Monday, 15 June 2015

Մեջբերումներ Ջոն Ֆաուլզի «Մոգը» վեպից

-Դուք լա՞վ եք ճանաչում Գերմանիան:
-Գերմանիան անհնար է ճանաչել. պետք է միայն համակերպվել նրա գոյության հետ:
-Իսկ Բա՞խը, նրա հետ նու՞յնպես այդքան դժվար է համակերպվել:
-(…) Ես ազգի մասին դատում եմ ոչ թե նրա հանճարներով, այլ ազգային առանձնահատկություններով: Հին հույները կարողանում էին ծիծաղել իրենց վրա, հռոմեացիները՝ ոչ: Այդ նույն հատկանիշի շնորհիվ Ֆրանսիան մշակութային երկիր է, Իսպանիան՝ ոչ: Այս պատճառով ես ներում եմ հրեաներին ու անգլոսաքսոններին իրենց բազմաթիվ թերությունները և այս պատճառով, եթե հավատայի Աստծուն, շնորհակալ կլինեի նրան, որ իմ երակներով գերմանական արյուն չի հոսում:


«Ես չափազանց երիտասարդ էի հասկանալու համար, որ ցինիզմի հետևում թաքնված է ջանք գործադրելու անկարողությունը, մի բառով՝ անզորությունը»:

No comments:

Post a Comment