Friday, 29 May 2015

Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին»


     Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» վեպը տպագրվել է 1985թ.: Վեպում կենտրոնական է սիրո թեմատիկան, սակայն սա նաեւ ուսումնասիրություն է  հոգիներ ու քաղաքներ քանդող ու վերակառուցող ժամանակի, հիշողության ու դրա անհամար լաբիրինթոսների մասին:
     Գործողությունները տեղի են ունենում Կենտրոնական Ամերիկայում, քսաներորդ դարասկզբին, երբ, ըստ պատմողի, սիրահարվածության նշանները կարելի էր շփոթել խոլերայի նախանշանների հետ: Մագդալենա գետի նման, որի ափերին էլ ծավալվում են գործողությունները,  այս պատմությունը ևս կարծես գալարվում է ու հոսում՝ մեկ ռիթմիկ, մեկ ընդհատ, իսկ ներքևում՝ արձակը պատմում  է  կենտրոնական կերպարների՝  Ֆերմինա Դասայի, Ֆլորենտինո Արիսայի եւ Խուվենալ Ուրբինոյի ավելի քան վաթսուն տարվա պատմությունը: Եվ սյուժեն ու կերպարները, աստիճանաբար, կավի նման, որոնց հեղինակի ձեռքն  է  ձև ու  երևակայութուն տալիս, գնում են թափվելու լեգենդի ու առասպելի մեջ՝ մոտենալով իր երերուն ու մեղմ երջանիկ ավարտին:
      Անկասկած, թեմատիկան խորն  է, հարուստ, իրական ու ազդեցիկ: Մարկեսը շեշտադրել է մարդկային կյանքի կարևորագույն հարցերը, ինչպիսիք են ընտանիքը, ընկերությունը,սերը՝ կյանքի տարբեր ժամանակաշրջաններում, հավատարմությունը, ամուսնական համակեցությունը եւ մահը:
      Հարուստ լեզվի միջոցով, կոլումբիացի գրողը փոխանցում  է  բարդ, ճշմարտանման  ու  հույսով  լեցուն աշխարհի մասին գծագիրը, որը ավելի, քան մենք ինքներես կարծում ենք, նմանվում է իրական աշխարհին: Նման կերպ հեղինակը ցույց է տալիս, որ կյանքը ոչ այլ ինչ  է, քան անդադար աշխատանք, որի համար մարդկային էակներն ստեղծվել են:
     Հեշտ չէ վերլուծել այն սերը, որը, չնայած իր հակասականությանը, հիմնվում է  սիրո ու հավատարմության վրա՝ դրանով իսկ լինելով այնքան ուժեղ, որ ի զորու է  պահպանվել մի ամբողջ կյանք: Այդպիսին էր Ֆլորենտինո Արիսայի սերը:

      Ի տարբերություն նրա՝ Ֆերմինա Դասայի սերը ծնվում է պարզ պատահականությամբ:  Ֆլորենտինոն տղամարդու այն տիպը չէր, որին նա կընտրեր, բայց չնայած դրան՝ վերջինս նրա մեջ անդիմադրելի հետաքրքրություն է  առաջացնում: Մտածում էր Ֆլորենտինոյի մասին այնպես, ինչպես երբեք չէր պատկերացնի, որ կմտածեր որևէ մեկի մասին, փնտրում էր նրան այնտեղ, որտեղ չկա, ցանկոնւմ այնտեղ, որտեղ նա չէր կարող լինել, արթնանում այն ֆիզիկական  զգացումով  իբրև թե նա շոյում  է իրեն մթության մեջ մինչ նա քնած է: Նրանք երկուսն էլ չէին պատկերացնում այլ կյանք, բացի միմյանց մասին երազելուց՝ կարոտով սպասելով միմյանց նամակներին:
      Այնուամենայնիվ, նրանք առաջին անգամ տեսնվում են կես դար անց՝ այդպես էլ դրանից առաջ հնարավորություն չունենալով տեսնվել ու խոսել իրենց սիրուց: Այդ իսկ պատճառով նրանց «նշանադրությունը» չի կարելի համարել այն սովորական նշանադրություններից, որը հայտնի է բոլորիս՝ որպես այդպիսին: Ուստի մոռացումի իր ճանապարհորդությունց հետո առաջին անգամ իրապես հանդիպելով Ֆլորենտինո Արիսային՝ Ֆերմինա Դասան գիտակցում է, որ իր պլատոնական սերը հանկարծակի վերածվեց մտացածին պատրանքի, անհետացող միրաժի:
     Ֆերմինա Դասան ամուսնանում է  ցանկալի փեսացու, բժիշկ Խուվենալ Ուրիբինո դե լա Կալյեի հետ, ունենում է նրանից երեխաներ ու չնայած տարբեր շրջանններում նրանց միջև ամուսնական ճգնաժամին՝ նա շարոնակում էր հավատալ, որ անկախ ամեն ինչից բոլոր տղամարդկանցից հենց իր ամուսնուն կնախընտրեր, եթե նորից ընտրության առաջ կանգներ: Ֆլորենտինոյի հանդեպ Ֆերմիանյի սերը Ուրբինոն համարում էր սխալմունք՝ համարելով, որ այն ժամանակ նա շատ երիտասարդ էր հասկանալու համար, որ սրտի հիշողությունը ջնջում է վատ հիշողություննները ու պահում միայն ամենագեղեցիկները, որի շնորհիվ էլ կարողանում ենք հաղթահարել անցյալը:
     
Հավատարմությունը վեպում մեկնաբանվում  է որպես հոմանիշ նվիրվածությանը:
Ֆլորենտինո Արիսան փորձում էր ընթացիկ ու պատահական, զուտ ֆիզիկական կապերով լցնել Ֆերմիանյի թողած դատարկությունը: Նա փորձում էր հասկանալ, թե երկու սերերից որն է  ավելի իրական՝ «վերերկային հոգևո՞ր սերը, թե՞ երկրային մարմնական սերը»: Ժամանակի  հետ նա հասկանում  է, որ կարելի է միաժամանակ սիրահարվել մի քանիսին եւ չդավաճանել նրանցից ոչ մեկին: Ըստ այդմ էլ, Ֆերմինա Դասային նկատմամբ նրա հավատարմությունը հակասական  է, բայց հիմնված կատարյալ սիրո հանդեպ նվիրվածության, որն անգամ հիսունմեկ տարի, ինը ամիս եւ չորս օր անց կարող է լինել այնքան ուժեղ, որ նա կարողանա սպասել Ֆերմիանյին:
     Երբ Ֆլորենտինոն վերադառնում է Ֆերմինայի կյանք, վերջինիս դա թվում է այն սիրո դրամատիկ կրկնությունը, որը նրա համար երբեք գոյություն չի ունեցել, այն տարիքում, երբ նրանք երկուսն էլ կյանքից շատ բան չէին սպասում: Ուրբինոյի մահից հետո Ֆլորենտինոն որոշում է Ֆերմիային գրավելու նոր մեթոդ կիրառել՝ երբեք չվերադառնալով անցյալին: Նա պլանավորում է ամեն մի դետալը՝ ասես պատրաստվելով վերջնական ճակատամարտի. ամեն ինչ պետք է այլ կերպ լիներ նոր հետաքրքրություններ ու հույսեր արթանացնելու մի կնոջ մեջ, որն ապրել էր կյանքի մեծ մասը:
      Իրապես միմյանց հանդիպլով՝ նրանք ընկալում են իրար այնպիսին, ինչպիսն կային. մահով ստերված երկու ծեր մարդիկ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին բացի ժամանակավոր անցյալից, որն արդեն իրենցը չէր, այլ երկու անհետացած երիտասարդներինը:

 

Հեղինակ՝  Դայանա Մարտին Անտոնիո
Դրվագներ՝ համանուն ֆիլմից

No comments:

Post a Comment