Էլվիս Աարոն Փրեսլի (1935-1977թթ.)՝ ամերիկացի երգիչ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի ու սիրված կերպարներից մեկը: Փրեսլին այնքան ճանաչված է, որ մինչ այժմ էլ նրա մասին խոսելիս շատերը միայն անունով են բավարարվում՝ Էլվիս: Այնուամենայնիվ, նրա ամենահայտնի կոչումը «Ռոքն'ռոլի արքա»-ն է (ԱՄՆ-ում նրան հաճախ անվանում են պարզապես «Արքա»): Փրեսլին իրոք կար ու մնում է դասական ռոքն'ռոլի խորհրդանիշը, չնայած այս ժանրի առաջին ներկայացուցիչը չէ: Նա կարողացավ միաձուլել բլյուզն ու քանթրին (ինչպես նաև գոսփելն ու էստրադային երաժշտության տարրերը)` ծնունդ տալով ռոկաբիլիին (ռոքն’ռոլի տարատեսակներից մեկը):
Էլվիսը ծնվել է 1935թ. հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում, Վերնոն և Գլեդիս
Փրեսլիների ընտանիքում: Նա լույս աշխարհ էր եկել երկվորյակ եղբոր հետ միասին, որը, սակայն, մահանում է ծնվելուց քիչ ժամանակ անց: Հոր արմատները գալիս էին Գերմանիայից ու Շոտլանդիայից, իսկ մայրը շոտլանդական ու իռլանդական ծագում ուներ: Ընտանիքում դոմինանտ դիրք էր զբաղեցնում մայրը: Վերնոնը աշխատասեր մարդ չէր, եկամտի մշտական աղբյուր չուներ, հետևաբար` ընտանիքը կարիքի մեջ էր ապրում: Փրեսլիների ընտանիքը երաժշտասեր ու հավատացյալ էր. պարբերաբար եկեղեցի այցելելն ու հոգևոր երգչախմբում երգելը պարտադիր էր տղայի համար: 11-ամյակի կապակցությամբ ծնողները Էլվիսին կիթառ են նվիրում. նյութական միջոցները չէին բավականացրել հեծանիվ գնելու համար: Հնարավոր է, որ ծնողների այս որոշումը ճակատագրական դեր է խաղացել երեխայի ապագայի հարցում: Արդյունքը իրեն սպասել չտվեց. արդեն իսկ մի քանի ամսից տղան երաժշտական մի մրցույթում մրցականի է արժանանում:
Փրեսլիների ընտանիքում: Նա լույս աշխարհ էր եկել երկվորյակ եղբոր հետ միասին, որը, սակայն, մահանում է ծնվելուց քիչ ժամանակ անց: Հոր արմատները գալիս էին Գերմանիայից ու Շոտլանդիայից, իսկ մայրը շոտլանդական ու իռլանդական ծագում ուներ: Ընտանիքում դոմինանտ դիրք էր զբաղեցնում մայրը: Վերնոնը աշխատասեր մարդ չէր, եկամտի մշտական աղբյուր չուներ, հետևաբար` ընտանիքը կարիքի մեջ էր ապրում: Փրեսլիների ընտանիքը երաժշտասեր ու հավատացյալ էր. պարբերաբար եկեղեցի այցելելն ու հոգևոր երգչախմբում երգելը պարտադիր էր տղայի համար: 11-ամյակի կապակցությամբ ծնողները Էլվիսին կիթառ են նվիրում. նյութական միջոցները չէին բավականացրել հեծանիվ գնելու համար: Հնարավոր է, որ ծնողների այս որոշումը ճակատագրական դեր է խաղացել երեխայի ապագայի հարցում: Արդյունքը իրեն սպասել չտվեց. արդեն իսկ մի քանի ամսից տղան երաժշտական մի մրցույթում մրցականի է արժանանում:
Փրեսլիի առաջին ալբոմի շապիկը |
1948թ. նոյեմբերին ընտանիքի հոր համար համապատասխան աշխատանք գտնելու նպատակով Փրեսլիները տեղափոխվում են Մեմֆիս: Այստեղ Էլվիսը սկսում է ավելի լրջորեն հետաքրքրվել երաժշտությամբ (հատկապես` քանթրի, բլյուզ, բուգի-վուգի և այլն): 1950թ. Էլվիսը սկսում է կիթառի դասընթացների գնալ հարևան Ջեսսի Լի Դենսոնի մոտ: Վերջինիս շնորհիվ նա ծանոթանում այլ երաժիշտների հետ, որոնց հետ միասին սկսում է ազատ ելույթներ ունենալ իրենց շենքի առջև` հիմնականում քանթրի և գոսփել ոճերով: 1953թ., դպրոցն ավարտելուց երկու ամիս առաջ, Էլվիսը որպես վոկալիստ-կիթառահար մասնակցում է դպրոցական ամենամյա փառատոնին և դրան հաջորդած մի քանի երաժշտական միջոցառումներին:
1953թ. օգոստոսին Փրեսլին որոշում է ձայնագրվել հայտնի “Sun records”-ի սեփականատեր
Սեմ Ֆիլիփսին պատկանող ''Memphis Recording Service'' ստուդիայում: Վճարելով ընդամենը 8 դոլլար` ապագա աստղը ձայնագրում է երկու երգից բաղկացած ձայնասկավառակ` “My Happiness” և “That’s When Your Heartaches Begin”: Հետագայում Էլվիսը նշել է, որ որոշել է ձայնագրվել մորը անակնկալ մատուցելու կամ պարզապես փորձելու համար: Ֆիլիփսը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում նորահայտ երգչի նկատմամբ, սակայն երկար ժամանակ Էլվիսը ոչ մի առաջարկ չէր ստանում ընկերության կողմից: 1954թ. Փրեսլին ևս երկու երգ է ձայնագրում (“I’ll Never Stand in Your Way” և “It Wouldn’t Be the Same Without You”): 1954թ. Էլվիսը փորձում է համալրել ‘’Songfellows’’ խմբի կազմը, սակայն նրան մերժում են` ասելով, որ երգել չգիտի (ինչպես հետագայում խոստովանել է երգիչը):
Փրեսլին, Մուրն ու Բլեքը |
1954թ. հունիսի 26-ին Փրեսլին հրավիրվում է “Sun records”. Ֆիլիփսը մտադիր էր “Without You” անունով երգ ձայնագրել և գլխավոր վոկալիստ էր փնտրում: Էլվիսին առաջարկվում է համագործակցել կիթառահար Սքոթի Մուրի և կոնտրաբասիստ Բիլլ Բլեքի հետ: Աշխատանքային գործընթացներից մեկի ժամանակ, երբ երաժիշտները փոքրիկ դադար են առնում, Էլվիսը սկսում է նվագել Արթուր Կրուդապի “That’s All Right (Mama)” հայտնի երգը: Ընկերները միանում են նրան` մի նոր, թարմ շունչ ու անսպասելի ռիթմ հաղորդելով երգին: Ֆիլիփսը, լսելով կատարումը, որոշում է ձայնագրել այն: Շուտով այն հայտնվում է տեղի ռադիոկայանների ուշադրության կենտրոնում: Ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումների ընթացքում ունկնդիրները սկսում են հարցուփորձ անել երգչի մասին: Շուտով Փրեսլին հրավիրվում է այդ հաղորդումներից մեկին` անձամբ պատասխանելու երաժշտասերների հարցերին: Այս երգին հաջորդում են նմանատիպ այլ կատարումներ (նույն եռյակի կողմից), որոնք էլ ավելի մեծ հաջողություններ են գրանցում: 1954թ.-ից Փրեսլին, Մուրն ու Բլեքը “The Blue Moon Boys” անվան տակ սկսում են հանդես գալ տարբեր ակումբներում` ավելի մեծ ճանաչում ձեռք բերելով տեղի երաժշտասերների շրջանակներում: Այդ ընթացքում Էլվիսը շարունակում էր ձայնագրվել: 1955թ. Փրեսլիի “Baby, Let’s Play House” ձայնասկավառակը
հայտնվում է “Billboard” հեղինակավոր ամսագրի լավագույն քանթրի երգերի ցանկի 5-րդ հորիզոնականում: 1956-58թթ. Էլվիսի կարիերան կտրուկ ծաղկում է ապրում. երգիչը սկսում է ձայնագրվել “RCA Records”-ում: Բացի Մուրից ու Բլեքից, Փրեսլիին միանում են նաև այլ երաժիշտներ` էլ ավելի վառ ու տարբերվող դարձնելով խմբի կատարումները: Այս նոր համագործակցության արդյունքում ծնվում է “Elvis Presley” ալբոմը, որը ԱՄՆ-ի ազգային հիթ-շքերթի առաջատարն է դառնում: Ալբոմի գլխավոր հիթը “Blue Suede Shoes” էր (Կարլ Փերքինսի երգը), որը մեծ հաջողություն է ունենում: Այն ներառում էր նաև այնպիսի կատարումներ, ինչպիսիք էին Ռեյ Չարլզի ‘’I Got a Woman” և Լիթլ Ռիչարդի ‘Tutti Frutti” հայտնի հիթերի նորովի մեկնաբանությունները: Այս տարիներին է Փրեսլին իրական ճանաչում ձեռք բերում: Նրա փառքը դուրս է գալիս ԱՄՆ-ի սահմաններից` հասնելով Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա, Հարավային Աֆրիկա ու Իտալիա: Փրեսլին սկսում է հանդես գալիս հյուրախաղերով` ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում:
“Jailhouse Rock” |
Փրեսլին ուժերը փորձում է նաև կինոյի աշխարհում: 1956թ. նա դերասանական առաջին քայլերն է կատարում, որին հաջորդում է հայտնի “Paramount Pictures”-ի հետ համագործակցության պայմանագիրը: Սրան հաջորդում են ոչ պակաս հայտնի “20th Century Fox” ընկերության կողմից ստացված առաջարկները: Փրեսլիի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են` ‘’Love Me Tender’’, ‘’Jailhouse Rock’’ “Viva Las Vegas”, “Aloha from Hawaii” և այլն:
Փրեսլին բանակում |
1970թ. |
1977թ. օգոստոսի 16-ին Էլվիսին մահացած են գտնում «Գրեյսլենդ» կոչվող իր առանձնատանը: Մահվան պատճառ հայտարարվեց տարատեսակ դեղամիջոցների (այլ վարկածով` թմրադեղերի) չարաշահումը:
«Գրեյսլենդ» |
Էլվիսի շիրիմը «Գրեյսլենդում» |
No comments:
Post a Comment