Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի (1919-2010թթ.) «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը (1951թ.) համարվում է հետպատերազմյան Ամերիկայի գրականության ամենակարևոր գործերից մեկը: Չնայած ստեղծագործությունն ուղղված էր մեծահասակներին, այն լայն տարածում է գտնում նաև պատանիների շարքում և առհասարակ, մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային գրականության վրա: Վեպը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով:
Վեպը գրված է առաջին դեմքով՝ 17-ամյա գլխավոր հերոսի՝ Հոլդեն Քոլֆիլդի անունից, որն ընթերցողին պատմում է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ 1949թ. ձմռանը (ինչն էլ հետագայում հիվանդության պատճառ է դարձել): Այս վեպի համար ճանապարհ են բացել Սելինջերի ստեղծագործական վաղ շրջանի պատմվածքները, որոնցում արդեն իսկ նկատելի են այն գաղափարները, որ հեղինակը պետք է արտահայտեր «Տարեկանի արտում, անդունդի եզրին» գրքում: 1941թ. նոյեմբերին ամերիկացի գրողը հեղինակում է «Թեթև խռովություն Մեդիսոն պողոտայում» վերնագրով պատմվածքը, որը հետագայում վերածվում է վերոհիշյալ վեպի 17-րդ գլխի՝ նկարագրելով Հոլդենի ու Սալլիի վիճաբանությունն ու առաջինի հանդիպումը Կառլ Լյուսի հետ: Այսպիսով, Հոլդեն Քոլֆիլդ հերոսը ծնվել է հենց այս պատմվածքում: «Ես խենթ եմ» պատմվածքի հերոսի անունը նույնպես Հոլդեն Քոլֆիլդ է: Ենթադրվում է, որ այն ներառում է սյուժեի՝ վեպում տեղ չգտած հատվածները:
«Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպն, անխոս, ունի ինքնակենսագրական տարրեր: Հոլդենն ընթերցողին պատմում է իր ավագ եղբոր՝ Դ.Բ.-ի մասին, որը պատմվածքներ է գրում, մինչև Հոլիվուդ տեղափոխվելը սովորել է Կոլումբիական համալսարանում: Այստեղ միակ տարբերությունն այն է, որ Սելինջերը կինոսցենարներ չէր գրում: Դ.Բ.-ի ու Սելինջերի միջև մյուս բացահայտ նմանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն է: Ըստ Հոլդենի՝ եղբայրն ատում էր զինծառայությունն ավելի, քան հենց պատերազմը: Ամերիկյան բանակում ոչ պակաս ֆաշիստներ էին ծառայում:
Դեռահաս Հոլդենին շրջապատող աշխարհը տաղտալի է թվում. ամեն ինչ արհեստական է,
անիմաստ: Նա կուզենար խուլ ու համր ձևանալ՝ գոնե այդպես հեռու մնալով ավելորդ խոսակցություններից ու «հասարակության պարտադրանքներից»: Հոլդենը միայնության է ձգտում՝ միակ փրկությունը տեսնելով փախչելու մեջ: Երազում է փախչել մի տեղ, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում, առվակի եզրին փոքրիկ խրճիթ ունենալ, միգուցե ամուսնանալ, բայց միայն խուլ ու համր աղջկա հետ: Եթե նրանց բախտ վիճակվի երեխաներ ունենալ, նրանց կթաքցնեն բոլորից, բազմաթիվ գրքեր կգնեն ու գրել-կարդալ կսովորեցնեն՝ առանց դպրոցի օգնության: Ուշագրավ է, որ Հոլդենի այս երազանքները մասամբ իրականանում են Սելինջերի կյանքում. 1955թ. գրողն ամուսնանում է 19-ամյա Քլեր Դուգլասի հետ՝ ապրելով առվակի կողքին գտնվող խրճիթում և երկու երեխա լույս աշխարհ բերելով: Հոլդենի կյանքի միակ լույսը Ֆիբին է՝ փոքրիկ քույրը, որին նա ի սրտե սիրում է ու ամեն ինչ անում է նրան «փրկելու» համար:

Հեղինակի ու գլխավոր հերոսի միջև կարելի է շատ համեմատականներ տանել: Ինչպես Հոլդենն է ուզում պաշտպանել երեխաների անմեղ աշխարհը մեծերի ոտնձգություններից, այնպես էլ Սելինջերն է պաշտպանում Հոլդենի կերպարը կոմերցիոն գրականության շահարկումներից: Հոլդենը դարձավ պատանեկան բունտի մշակութային նախատիպը, և չնայած ծայրահեղ իդեալիստ լինելուն, ներկայացնում է այն անչափահասների մտավոր ու զգացական ընդվզումը, որոնք օտարված են իրենց ծնողների դատարկ ու նյութապաշտ աշխարհից: Հոլդենի ուրախ ու հուսահատ, կենսախինդ, դրամատիկ ու զվարճալի արկածները, հուսախաբություններն ու պատրանքների փլուզումը վեպը դարձրին տրագիկոմիկական գլուխգործոց: «Իմ գործն է որսալ երեխաներին, որպեսզի նրանք անդունդը չընկնեն: Հասկանու՞մ ես, նրանք խաղում են ու չեն նկատում, թե ուր են վազում, իսկ այդ ժամանակ ես վազ եմ տալիս ու բռնում եմ նրանց, որպեսզի վայր
չընկնեն: Ահա և իմ ամբողջ գործը: Դա միակ բանն է, որ ես իսկապես ուզում եմ»:
չընկնեն: Ահա և իմ ամբողջ գործը: Դա միակ բանն է, որ ես իսկապես ուզում եմ»:
Սելինջերն ինքը շատ էր սիրում երեխաներին. նրան գրավում էր փոքրիկների պարզ, միամիտ աշխարհայացքը, կյանքը բոլորվին այլ աչքերով տեսնելու ունակությունը: Լինելով նոնկոնֆորմիզմի գաղափարակից՝ ամերիկացի գրողն անչափ կարևորում էր անհատականությունը, շրջապատի ու սեփական ներքին աշխարհում կարծրացած հայացքների դեմ մշտական պայքարը: Սելինջերը արևելյան փիլիսոփայության մեծ հետևորդ էր և բուդդիստական «հայեցողությունը» բարեկեցությունից ու հաջողակ լինելուց շատ ավելի բարձր էր դասում:
1961-82թթ. «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը ԱՄՆ-ում ամենախիստ արգելված գրքերի շարքում էր: Առաջնային պատճառը «կոպիտ լեզուն» էր: Բացի այդ, նշվում էր, որ Հոլդենը «վատ օրինակ» է ծառայում երիտասարդների համար՝ խրախուսելով խռովությունները, ըմբոստությունը, մարմնավաճառությունը, արբեցողությունն ու այլասերումը: Ինչպես գրեթե միշտ է պատահում, արգելքը մեծացնում է վեպի հանդեպ հետաքրքրությունը՝ հակառակ ազդեցություն ունենալով:
Սելինջերը միշտ կրկնել է, որ դեմ է իր վեպի էկրանավորմանը, այդ պատճառով մինչ օրս էլ այս ստեղծագործության հիման վրա ֆիլմ չի նկարահանվել, ինչը եզակի երևույթ է նման հայտնի ու սիրված գրքի համար:
No comments:
Post a Comment