Սոֆի Լորեն (Սոֆիա Վիլանի Շիկոլոնե)՝ իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961), Վենետիկի
(1958, 1998), Մոսկվայի (1965, 1997), Բեռլինի (1994) կինոփառատոնների դափնեկիր: Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («Համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում),
«Օսկար»-ի դափնեկիր (1962), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991) «Կինոմատոգրաֆիային անմար փայլ հաղորդած, հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով: Իր կարիերայի ընթացքում Սոֆի Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ» և այլն: Լորենը տարիներ շարունակ դասվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց շարքին:
Ծնվել է 1934թ., Հռոմում: Նրա ծնունդից քիչ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է Նեապոլի մոտակայքում գտնվող Պոցուոլի փոքրիկ ձկնորսական քաղաք, որտեղ էլ անցնում է Սոֆիի մանկությունն ու պատանեկությունը Փառք տանող ճանապարհին նրա առաջին աստիճանը դառնում է տասնչորս տարեկանում գեղեցկության մրցույթում տարած հաղթանակը, որից հետո Սոֆիի ընտանիքը տեղափոխվում է Հռոմ: 1950թ. նա մասնակցում է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ նվաճում է ժյուրիի կողմից հատուկ նրա համար սահմանված «Միսս նրբագեղություն» տիտղոսը:
Հերթական մրցույթներից մեկի ժամանակ Սոֆին ծանոթանում պրոդյուսեր Կառլո Պոնտիի հետ, որն էլ հետագայում դառնում է նրա ամուսինը: Նրանց ծանոթության ժամանակ, Պոնտին, որը քսան տարով մեծ էր Սոֆիից, ամուսնացած էր, իսկ կաթոլիկներն այդ ժամանակաշրջանում, մեծ դժվարությամբ էին ապահարզան ստանում: Սպասելով, թե երբ Վատիկանը կհաստատի ապահարզանը՝ նրանք ի վերջո գաղտնի ամուսնանում են Մեքսիկայում: Ապահարզանն ստացվում է 1966թ., եւ զույգն ամուսնանում է եւս մեկ անգամ՝ արդեն պաշտոնապես:
1950-ականների կեսերին Սոֆին դառնում է Իտալիայի ամենաճանաչված աստեղրից մեկը: Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս Սոֆյա Լազարո անունով, սակայան ավելի ուշ Պոնտին փոխում է այդ անվանումը Լորենով: Սոֆի Լորեն անունով նրա առաւջին ֆիլմն է դառնում 1954թ. նկարահանված «Աթիլլան»:
Առաջին լուրջ կինոքննադատների ուշադրությունը Սոֆի Լորենն իր վրա է գրավում Վիտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» ֆիլմով, որտեղ նա խաղում էր նեապոլիտանուհի վաճառողուհու դեր: Հասարակ ժողովրդի կերպաները, որոնք նա փոքրուց լավ գիտեր եւ ինքն էլ կարող էր լինել նրանցից մեկը, նա հատկապես լավ էր կատարում եւ ստանում քննադատաներից առավել լավ արձագանքներ:


1957թ. սկսած Սոֆի Լորենն աընդհտտ առաջարկներ է ր ստանում խաղալու Հոլիվուդում: Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմերից է դառնում «Հպարտություն եւ կիրք» ֆիլմը Ֆրեն Սինատրայի եւ Քերի Գրանտի հետ, որից հետո լայն տարածում գտան շշուկները, որ Քերի Գրանտը սիրահարվել է իտալացի դերասանուհուն:
Չնայած դերասանական կարիերայում ունեցած հաջողություններին՝ Լորենի անձնական կյանքը հարթ չի անցել: Նա բավականին երկար ժամանակ անպտղության դեմ բուժումներ է անցել, ինչից հետո 1968թ. ունենում իր որդուն՝ Կառլո Պենտի կրտսերին, որից չորս անց էլ՝ երկրորդ որդուն՝ Էդուարդոյին: 1970-ականների երկրորդ կեսին Լորենն ավելի ու ավելի հազվադեպ էր հայտնվում կինոյում: 1979—1980թթ.-ին հրատարակում է իր ինքնակենսագրությունը, որի հիմա վրա նաև ֆիլմ է նկարահանվում:
No comments:
Post a Comment