Վեպը ներկայացնում է էդվարդյան Անգլիայի հասարակական կյանքը, արժեհամակարգը, կենսակերպն ու երեխաներին դաստիարակելու ու հասարակության մեջ պահելաձևի առանձնահատկությունները: Այն իր մեջ
ամփոփում է ամենատարբեր թեմաներ. արվեստ, գիտություն, փիլիսոփայություն, հասարակություն, աղքատություն, ընկերություն ու դավաճանություն, կրոն, կրթություն, սեր, որտեղ հեղինակն աներևակայելի հմտությամբ է միմյանց շաղկապում այդ ամենը՝ չվնասելով բաղադրիչներից եւ ոչ մեկի առանձնահատկությունները:
Հեղինակը ցույց է տալիս մարդ դառնալու ուղին՝ իր մանկության տարիներից մինչև հասունություն եւ այդ ընթացքում վարպետորեն ներկայացնում հոգեկան ապրումներն ու ինչքնաճանաչողության խնդիրները:
Հեղինակը ցույց է տալիս մարդ դառնալու ուղին՝ իր մանկության տարիներից մինչև հասունություն եւ այդ ընթացքում վարպետորեն ներկայացնում հոգեկան ապրումներն ու ինչքնաճանաչողության խնդիրները:
Ինքը Մոեմը կարծում էր, որ վեպը ծանրաբեռնված է ավելորդ մանրամասներով եւ մի շարք դրվագներ ավելացվել են վեպի մեջ ծավալը մեծացնելու համար, ինչն այն ժամանակ նորաձև էր: Վեպն ստեղծվել է 1915թ., երբ վեպի մասին պատկերացումները տարբերվում էին ժամանակակից պատկերացումներից: Այդ պատճառով 60-ականներին Մոեմն զգալիորեն կրճատում է վեպի ծավալը. «Բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև գրողները հասկացան, որ նկարագրությունները մեկ տողով հաճախ ավելին են տալիս, քան մեկ ամբողջ էջով»:
Վեպի գործողություններն սկսվում են ողբերգական իրադարձությամբ. մահանում է
վեպի գլխավոր հերոսի՝ փոքրիկ Ֆիլիպի մայրը: Ի ծնե կաղ Ֆիլիպին հանձնում են հորեղբոր ու նրա կնոջ խնամակալությանը: Վերջիններս չեն կարողանում տալ Ֆիլիպին ծնողական հոգատարությունը, սերը եւ հենարանը, որի կարիքը նա հետագայում ավելի ու ավելի սուր է զգում: Նրա առջեւ բացվում է փշոտ ճանապարհ. դպրոց, հրաժարվել ավելի լուսավոր ապագայի հեռանկարից, հեռացում հավատից, անվերջ տեղափոխություններ, հաշվապահ, նկարիչ, բժիշկ դառնալու փորձեր, ի վերջո, տանջալի ու բզկտող սեր, որն ընկնում է հերոսի վրա ծանր ու անբուժելի հիվանդության պես: Հերոսի անցած ուղղով Մոեմը ցույց է տվել մարդկային կյանքի տատանումներն ու ցնցումները. կարճ թռիչքներ ու ցավալի անկումներ, բուռն փնտրտուքներ եւ մշտական հիասթափություններ, վառ իդեալներ ու մոխրագույն իրականություն, կյանքի անընդհատ խճճվող ուղիներ, որոնց մեջ պտտվում են հարցեր. ի՞նչպես հաղթահարել, ի՞նչպես գտնել ինքդ քեզ, ի՞նչպես լինել երջանիկ:
«Հանկարծ նա մտածեց,
որ ողջ կյանքում վազել է այն ամենի հետևից, ինչն իրեն ներշնչել են մյուսները՝ բանավոր
կամ գրքերում՝ չհասկանալով, թե ինչ է տենչում իր սեփական հոգին: Ողջ կյանքում նա փորձել
է անել այն, ինչ իրեն հուշել է գիտակցությունը, այլ ոչ այն, ինչ պահանջել է սիրտը:
Եվ, ահա՛, հիմա նա ուրախությամբ կփախչեր իր երազած իդեալներից: Նա մշտապես ապրել է
ապագայով, վաղվա օրով, իսկ ներկան, այսօրեականը մշտապես փախել են նրա ձեռքերից եւ ի՞նչ արժեն այդ իդեալները...Մարդը ծնվում է, աշխատում, ամուսնանում,
երեխաներ ունենում եւ մահանում. գուցե հենց դա՞ է ամենակատարյալը:
Հրաժարվել ամեն ինչից հանուն անձնական երջանկության գուցե նշանակում է պարտվել, բայց
այդ պարտությունն ավելին արժե, քան ցանկացած հաղթանակ»:
Դրվագ վեպի 1964թ. էկրանավորումից |
Կերպարային զարգացումները Մոեմը բացահայոտւմ է իրեն բնորոշ նուրբ ու գեղեցիկ համեմատություններով. Յուրաքանչյուր մարդ չբացված բողբոջ է: Այն ինչ նա կարդում է կամ անում, նրա վրա մեծ ազդեցություն չեն թողնում, բայց ինչ-որ մի բան դրանից առանձնահատուկ նշանակություն է ստանում եւ կարծես փաթաթում քեզ տերևի մեջ: Այդպես, մեկը մյուսի ետևից բացվում են բողբոջի թերթերը, եւ ի վերջո ծաղկում է ծաղիկը:
No comments:
Post a Comment