Կոլումբիայի ամենանշանավոր տաճարներից մեկը՝ Լաս Լախասը (իսպ.՝ El
Santuario de la Virgen del Rosario de Las Lajas en Ipiales) գտնվում է Էկվադորի հետ սահմանի մոտ՝ Գուաիտարա գետի վրա՝ Կոլումբիայի Իպիալես քաղաքից յոթ կմ հեռավորության վրա: Հեքիաթային դղյակ հիշեցնող տաճարը
կարծես կախված լինի կիրճի վրա Տաճարը նշանավոր է ոչ միայն իր նեոգոթական փառահեղ կառուցվածքով. Կոլումբիայի հարյուրավոր եկեղեցիներից այն առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր տարի հազարավոր ուխտավորներ են գալիս այստեղ տեսնելու Nuestra Señora de
las Lajas սրբապատկերը, որը պահպանվում է տաճարի ծակոտկեն պատերի ետևում: Nuestra Señora
de las Lajas սրբապետկերը պատկերում է կնոջ՝ իր նորածնի հետ: Մինչ այսօր անհայտ է, թե ով է ժայռի վրա նկարել Աստվածամոր սրբապատկերը: Լեգենդներից մեկի համաձայն, ամպրոպից հետո սրբապատկերն ինքնըստինքնյան հայտնվել է ժայռի վրա:

Մարդիկ հավատում են, որ 250 տարի շարունակ սրբապատկերը բուժել է շատերին ամենատարբեր հիվանդություններից ու կախվածություններից: Տաճարի շրջակայքում կան հազարավոր քարե ցուցանակներ, որով սրբապատկերի աստվածային զորությանն իրենց շնորհակալությունն են հայտնել փրկվածները:
Լաս Լախաս ներկայիս տաճարը թվով չորրորդն է, քանի որ նախորդ երեք եկեղեցիները բավականաչափ շքեղ չեն եղել նման արժեքավոր մասունքին համապատասխանելու համար:

1796-1853թթ. միջև ընկած ժամանակահատվածում կառուցվում են երկրորդ եւ երրորդ տաճարները, սակայն տաճարը չէր կարող տեղավորել այն հազարավոր ուխտավորներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերից գնում էին այնտեղ երկրպագելու սրբապատկերին: 1916թ. տաճարի այցելուների հանգանակության շնորհիվ սկսվում է թվով չորրորդ տաճարի կառուցումը, որը հիշեցնում էր նեոգոթական ոճի ամրոց: Միտք է ծագում խորը կիրճի երկու ծայրերը միացնել 30 մ երկարությամբ կամրջով: Շինարարությունը շարունակվում է մինչև 1948թ.:
Մարիայի ու իր դստեր՝ Ռոսայի արձանը |
Սրբատկերն իր գոյության ողջ ընթացքում երբեք ռեսավրացիայի չի ենթարկվել, սակայն այսօր էլ այն զարմանալիորեն պահպանել է իր վառ գույները:
Գլխավոր խորանը |
No comments:
Post a Comment