Բեռլինի պետական գրադարանը` Գերմանիայի խորոշագույն ու ամենահարուստ գրադարաններից մեկը, հիմնադրվել է 1660թ. դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի կողմից: 1701թ. շինությունը վերանվանվում է «Թագավորական գրադարան Բեռլինում», իսկ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Գերմանիայում միապետության տապալումից հետո վերանվանվեց «Պրուսիայի պետական գրադարան»: Երկրորդ համաշխարհայինի տարիներին գրադարանի բազմաքանակ նյութերի մեծ մասը տեղափոխվեց տարբեր վանքեր, ու դղյակներ: 1992թ. Գերմանիայի միավորման արդյունքում երկու վայրում պահվող գրքերը կրկին միավորվեցին «Բեռլինի ազգային գրադարան. Պրուսիական մշակույթի ժառանգություն» անվան տակ:
Մինչև 1780թ.-ը գրադարանը գտնվում էր Բեռլինի քաղաքային հրապարակում: Այդ
|
«Կոմոդը» |
տարիներին գրադարանն ուներ մոտ 150 000 գիրք: Իր կոր կառուցվածքի պատճառով Բեռլինի բնակիչները «Հին գրադարանին» տվեցին «կոմոդ» անունը: Բարոկկո ոճով այս շինությունը կառուցվել է 1775—1780թթ-ին, ճարտարապետներ Էրլախի և Ունգերի կողմից: «Հին գրադարանի» շնորհիվ գրականությունը, որ առաջ պատկանում էր բացառապես պալատականներին ու նախարարաներին, հասանելի դարձավ նաև բուրժուազիայի համար: Այս գրադարանում են պահպանվել Լուսավորչական դարաշրջանի այնպիսի ներկայացուցիչների գործեր, ինչպիսիք են Ռուսսոն և Վոլտերը: Իր ճարտարապետական
|
Ունտեր-դեն-Լինդենի շինության բակում |
տեսքով գրադարանը հիշեցնում է վիեննական «Հոֆբուրգին» (ավստրիական պալատ, ներկայումս` Ավստրիայի նախագահի պաշտոնական նստավայրը), քանի որ Ֆրիդրիխ Մեծը Ունգերին հրամայել էր կառուցել հենց վիեննական նախագծի կրկնօրինակը, որն արդեն 50 տարվա պատմություն ուներ: Բայց քանի որ Հոֆբուրգը ձևափոխման ենթարկվելուց հետո գործածության հանձնվեց միայն 1889—1893թթ-ին, արձանագրվեց պատմական մի «զվարճալի» փաստ. բեռլինյան կրկնօրինակը 100 տարի ավելի «մեծ» էր իր վիեննական բնօրինակից:
|
Ժամանակակից գրադարանը |
1914թ-ից ի վեր Բեռլինի պետական գրադարանը երկու մասնաճյուղ ունի. առաջինը Ունտեր-
Դեն-Լինդեն փողոցում գտնվող շինությունն է, որը հիմնադրվել է որպես պատմական հետազոտությունների կենտրոն: 1944թ. գրադարանը մեծ վնասներ է կրում, սակայ 2000թ.-ից ի վեր վերականգնողական աշխատանքներ են տարվում` կառուցողական նոր մտքերի իրականացմանը զուգահեռ: Մյուս մասնաճյուղը` ժամանակակից գրադարանը, գտնվում է Պոստդամեր փողոցում: 1967-78թթ. ճարտարապետ Հանս Շարունի նախագծով կառուցված այս շինությունը շատերին հայտնի դարձավ Վիմ Վենդերսի «Բեռլինի երկինքը» ֆիլմից:
|
Ընթերցասրահը |
Բեռլինի պետական գրադարանը հարուստ է տարատեսակ գրքերով` տարբեր դարաշրջաններին պատկանող, տարբեր լեզուներով ու թեմաներով: Այստեղ են պահվում համաշխարհային մշակույթի այնպիսի արժեքավոր նմուշներ, ինչպիսիք են Մոցարտի ձեռագրերի հսկայական հավաքածուն, Բախի ինքնագրերի 80%-ը, Բեթհովենի 5-րդ ու 9-րդ սիմֆոնիաները, Բոկաչչոյի «Դեկամերոնը» և այլն: Անդրադառնալով ինքնագրերին` հարկ է նշել, որ գրադարանում պահվում է նշանավոր մարդկանց ընդհանուր առմամբ 320 000 ինքնագիր: Պետական գրադարանի հարստությունը համալրում են 200 000 եզակի տպագրություններ, 1400 հեղինակային ձեռագրեր, 66 000 երաժշտական ձեռագրեր և այլն:
No comments:
Post a Comment