«Հեռապատկերը չէր երևում…Հինգ շարք տարիներ էին…Սկսեցիր քայլել…Շարքերը դարձան տասը…Վազեցիր….Ավելի արագ…Էլ ավելի թեթևակի…Ոտքերիդ տակ հողը և՛ պինդ էր, և՛ հող չկար…Հեռապատկերը այդպես էլ չէր երևում…Եվ տեսնելու, նկատելու միտում էլ չուներ, պարզապես չէիր մտածում դրա մասին, այսինքն՝ ընդհանրապես միտք գոյություն չուներ»
(«Օրհաս», «Խորքի խորությունը» ժողովածուից):
(«Օրհաս», «Խորքի խորությունը» ժողովածուից):
«Նորեն հավաքվել էինք մեր ընկերոջ գերեզմանին: Տարին մեկ անգամ հայտնվում ենք նրա շիրիմի մոտ ու օղիով թրջում մեր կոկորդները, որ ձայնալարերի միջից դուրս ելնող խոսքերը անբռնազբոս լինեն, մտքերը մեր՝ ավելի անկեղծ…Չորս տարի առաջ նա ինքնասպանություն գործեց, որը անհասկանալի էր մեզ համար (…): Նրա այդ արարքը շրջապատը վատ ընդունեց: Ոչ մի քահանա չցանկացավ նրա հոգուն հանգստություն տալ…Նրա ինքնասպանությունը առիթ դարձավ, որ մեզանից յուրաքանչյուրը անդրադառնա սեփական կյանքին: Տխուր զբաղմունք է, իհարկե…Ընկղմվել ապրած կյանքի մեջ, ամողջացնել կյանքի բոլոր դրվագները մի տրցակում՝ ընկճախտ առաջացնելու ամենազզվելի միջոցն է» («Ծուղակ», «Խորքի խորությունը» ժողովածուից):
No comments:
Post a Comment