշել է,
որ սա
նրա կյանքի
ամենատհաճ փաստերից
է: 1935թ.
Օդրիի ծնողներն
ամուսնալուծվում են այն
բանից հետո,
երբ Էլլան
տեղեկանում է Ջոզեֆի և երեխաների դայակի
սիրավեպի մասին:
Այս դեպքերից
հետո հայրը
հեռանում է ընտանիքից ու
տեղափոխվում է Լոնդոն: Շատ
տարիներ անց,
1960-ականներին, Հեփբրնը «Կարմիր
Խաչի» օգնությամբ
գտնում է հորը Դուբլինում
և մինչև
կյանքի վերջ
նյութապես ապահովում
է նրան:
![]() |
Օդրին «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում
|

![]() |
Մել Ֆեռերի հետ |
1944թ. Օդրին արդեն
բալետի
պրոֆեսիոնալ
պարուհի
էր:
Նա
գաղտնի
ելույթներ
էր
ունենում՝
նացիստների
դեմ
համընդհանուր
պայքարի
համար
գումար
կուտակելու
նպատակով:
Այդ
ծանր
ժամանակներում,
երբ
մարդիկ
սովամահ
ու
ցրտահար
էին
լինում
փողոցներում,
Օդրին
մասնակցում
էր
բերագործական
գործունեության,
կերակւոր
էր
պատրաստում
ու
բաժանում
մարդկանց: Այդ
ընթացքում
ներքին
բոլոր
անհանգստությունները Օդրին հանձնում էր
թղթին,
ազատ
ժամանակի
մեծ
մասը
նա
նվիրում
էր
նկարչությանը:

![]() |
Օդրին` արքայադուստր
Աննայի դերում
|
Նրա առաջին
լուրջ դերը
«Գաղտնի մարդիկ»
(1952թ.) ֆիլմում մարմնավորած
բալետի պարուհու
կերպարն էր,
որտեղ դերասանուհին
հնարավորություն է ստանում
ցուցադրել նաև
իր պարային
հմտությունները: Շուտով Հեփբրնը
ստանում է իր առաջին
գլխավոր դերը
կինոյում. 1953թ.
նկարահանված «Հռոմեական
արձակուրդները», որտեղ դերասանուհին
մարմնավորում է արքայադուստր
Աննայի կերպարը,
իրական փառք
են բերում
դերասանուհուն: Պատահական չէ,
որ մինչ
օրս էլ
այս ֆիլմը
Հին Հոլիվուդի
ամենասիրված գործերից
մեկն է:
Բազմաթիվ մրցանակների
հետ մեկտեղ
դերասանուհին այս դերի
համար արժանանում
է «Օսկարի»
արձանիկի «Կնոջ
լավագույն դերակատարում»
անվանակարգում: Բնականաբար, այս
իրադարձությունից հետո Օդրրիի
մասնակցությամբ ֆիլմերը մեծ
հաջողություն են ունենում
և դերասանուհու
փառքն ու
ճանաչումը գնալով
մեծանում է
(«Սաբրինա», 1954թ., «Պատերազմ
և Խաղաղություն»,
1956թ., «Զվարճալի դեմք»,
1957թ., «Նախաճաշ Տիֆանիի
մոտ», 1961թ.):
Հեփբրնը նկարահանվում
էր ժամանակի
ամենահայտնի դերասանների
կողքին` Գրեգորի
Պեկ, Համֆրի
Բոգարտ, Ֆրեդ
Ասթեր, էնթոնի
Փերքինս, Քերի
Գրանտ, Մել
Ֆեռեր:
![]() |
Օդրին, Մելն ու նրանց որդին Անդրեա Դոտտիի հետ |
Վերջինս
հետագայում դառնում
է Օդրիի
ամուսինը: Նրանց
որդին` Շոնը,
այժմ գլխավորում
է «Օդրի
Հեփբրն» հիմնադրամի
գործունեությունը: 1968թ. դեկտեմբերին`14
տարվա համատեղ
կյանքից հետո,
զույգն ամուսնալուծվում
է: 1969թ.
Օդրին ամուսնանում
է իտալացի
բժիշկ-հոգեբան
Անդրեա Դոտտիի
հետ: 39-ամյա
դերասանուհին շատ էր
ցանկանում ևս
մեկ երեխա
ունենալ, այդ
պատճառով ժամանակավորապես
թողնում է աշխատանքն ու
կենտրոնանում իր նորաստեղծ
ընտանիքի վրա:
1970թ. լույս աշխարհ
է գալիս
նրանց որդին`
Լուկա Դոտիին:
Անդրեան լավ
հայր ու
հոգատար ամուսին
էր, սակայն
ժամանակ առ
ժամանակ սիրային
արկածներ էր
ունենում: Օդրին
իր հերթին
սիրային կապի
մեջ է մտնում դերասան
Բիլ Գազարայի
հետ: 1982թ.
Հեփբրն ու
Դոտտին ամուսնալուծվում
են: 1980թ.-ից մինչև
կյանքի վերջ
Օդրին ապրում
է դանիացի
դերասան Ռոբերտ
Ուոլդերսի հետ:
Հետագայում դերասանուհին
նշել է,
որ Ուոլդերսի
հետ ապրած
տարիները լավագույնն
են եղել
նրա կյանքում:
Կյանքի վերջին
տարիներին Օդրին
չափազանց ակտիվ
գրաֆիկ էր
վարում. ՅՈՒՆԻՍԵՖ-ին աշխատակցելն
ու Բարի
կամքի դեսպան
լինելն
արդեն
իսկ
մեծ
ծանրաբեռնվածություն էր նրա համար:
![]() |
Անդրեա Դոտտի հետ |

No comments:
Post a Comment