Sunday, 18 October 2015

Լուվր

   
    Լուվր՝ աշխարհի խոշորագույն ու ամենահեղինակավոր թանգարաններից մեկը, որը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ Սենա գետի աջ ափին: Լուվրը նաև աշխարհի հնագույն թանգարաններից մեկն է՝ հարուստ Ֆրանսիայի գեղարվեստական ու պատմական մասունքների հավաքածուների պատմությամբ՝ սկսած Կապետինգների ժամանակաշրջանից մինչև մեր օրեր: Լուվրի հավաքածուներն ընդգրկում են  աշխարհագրական ու ժամանակային հսկայական տարածություններ՝ Արևմտյան       
Եվրոպայից մինչև Իրան, Հունաստան, Եգիպտոս ու Մերձավոր Արևելք, անտիկ դարաշրջաններից մինչև 1848, քանի որ եվրոպական ժամանակակից արվեստը ներկայացված է մասնավորապես Օրսե թանգարանում եւ Ժորժ Պոմպիդուի կենտրոնում, ասիական արվեստը ներկայացված է Գիմե թանգարանում, իսկ Աֆրիկայի, Ամերիկայի ու Օվկիաննիայի արվեստը՝ Բրանլի առափնյա թանգարանում:

    Լուվր թանգարանը տեղակայվել է թագավորական հին պալատում, որն սկսկել է կառուցել Ֆիլիպ-Ավգուստ թագավորը դեռևս 1190թ.: Սկզբնական շրջանում այն ծառայել է որպես ամրոց, որը ժամանակավորապես կանխել է  թշնամու հարձակումները: Ամրոցը մասնավորապես նախատեսված է եղել որպես Սենայի ներքին ափի դիտակետ, որը թույլ էր տալիս կանխելու վիկինգների հարձակումները: 1317թ. ամրոցը վերածվում է թագավորական նստվայրի:  
        Ի սկզբանե պալատի կառուցումը նախաձեռնել է Կառլոս  V  թագավորըորին հաջորդել են Ֆրանցիսկոս l, Հենրի ll,  Կառլոս lX,  Հենրի lV, Լյուդովիկոս  Xlll, Լյուդովիկոս XlV արքաները: 1518թ. Ֆրանցիսկոս  l հրամանով քանդվում է  ամրոցի հին աշտարակը, որից հետո այն սկսում են վերածել պալատական շքեղ համալիրի:

   
Այդ ժամանակահատվածում կառուցվել են պալատի երկու թևերը: Հետագայում Լուվրին  միացվում է նաև Տյուլրի պալատը, իսկ ճարտարապետներ Լամերսյերի ու Լուի Լևոյի գլխավորությամբ ստեղծվում է  պալատի խորանարդաձև բակը, որոնց շնորհիվ Լուվրը մեծանում է  գրեթե չորս անգամ: Պալատի զարդարանքն ու հարդարանքն ապահովում են նկարիչներ Պուսսենը, Ռոմանելլին, Լեբրենը եւ Կլոդ Պերրոն:

1682թ. Լյուդովիկոս XlV իր համար որպես նստավայր է ընտրում Վերսալյան պալատը, ինչի արդյուքնում Լուվրում դադարում են կառուցողական աշխատանքները: Լուվրը վերադարձնում է թագավորական նստավայրի կոչումը միայն Նապոլեոն l կայսեր կառավարման օրոք, որը, Պերսյե եւ Ֆոնտեն ճարարապետների հետ միասին, կառուցում է պալատի հյուսիսային թևը՝ Ռիվոլի փողոցում: Հյուսիսային թևի շինարարարական աշխատանքները շարունակվում են նաև Նապոլեոն  lll (1852) օրոք: Դրանով ավարտվում են Լուվրի կառուցողական աշխատանքները, սակայն 1871թ. պալատն զգալիորեն վնասվում է բռնկված հրդեհից, իսկ Տյուիլրի պալատն առհասարակ ամբողջապես փլուզվում է: Դրան հաջորդած վերականգնողական աշխատանքներն էլ տալիս են Լուվրին իր ժամանակակից տեսքը:
   
Պալատական համալիրի կենտրոնում տեղակայված ապակե բուրգը կառուցվել է 1989թ. Ճարտարապետ Յո Մինգ Փեյի նախագծով:

    Լուվրում թանգարան ստեղծելու մտահղացումն առաջացել է  XVlll դարում, երբ այդ գաղափարով հետաքրքրվում է  Լյուդովիկոս  Xlll ու որոշում կյանքի կոչել այն: 1793թ. նոյեմբերի  8-ին Լուվրն իր դռներն է բացում առաջին այցելուների առաջ: Կայսրության ժամանակաշրջանում այն անվանում էին Նապոլեոնի թանգարան:
Թանգարանի հավաքածուն ստեղծվում էր ի հաշիվ իտալական նկարիչների աշխատնքներով տարված Ֆրանցիսկոս l եւ Լյուդովիկոս XlV թագավորների հիմնադրամի: Բացման պահին Լուվրն ուներ 2500 կտավ:

Հետագայոմ թանգարանի հավաքածուն զգալիորեն ընդլայնվում է: Լուվրին էին նվիրաբերվում թագավորական հավաքածուների եզակի նմուշներՖրանսիական քանդակագործության թանգարանը Լուվրին է փոխանցում մեծ քանակությամբ քանդակներ:
    Նապոլեոնի կառավարման տարիներին թանգարանը աննխադեպ կերպով համալրվում է արվեստի մի շարք գործերով, որոնք կայսրը բերում էր հերթական երկրի նկատմամբ տարած հաղթանակից հետո:Հենց այդ շրջանում է, որ թանգարանը համալրվում է Եգիպտոսից ու Մերձավոր Արևելքից բերված գտածոներով:
       
XlX – XX դարերում Լուվրի հավաքածուները հարստանում են բարեգործական մի շարք նվիրաբերությունների, անհատական ձեռքբերումների ու անձնական հավաքածուների շնորհիվ: Անձանական նման հավաքածուներից մեկն էր Էդմոնդ Ռոտշլիդի հավաքածուն, որն իր բոլոր կտավներն ու քանդակները փոխանցում է թանգարանին:

Լուվրում են գտնվում այնպիսի հռչակավոր կտավներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» ու Ռաֆայելի «Չքնաղ պարտզիպանուհին», որոնք ձեռք են բերվել ի շնրհիվ Ֆրանցիսկոս l ժռանգության, որն էլ, իր հերթին, գնել է դրանք նկարիչների մահվանից հետո: «Միլոսյան Վեներա» հռչակավոր քանդակը Լուվրին նվիրել է  ֆրանսիացի մի  դեսպան, որը գնել էր այն թուրքական կառավարությունից: Լուվրում է  գտնվում նաև «Նիկա Սամոթրակիացի» քանդակը, որը հնէաբանները գտել են        Սամոթրակիա կղզում եւ նվիրել Լուվրին:
     
    Լուվրում են գտնվում հնագույն քաղաքակրթությունների ու արվեստների եզակի նմուշներ, որոնց թիվը ներկայումս հասնում է երեք հարյուր հազար օրինակի: Ցուցանմուշները պահվում  են հատուկ պահոցներում, և ընդամենը երեսունհինգ հազարն են ցուցադրության ներկայացված: Յուրաքանչյուր ցուցանմուշ ցուցադրության է ներկայացվում երեք ամիսը մեկ, որից հետո նորից հետ է վերադարձվում հատուկ պահոց:

Լուվրն ունի մի քանի սրահներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է որոշակի երկրի կամ դարաշրջանի մասին, ինչպես օրինակ՝ Հին Հունասատնի, Հին Եգիպտոսի սրահներ և այլն:









No comments:

Post a Comment