«նոր» ազնվականներից: Լինելով նշանավոր տոհմի ներկայացուցիչ՝ նա զբաղվում էր առևտրով: Մայրը Կլեիդան էր, եւ բացի Սապֆոյից նրանք ունեին ևս երեք որդի:
Ռաֆայել «Սապֆո» (1510—1511թթ., Վատիկան) |
Լեսբոս կղզու կանանց սոցիալական կարգավիճակի ազատությունն զգալիորեն տարբերվել է հունական աշխարհի այլ շրջանների կանանց ազատությունից: Այստեղ կանանց հասարակական ակտիվությունը գրեթե ոչնչով սահմանափակված
չէր: Տղամարդկանց հավաքույթների հետ միասին այստեղ կազմակերպվել են նաև կանանց հավաքներ՝ ֆիասներ: Սապֆոն գլխավորել է այդպիսի հավաքները՝ նվիրված Արտեմիսին կամ Աֆրոդիտեին: Նման հավաքույթների նպատակներից մեկն էր ազնվական ընտանիքներից սերող աղջիկներին նախապատրաստել ամուսնության, որի շրջանակներում Սապֆոն նրանց սովորեցնում էր նաև երաժշտություն, պարեր, ոտանավորներ:
Սապֆոյի քնարերգության
հիմքում ընկած են ավանդական ֆոլկլորային տարրեր, որոնք միաձուլված են սիրո ու
բաժանումի թեմատիկային: Գործողությունները տեղի են ունենում լուսավոր ու պայծառ բնության, կարկաչուն
գետակների եւ աստվածուհիների սրբազան պուրակների ֆոնին: Պաշտամունքային բանահյուսության
ավանդական ձևերը Սապֆոյի քնաերգության մեջ շաղկապված են նրա անձնական ապրումներին.
նրա քնարերգության գլխավոր առանձնահատկություններից է լարված կիրքը, մերկացած
զգացմունքները՝ արտահայտված ծայրահեղ
պարզությամբ ու գունեղությամբ: Սապֆոյի պատկերացումներում սերը ահարկու տարերային ուժ է, «քաղցրադառը հրեշ, որից ոչ մի պաշտպանություն չկա»:
Ռաֆայել «Սապֆո» (1510—1511թթ., Վատիկան) |
Բնականաբար նման
զգացմունքները չէին կարող սկիզբ առնել միայն ավանդության մեջ: Սապֆոյի
կենսագրությունից հայտնի են որոշակի տվյալներ, որոնք իենց ազդեցությունն են
ունեցել նրա արվեստի էմոցիոնալ գծի վրա: Ապուլայոսի վկայությունները պատմում են,
որ Սապֆոյի եղբայրը, որը գինեվաճառությամբ էր զբաղվում դեպի Եգիպտոս իր ուղևորություններից
մեկի ժամանակ սիրահարվում է
չքնաղ Ռոդոպուին, որն աշխատում էր հասարակաց տանը: Նրա դիմաց վճարելով մեծ փրկագին՝
իր հետ բերում է Լեսբոս, որտեղ Սապֆոն ինքն
է հրապուրվում գեղեցկուհով: Դա
բացահայտելով՝ եղբայրը լքում է հայրական տունը:
Սապֆոյի քնարերգության կենտրոնում երկու սեռերի տարբեր կերպարների նկատմամբ սերը եւ կիրքն են: Սապֆոն հայտնի է եղել նաեւ կանանց հանդեպ տարվածությամբ («լեսբուհի» բառն առաջացել է նրա հայրենի Լեսբոս կղզու անվանումից): Նրա բանաստեղծությունների լիրիկական հերոսուհիները խոսում են տարբեր կանանց Սապֆոյի բուռն սիրահարվածության մասին (երբեմն փոխադարձ, երբեմն՝ ոչ): Այնուամենայնիվ, նրա հոմոէրոտիկան անհրաժեշտ է ընկալել մ.թ.ա. յոթերորդ դարի համատեքստում: Ալքայոսի, հետագայւմ նաեւ Պինդարոսի բանաստեղծությունները եւս վկայում են կանանց հավաքույթների ժամանակ մասնակիցների միջեւ սերտ ռոմանտիկական կապերի մասին:
Ալեքսանդրիյան ժամանակաշրջանում Սապֆոյի գրական ժառանգությունը հաշվվում էր ինը գիրք, որից մինչ մեր օրեր հասել են ընդամենը 170 բանաստեղծական հատվածներ, այդ թվում՝ մեկ ամբողջական բանաստեղծություն՝ «Աֆրոդիտեի հիմնը»:
Վիրջինի Անսելո «Սապֆո» |
Չնայած նրա գրական ստեղծագորություններից շատերը հասել են մինչև Հռոմեական կայսրության ժամանակաշրջան, այնումանեայնիվ, ճաշակների, ոճերի ու հեատքրքությունների փոփոխության արդյունքում՝ դրանք ավելի ու ավելի քիչ են արտագրվել: Բացի այդ, էոլական բարբառը, որով գրել է Սապֆոն, Հռոմեական կայսրության շրջանում համարվում էր հին ու անհասկանալի:
Երբ Բյուզանդական կայսրության ակադեմիաները գործնականում դադարեցնում են նրա ստեղծագործության ուսումնասիրությունը, դրանք ավելի ու ավելի հազվադեպ են արտագրվում գրիչների կողմից ու կորստի մատնվում:
Ժամանակակից որոշ աղբյուրներ նշում են, որ Սապֆոյի գրական ժառանգությունը դիտավորյալ ոչնչացվել է եկեղեցական առաջնորդների կողմից, որոնք դրանց բովանդակությունից զայրացած՝ այրել են նրա գրքերը: Սակայն այս վարկածը հիմնավորող պատմական փաստր չեն հայտնաբերվել:
No comments:
Post a Comment