Monday 26 October 2015

Կիզոմբա

       
         Կիզոմբա` երաժշտական ուղղություն ու պար, որի հայրենիքը Աֆրիկան է: Կիզոմբայի գլխավոր տարրերը ռոմանտիկ մեղեդայնության ու աֆրիկական ռիթմերի խառնուրդ են: Անգոլայում այն հատկապես մեծ տարածում է գտել նախորդ դարաշրջանի 80-ական թվականներին: Կիզոմբայի երգերը կատարվում էին հիմնականում պորտուգալերենով (Անգոլայի պաշտոնական լեզվով), ինչի արդյունքում այն հեշտությամբ ներթափանցել է նաև պորտուգալախոս այլ երկրներ: Ներկայումս կիզոմբան Պորտուգալիայի ամենահայտնի ու տարածված պարերից մեկն է:
       Դասական կիզոմբայի երաժշտական չափը 4\4 է, իսկ բնորոշ գծերի մեջ առանձնանում է դանդաղ, պարզ ռիթմը, որը հատկապես մեր օրերում ուղեկցվում է էլեկտրոնային տարրերով: Կիզոմբան պարում են զույգերով` սահուն ու դանդաղ շարժումներով (հիմնականում գոտկատեղի): Եվրոպա մուտք գործելուց հետո կիզոմբան համալրվում է այս մայրցամաքին բնորոշ տարրերով, ինչի արդյունքում արդեն տարբերակվում է կիզոմբայի երկու տեսակ` աֆրիկական ու եվրոպական:
       Կիզոմբա պարի արմատները գալիս են ոչ վաղ անցյալից՝ 20-րդ դարի 80-ականներից, աֆրիկյան մայրցամաքից: «Կիզմոբա» բառը անգոլական կիմբուդու բարբառից թարգմանաբար նշանակում է տոնախմբություն: Այսպես՝ Անգոլայում անցյալ դարի 50-ականներին պարերով, կենդանի երաժշտությամբ ու խմիչքներով ուղեկցվող մեծ երեկույթներին անվանում էին «kizombadas»: Ըստ  այդմ էլ «գնանք կիզոմբայի» արտահայտությունը նշանակում էր «գնանք երեկույթի»:
       Այնուամենայնիվ, դժվար է միաշնակաորեն նշել, թե որն է կիզոմբա պարի հայրենիքը: Թե´ որպես երաժշտական ժանր, թե´ որպես պարային ուղղություն՝ կիզոմբան ձևավորվել է տարբեր մշակությների ու ոճերի միախառնումից: Կիզոմբայի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն են ունեցել հինգ երկրներ՝ Անգոլա, Կաբո-Վերդե, Գվինեա Բիսաու, Սան-Տոմե եւ Պրինսիպե, Մոզամբիկ, որոնցից հատկապես Անգոլան ու Կաբո-Վերդեն ունեցել առավել մեծ նշանակություն պարի զարգացման գործում:
     Կիզոմբան, նախևառաջ, սկսել է զարգանալ որպես երաժշտական ուղղություն, մասնավորապես՝ աֆրիկյան մայրցամաքում Kassav’ խմբի շրջագայության արդյուքնում, որի ընթացքում միախառնվել են խմբի կողմից կատարվող զուկա երաժշտության հնչյուններն ու աֆրիկյան ազային ռիթմերը: Առաջին կատարողը, որն սկսում է կիրառել «կիզոմբա» տերմինը իր կատարումները մատնանշելու համար, Էդուարդո Պաիմն էր (ալբոմը՝ 1991թ.):
      
     Որպես պարային ուղղություն կիզոմաբան կրկին իրենից ներկայացնում է  պարային տարբեր ժանրերի միաձուլում: Օրինակ՝ անգոլական կիզոմբան մի շարք ընդհանուր գծեր ունի բրազիլական սամբայի հետ: Կաբո-Վերդեյում այս պարն անվանում են "passada", որն էլ, իր հերթին, մի շարք ընդհանուր գծեր ունի մազուրկայի հետ:
      Եվրոպայում կիզոմբան տարածում է գտնում 20-րդ դարում: Օրինակ 90-ականներին Պորտուգալիայում արդեն իսկ տարածում էին գտնել այն երեկույթները, որտեղ պարում էին կիզոմբա, թեպետ մեծամասամբ այն տնային երեկությներում պարում էին աֆրիկացի ներգաղթյալները:

      Լեհաստանը ևս այն առաջին երկրներից էր,որտեղ ակտիվորեն տարածում է  գտնում կիզոմբան: Այստեղ 2007թ. պարի հանրահայտ վարպետներ Իրիս դե Բրիտոն եւ Կվենդա Լիման անցկացնում են կիզոմբայի մի քանի դասընթաց-սեմինարներ, որից հետո այն արագորեն տարածվում է հասարակության շրջանում:

No comments:

Post a Comment