Wednesday, 17 June 2015

Ալլեմանդա

Ալլեմանդա՝ Վերածննդի ու բարոկկոյի շրջանի պար, եւ, առհասարակ, բարոկկո երաժշտությանը բնորոշ ամենահանրահայտ ինստրումենտալ պարաոճերից  մեկը:

Ալլեմանդան ձևավորվել է տասնվեցերորդ դարում՝ որպես մոդերատո եղանակի երկհաշիվ պար: Ենթադրվում է, որ այն ծագել է  գերմանական պարից, սակայն ծագման ժամանակաշրջանին բնորոշ  գերմանական տարրերը, ըստ էության,  չեն պահպանվել: Ալլեմանդա տերմինը ծագել է ֆրանսերեն allemande բառից, որն օգտագործվում էր գերմանական այդ պարն անվանելու համար: Որոշակի փոփոխությունների ենթարկվելով՝ ալլեմանդան հետագայում եւս տարածված է եղել Բեթհովենի ու Մոցարտի ժամանակաշրջանում եւ առ այսօր գոյություն ունի Գերմանիայի ու Շվեյցարիայի որոշ շրջաններում՝ որպես վալսի նմանվող սեցիալական պար:

Տանսվեցերորդ դարի պարի ֆրանսիացի վարպետ Թոյնո Արբյուն պահպանել է ալլեմանդայի  վերաբերյալ առաջին գրառումները, համաձայն որի, ալլեմանդան պարելիս պարային զույգերը մեկ շարք են կազմել եւ միմյանց ձեռք բռնած շարժվել սրահի երկայնքով՝ կատարելով երեք քայլ, այնուհետև՝ պահելով հավասարակշռությունը մեկ ոտքի վրա: Ալլեմանդայի ավելի կենդանի տարատեսակին՝ կուրանտ ալլեմանդային բնորոշ էր երեք ցատկ-քայլը եւ թռիչքը:

Այս պարի համար հատկանշական է տոնային ու մեղեդային հակադրությունը: Անգլիական որոշ ձեռագրերից հայտնի է դարձել, որ գոյություն է ունեցել ալլեմանդա պարի մոտ տասը տեսակ ( կամ, համենայնդեպս, դրանք կատարողական առումով մոտ են եղել): 18-րդ դարում «ալլեմանդա» բառը սկսել է կիրառվել երեք մասից բաղկացած նոր պարի անվան համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վալսի ձևավորման համար:

17-րդ դարի ֆրանսիացի կոմպոզիտորները որոշակի փորձարարություններ են կատարում՝ փորձելով ալլեմանդան դարձնել չորս հաշիվ ու ավելի ընդարձակել եղանակը:

Իր «Musikalisches Lexicon»-ումԵրաժշտական բառարան», Լայցպիգ, 1732թ.) Յոհան Գոտֆրիդ Վալտերը գրում է, որ «ալլեմանդան պետք է պարել լուրջ ու հանդիսավոր կերպով»: Իր «Der Vollkommene Capellmeister»-ում (Համբուրգ, 1739թ.) Յոհան Մատեսոնը ալլեմանդան բնորոշում է որպես «լուրջ եւ ճիշտ կառուցված ներդաշնակություն ապրեգիատե ոճում, որն արտահայտում է գոհունակություն կամ զվարճանք»:

No comments:

Post a Comment