Մենուետ՝ ֆրանսիական ժողովրդական հնագույն պար, որը ծագել է Պուատո գավառում: Մենուետը պարահանդեսային պար է, որն սկսած 17-րդ դարից լայն տարածում է գտնում ողջ Եվրոպայում: Սկզբնական շրջանում պալատական մենուետը կատարում էր պարային մեկ զույգ: Մենուետը սկզբում դանդաղ տեմպ ուներ, բայց բարոկկոյի ժամանակաշրջանում այն ավելի արագ տեմպ ու վառ գույներ է ստանում, ինչպես նաև այն սկսում են կատարել պարային մի քանի զույգեր: Բալետային ներկայացումներում մենուտը ձեռք է բերում ժանրային առանձնահատկություններ, սյուժետային հստակություն և անգամ ձևավորվում են մենուետի մի քանի տարատեսակներ:
Առհասարակ, ժամանակակից պարերի մեծամասնությունը ձևավորվել է այլ պարերի ազդեցության տակ: Վերլուծելով պատմական որոշ պարեր՝ ակնհայտ է դառնում դրանց վրա մենուետ պարի հսկայական ազդեցությունը, որը հիմք է դարձել հետագա պարային այլ տարատեսակների զարգացման համար:
Մենուետն իրենից ներկայացնում է եռահաշիվ ու հանդարտ տեմպով պար: Հայտնի են մենուետի մի շարք տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանւոմ է իրեն բնորոշ նրբագեղությամբ ու հանդիսավորությամբ: Իր ծաղկման շրջանում մենուետը ցանկացած պարահանդեսի կենտրոնական պարն էր: Պարը լի է արարողակարգային խոնարհումներով, սրահի երկայնքով հանդիսավոր անցումներով, փոքր քայլերով ու հազիվ նշմարելի սահումներով:
Չնայած իր արխայիկ բնույթին՝ մենուետը չի անհետացել պարի ասպարեզից: Ժամանակակից մենուետին եւս բնորոշ է պարողների շարժումների նրբակրթությունն ու նրբագեղությունը:
Չնայած իր արխայիկ բնույթին՝ մենուետը չի անհետացել պարի ասպարեզից: Ժամանակակից մենուետին եւս բնորոշ է պարողների շարժումների նրբակրթությունն ու նրբագեղությունը:
«Ամենանրբագեղ ու նրբաճաշակ պարը, պալատական բալետի լավագույն նմուշը, պարահանդեսի մարգարիտը, պարահանդեսային պարերի արքան ու արքաների պարը, արվեստի լավագույն նմուշը, որ երբևէ ստեղծվել է պարի ասպարեզում», -այսպես էին խոսում մենուետի մասին XVIII դարի վերջերին:
Պարի որոշ մասնագետներ մենուետը կապում են Լյուդովիկոս XlV գահակալման ժամանակաշրջանի հետ՝ բացատրելով պարի ծագումը հետևյալ կերպ. «Թագավորական «երկրպագության ծեսի» ժամանակ կրունկով կոշիկների վրա ոտքերը նրբագեղ մանր քայլեր էին անում: Դրանից ծագում է «pas menu»-ն («փոքր քայլ»):Աստիճանաբար իր զարգացման ընթացքում թագավորին ողջունելու սովորական ծիսակարգը, որը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց պարագայում կազմված էր ռեվերանսներից (խոնարհումներից), ավելի էր բարդանում. ռեվերանսի համեմատաբար ավանդական դիրքից անցում էր կատարվում երկու-երեք քայլից բաղկացած շարժման, որն էլ ժամանակի ընթացքում վերաճում է կիսապարի: Այդպես «pas menu»-ից ձևավորվում է առաջին մենուետը՝ բաղկացած թագավորի առջև գեղեցիկ ռեվերանսների մի շարքից, որտեղ պարը, թեկուզև նախնական, ավելի շատ էր, քան սովորական ռեվերանսը:
Մինչդեռ իրականում մենուետը ձևավորվել է Լյուդովիկոս XIV շատ ավելի վաղ: Սկզբնական շրջանում այն եղել է գյուղական պար, որն առանձնացել է իր կենդանի բնույթով եւ ունեցել լիովին այլ անվանում՝ Branle de Poitou à Mener ՝ Պար Պուատո գավառից: Երբ պարը լայն տարածում է գտնում ֆրանսիական արքունիքում, պալատականները նախընտրում են այն անվանել Ամենե [ֆրանս.՝ Amener, à mener –տանել]: Նման կերպ մի կողմից քողարկվում էր պարի գյուղական ծագումը, մյուս կողմից՝ ընդգծվում էր առաջին զույգի առաջնայնությունը՝ (առաջինը միշտ գնում էր թագավորը): Սակայն արդեն XVII դարում նման առաջնորդող պարերն արքունիքում բավականին շատ էին, ուստի հարկավոր էր փոխարինել անունը որևէ այլ անվամբ: Պատմությունը լռում է այն մասին, թե ով է ուշադրություն դարձրել պարի փոքր քայլերին: Ամենեի քայլերն իսկապես շատ մանր էն, իսկական Pas Menu՝ փոքր քայլ: Դրանից ելնելով պարը ստանում է մենուետ անվանումը:
Մենուետի ներմուծումը պալատական պարերի շարք մեծ աղմուկ է բարձրացնում, քանի որ տղամարդը պարում էր դիպչելով կնոջ ձեռքին: Տղամարդն ընդամենը դիպչում էր կնոջ մատների ծայրին, բայց միևնույն է դա համարվում էր ոճ պատշաճ: Կնոջ հետ ձեռքը բռնած պարերը միայն պարահանդեսը բացող արարողակարգային պարերն էին: Այնպիսի զգացմունքային պարի մեջ, ինչպիսին այդ ժամանակ համարվում էր մենուետը, դա չափազանց համարձակ էր դիտվում: Սակայն այդ հանգամանքը երկար քննարկումների առիթ չի տալիս կամ, հավանաբար, նման կանոններ է մտցնում հենց Լյուդովկոս XIV թագավորը, քանի որ պալատական պար մենուետը դառնում է հենց նրա օրոք:
XVII դարի պարահանդեսների ժամանակ մենուետը գրավում է կուրանդի տեղը՝ դառնալով պալատական հիմնական պար: XVII դարում մենուետի շարժումների կատարելագործմամբ ու մշակմամբ զբաղվում էին Պարի թագավորական ակադեմիայի անդամները: Պարային քայլերը խիստ կանոնակարգված էին: Պարասրահում կոմպոզիցիան կառուցվում էր
ըստ S կամ Z տառերի: Մենուետն ավելի է բարդացվում XVIII դարում: 1763թ. Լյուդովիկոս XVI ու Մարիա Անտուանետի ամուսնության առթիվ պարի վարպետների կողմից ստեղծվում է
«Թագուհու մենուետը» [ֆրանս.՝ Menuet à la Reine],
որը մինչ օրս համարվում է կատարման տեսանկյունից պալատական ամենաբարդ պարերից մեկը:
No comments:
Post a Comment