Ռումինիայի Պելեշ ամրոցը գտնվում է Կարպատ գեղատեսիլ վայրում՝ Սինայա քաղաքից ոչ հեռու: Նեոռենեսանս ոճին պատկանող այս ամրոցը կառուցվել է 1873-1914թ. ընթացքում: Անվանվել է մոտակայքում հոսող լեռնային գետի անունով: Ներկայիս դրությամբ Պելեշը պատմական հուշարձան է:
Երբ Ռումինիայի առաջին թագավորը` Կառոլ Առաջինը, 1866թ. այցելում է այս վայրերը, դրանք իրեն հարազատ Գերմանիան են հիշեցնում` ստիպելով սիրահարվել այս չքնաղ տեղանքին: 1872թ. նա գնում է այս
հողերը` նպատակ դնելով դրանք արքունիքի ամառային հանգստավայրի վերածել: Միապատը պլանավորում էր որսորդությամբ զբաղվել ու հանգիստն անցկացնել հիասքանչ բնության գրկում: Ապագա կառույցի առաջին երեք նախնական նմուշները արևմտաեվրոպական շատ ամրոցների կրկնօրինակ էին, և թագավորը մերժում է դրանք` պատճառաբանելով, որ դրանց կառուցումը շատ թանկ կարժենա, իսկ արդյունքն արդարացված չի լինի. կառույցը ոչնչով չի տարբերվի հազարավոր ամրոցներից: Միակ
նախագիծը, որ արժանանում է միապետի հավանությանը, պատկանում էր ճարտարապետ Յոհան Շուլցին: Այն իրենից ներկայացնում էր ոչ մեծ ամրոց, ավելի կոնկրետ`անգլիական ոճով ընդարձակ առանձնատուն, որը համատեղում էր իտալական նրբագեղությունն ու գերմանական նեոռենեսանսի գեղագիտությունը: Կառուցողական աշխատանքների ծախսերը (1875-1914թթ. ընթացքում) կանխատեսվում էին հասնել մոտ 16 մլն ռումինական լեյի (120 մլն ԱՄՆ դոլլարի չափով):

Ամրոցի շինարարական աշխատանքները պաշտոնապես սկսվում են 1873թ. օգոստոսի 22-ին:
Գլխավոր շինությանը զուգահեռ կառուցվում էին հանգստավայրի մյուս շինությունները, այդ թվում` որսորդական տնակը, անվտանգության շենքը, թագավորական ձիարանները և այլն: Ուշագրավ է, որ կառուցվում էր նաև էլեկտրակայան. արդյունքում Պելեշը դարձավ էլեկտաէներգիայով օժտված աշխարհում առաջին ամրոցը:
Տեղանքի շինարարական աշխատանքներին մասնակցում էին 3000-4000 բանվորներ` տարբեր ազգությունների ու տարիքային խմբերի: Կառուցողական աշխատանքները ժամանակավոր դադար են առնում ռումինացիների` անկախության համար մղվող պատերազմի տարիներին (1877-78թթ.), սակայն պայքարի ավարտից հետո նոր շունչ են ստանում: Արդյունքում 1883թ. հոկտեմբերի 7-ին տեղի է ունենում Պելեշի հանդիսավոր բացումը, ինչի առիթով մեծ ու շքեղ պարահանդես է կազմակերպվում: 1893թ. այս ամրոցում է ծնվում Կառոլ Երկրորդը. այս առիթով Պելեշը սկսում են անվանել «արքայատոհմի օրրան, ազգի օրրան»` հիշելով Կառոլ Առաջինի խոսքերը:

1953թ. Պելեշը պաշտոնապես վերածվում է թանգարանի`
միաժամանակ հանգստավայր ծառայելով ռումինացի արվեստագետների համար: 1975-90թթ. ընթացքում կոմունիստական կուսակցության ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուի հրամանով Պելեշն անհասանելի է դառնում լայն հանրության համար, և ամրոց մուտք գործելու իրավունք են ստանում միայն տեղանքի աշխատակազմն ու անվտանգության աշխատակիցները: Ուշագրավ է, որ ինքը` Չուշեսկուն, առանձնապես չէր սիրում Պեշելն ու հազվադեպ էր գալիս ամրոց: Ըստ որոշ լուրերի, որոնք արդեն լեգենդի են նմանվում, թանգարանի աշխատակիցները, իմանալով Չաուշեսկիի որոշ ֆոբիաների մասին, լուրեր են տարածում, որ Պելեշում շատ վտանգավոր սնկային հիվանդություն է հայտնաբերվել: 1989թ. ռումինական հեղափոխությունից հետո Պելեշն ու մյուս ամրոցը` Պելիշորը («փոքր Պելեշը») կրկին իրենց դռները բացում են զբոսաշրջիկների առջև:
Կառոլ Առաջինի արձանը |
Իր ճարտարապետական լուծումներով ու գործառույթներով այս կառույցն ավելի շուտ դղյակ է, բայց բոլորն այն ամրոց են անվանում: Ինչպես արդեն նշվել է, Պելեշի ճարտարապետական հիմնական ոճը նեոռենեսանսն է, սակայն նկատելի է նաև բարոկկոյի վառ ազդեցությունը: Ամրոցն ունի ավելի քան 160 սենյակ և 30 լոգարան ՝ բոլորն էլ ճոխ ու նրբաճաշակ: Պելեշում է պահվում համաշխարհային արվեստի լավագույն հավաքածուներից մեկը, որը ներառում է կտավներ, քանդակներ, զենք ու զրահ (ավելի քան 4000 օրինակ), գորգեր և այլն: Ամրոցի գլխավոր մուտքի մոտ կարելի է տեսնել Կառոլ Առաջինի արձանը, որը ստեղծել է իտալացի քանդակագործ Ռաֆաելլո Ռոմանելլին: Տեղանքի այգիների ու դարավանդների գեղեցկությունը համալրում են բազմապիսի շատրվաններն ու քանդակները:
Պելիշոր ամրոցը |
No comments:
Post a Comment