Sunday 1 November 2015

Քեթրին Հեփբերն

     


     «Ես աթեիստ եմ: Ես հավատում եմ միայն նրան, որ աշխարհում պետք է մեկը մյուսի նկատմամբ բարություն գործի, և մենք պետք է մարդկանց համար անենք ամեն ինչ՝ մեր ուժերի ներածին չափով»,- Քեթրին Հեփբերն
   
     Քեթրին Հեփբերն՝ ամերիկացի լեգենդար դերասանուհի, որը «Օսկարի» մրցանակաբաշխության պատմության մեջ մինչ օրս չգերազանված ռեկորդ է սահմանել. 4 անգամ արժանացել է «Օսկարի» արձանիկի: Բացի այդ, նա 12 անգամ ներկայացվել է «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում: Կինոյի ամերիկյան համալսարանի կողմից Հեփբերնը ճանաչվել է «Հոլիվուդի պատմության լավագույն դերասանուհի» կոչմանը: Կինոաշխարհում իր դեբյուտը Քեթրինը գրանցել է 1932թ., իսկ վերջին անգամ նկարահանվել է 1994թ.:
     

Քեթրին Հեփբերնը ծնվել է 1907թ. մայիսի 12-ին, Հարդֆորդ քաղաքում: Հայրը՝ Թոմաս Նորվել Հեփբերնը, բժիշկ էր, մայրը՝ Քեթրին Մարթա Հոուտոնը, տեղական հարուստ ձեռնարկատերերից մեկի դուստրն էր: Միայն իր «Ես» ինքնակենսագրության  մեջ  է  Հեփբերնը բացահայտում ծննդյան իրական տարեթիվը, քանի որ մինչ ինքնակենսագրությունը հրատարակելը՝ նրա ծծնդյան տարեթիվը համարվում էր 1909թ. նոյեմբերի 8ը: Հեփբերնը նշում էր, որ դա ոչ թե  կանացի սովորական խորամանկություն էր, այլ՝ հարգանքի տուրք ի հիշատակ ողբերգական մահով զոհված եղբորը՝ Թոմի:
      Հարուստ ու հաջողակ ծնողները Քեթրինի համար հիանալի կրթություն են ապահովում: Նա ավարտում է Բրին Մոր քոլեջը, սովորում մի քանր օտար լեզու, զբաղվում գոլֆով, մեծ թենիսով, գեղասահքով: Արդեն ինը տարեկան հասակում տոնախմբությունների ժամանակ նա մասնակցում էր թատերական սիրողական ներկայացումների, իսկ տասնինը տարեկանում որոշում է  դառնալ դերասանուհի: Հոր տված հիսուն դոլարով նա մեկնում է  Բալտիմոր, որտեղ այցելում  է  Էդվին Կնոպֆի թատրոն: Վերջինս գնահատում է երիտասարդ Քեթրինի տաղանդն ու առաջարկում էպիզոդիկ դերերով հանդես գալ «Թագուհին» եւ «Ջահակիրները» ներկայացումներում:
      

      Այդ նույն ժամանակահատվածում Քեթրինն սկսում է դերասանական վարպետության դասեր անցնել Ֆրենսիս Ռոբինսոն Դաֆֆի մոտ: Ռեժիսոր Էդվին Կնոպֆն առաջարկում է  Քեթրինին որպես կրկնորդ հանդես գալ  «Մեծ լիճ» ներկայացման մեջ, բայց փորձից հետո ռեժիսորը որոշում է, որ Քեթրինը շատ ավելի լավ է խաղում եւ դերը տալիս է նրան: Սակայն Քեթրինի առաջին ելույթը ձախողվում է, քանի որ հանրությունը չի ընդունում կատարված դերասանական փոփոխությունըԿնոպֆը հեռացնում է  նրան թատրոնից,սակայն շուտով Քեթրինն սկսում է  խաղալ այլ թատրոնում: Հիշելով այդ միջադեպը՝ Քեթրինը նշում էր

      «Ինձ մշտապես հեռացնում էին: Ճակատագրով ինձ վիճակված էր անընդհատ վառվել եւ մարել: Ես կարող էի վերցնել ցանկացած դեր ու կարդալ այն՝ չիմանալով անգամ՝ ինչի մասին է այն: Դա ես անում էի բոլորից լավ: Ես կարող էի ծիծաղել ու լացել, եւ դերերը ինձ տալիս էին միշտ: Բաց հետո հետո որևէ բան էր լինում: Կամ ես ձայնս էի կորցնում, կամ մոռանում էի խոսքերը, կարմրում էի, սկսում չափազանց արագ խոսել: Մի խոսքով, խաղալ ես չէի կարող, հանրության առաջ ես քարանում էի»:

     Քսանմեկ տարեկան հասակում Քեթրինն ամուսնանում է իր մանկության ընկեր Լադլաու Օգդեն Սմիթի հետ: Այդ ընթացքում նա շարունակում էր խաղալ Սթոքբրիջի թատրոններում, որտեղ նրան տալիս են «Ռազմուհու ամուսինը» ներկայացման գլխավոր դերը: Պրեմիերան տեղի է ունենում 1932թ. Նյու Յորքի «Մորոսկո» թատրոնում:
      Մարդիկ հիացմունքով են ընդունում ներկայացումը, եւ Քեթրին Հեփբերնի անունը շուտով հայտնի է  դառնում: Դա ստիպում է  Քեթրինին շուտով մեկնել Հոլիվուդ, թեպետ ամուինը՝ Լադլոուն,  դեմ էր դրան: Դա դառնում է  նրանց ընտանեկան հարաբերությունների վերջը, քանի որ մեկ տարի անց նրանք բաժանվում են Յուկանատայում:Անուամենայնիվ, նրանք պահպանում են ընկերական հարաբերություններ, եւ իր համար ծանր տարիներին Քեթրինը մշտապես ստանում էր նախկին ամուսնու աջակցությունը:Հետագայում Քեթրինը հիշում է. «Ես վախենում էի Նյու Յորքում մենակ լինելուց եւ 1931թ մենք բնակարան գնեցինք: Բայց հենց որ ես «Օսկար» ստացա՝ անմիջապես առանձնացա Լադդիից: Շատ տարիներ անց՝ նրա մահվանից առաջ, ես փորձում էի որևէ կերպ մեղմացնել այն սարսափը, որը հասցրել եմ նրան: Նա մեծահոգի էր ու ինձ հետ անցկացրած տարիները չէր համարում սարսափելի: Նա ասում էր, որ ես ընդամենը «խելահեղ հավակնոտ երեխա եմ»»:
       
1930-ականներից Քեթրինն սկսում է  նկարահանվել ֆիլմերում: Մեծ էկրանին առաջին անգամ նա հայտնվում է  1932թ-ին, «Ամուսնալուծության օրենք» ֆիլմում, որտեղ խաղում էր  տվյալ ժամանակաշրջանի համար մեկ հերոս-սիրեկանի՝ Ջոն Բերիմուրի հետ: Ֆիլմը ճակատագրական էր Հեփբերնի ահմար, քանի որ դրա ռեժիսորը Ջորջ Քյուկորն էր, որը դառնում է  դերասանուհու մտերիմ ընկերն ու հետագայում նկարում նրան շատ ու շատ ֆիլմերում:

      1933թ. Հեփբերն ստանում է առաջին «Օսկարը»՝ «Առավոտյան փառք» ֆիլմում սկսնակ դերասան Եվա Լովլեսյի դերի համար, որին վիճակված էր ծանր պայքար անցնելու ֆիլմաշխարի հետնաբեմերում:
       Առաջին հաջողությունից հետո, Հեփբերնը շարունակում էր հանդիսատեսին ու քննադատներին ցուցադրել իր բազմաբնույթ տաղանդը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք», «Փոքրիկ քահանան», «Էլիս Ադամս» (1935թ. այս ֆիլմի համար նա առաջադրվում  է «Օսկարի»), «Շոտլանդացի Մարիա», «Դուռ դեպի բեմ» ֆիլմերը:

   Այնուամենայնիվ, նման մեծ հաջողություններն ուղեկցվում էին նաև ձախողումներով, օրինակ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քրիստոֆեր Սթրոնգ»  եւ «Սիլվիա Սքարլեթ» ֆիլմերը, որտեղ դերասանուհին խաղում է  տղայի դեր:
        Քեթրինը շատ էր ցանկանում խաղալ Սքարլեթի դերը «Քամուց քշվածները» ներկայացման մեջ, որը սակայն, չէր հաջողվում: Այդ ժամանակ նրա լավ ընկերներից մեկը՝ Ֆիլ Բարին, որը ժամանակի լավագույն դրամատուրգներից մեկն էր, հատուկ Քեթրինի համար գրում է «Ֆիլադելֆիական պատմություն» պիեսը, որի գլխավոր հերոսուհին չափազանց նման էր Քեթրինին՝ ուներ բռնկուն բնավորություն, բոլորի հետ  խոսում էր հեգնանքով՝ համեմելով դրանք կատակներով: Պիեսի պրեմիերան տեղի է ունենում 1933թ., Բրոդվեյում՝ հիացնելով թե´ հանդիսատեսին, թե´ քննադատներին: Ներկայացումը միայն Բրոդվեյում անցակցվում է  415 անգամ, այնուհետև հյուրախաղերով մեկնում ԱՄՆ տարբեր քաղաքներ՝ ցուցադրվելով ևս 254 անգամ եւ բերելով մեկ միլիոն դոլարից ավել եկամուտ: Ներկայացումն այնքան հանրահայտ է դառնում, որ ֆիլմընկերությունները մրցում էին դրա էկրանավորման իրավունքը ձեռք բերելու համար: Քանի որ պիեսը միլիարդատեր Հովարդ Հյուզի ջանքերով պատկանում էր Քեթրինին, վերջինս էկրանավորման իրավունքը տալիս է «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերությանը՝ պահանջելով, որպեսզի ֆիլմի գլխավոր ռեժիսորը լինի Ջորջ Քյուկորը, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորի ինքը: Ֆիլմը դուրս է գալի  1940թ. եւ հսկայական հաջողություն ունենում ՝ արժանանալով մի շարք մրցանակների:         
Քեթրին Հեփբերն եւ Սփենսեր Տրեյսի

       Պատմությունը կրկնվում է մեկ տարի անց, երբ նույն «Metro-Goldwyn-Mayer» ընկերությանը Քեթրինն  առաջարկում է «Տարվա կին» ֆիլմի սցենարը, որը ևս մեծ հաջողություն է  ունենում, իսկ Քեթրինը հերթական անգամ առաջադրվում  է  «Օսկարի»: Այս ֆիլմում նրա խաղընկերն էր Սփենսեր Տրեյսին, որի հետ նա հետագա քսանհինգ տարիների ընթացքում խաղում է ութ ֆիլմերում՝ թեպետ նրանց ստեղծագործական մեթոդները ամենևին էլ չէին համընկնում, քանի որ Տրեյսին նախընտրում էր ամեն ինչ անել առաջին դուբլից, իսկ Քեթրինը ավելի վերլուծական էր մոտենում դերերին, մի քանի անգամ փորձում ամեն մի դուբլը: Նրանց համատեղ վաղ դերերից են եղել մի քանի ծանր դրամաներ, ինչպիսիք են «Կրակի պահապանը»  եւ «Ծով խոտ» ֆիլմերը: Նրանք նկարահանվում են նաև «Միության նահանգ» ֆիլմում, սակայն հանդիսատեսը նրանց առավել լավ հիշում էր «Առանց սիրո» եւ «Ադամի կողոսկրը»կատակերգություններում
        Մինչ Տրեյսիին հանդիպելը՝  Քեթրինը սիրավեպեր էր ունեցել միլիարդատեր Հովարդ Հյուզի, բրոդվեյցի պրոդյուսեր Լելոնդ Հեյվորդի եւ ամերիկյան կինոյի նշանավոր ռեժիսորներից մեկի՝ Ջոն Ֆորդի հետ: Սփենսեր Տրեյսին ամուսնացած էր ու հանուն երկու երեխաների չի ամուսնալուծվում:
      Չնայած նրան որ Տրեյսին ծանր բնավորություն ուներ, հաճախ էր հարբում ու կատաղության նոպաներ ունենում՝ Քեթրինը նշում էր որ նրա նկատմամբ եզակի զգացմունքներ ուներ:

       Ֆիլմերում հաճախ խաղալով խելացի, ուժեղ ու անկախ կանանց դերեր՝ Քեթրինն իրական կյանքում էլ էր այդպիսին: Նրա ժամանակակիցնրեից շատերը նշում էին, որ Քեթրինի հետ աշխատելը դժվար էր, քանի որ նա մշտապես ձգտում էր կատարելության:
   Քեթրին Հեփբերնը գրեթե չէր օգտագործում կոսմետիկա, խուսափում էր հարցազրույցներ տալ ու գրեթե չէր հայտնվում հանրության մեջ:
      Նա Հոլիվուդի եզակի արտիստներից էր, որը երբևիցե չէր փորձում խաղալ հանրության առաջ կամ չափազանցնել իր անհատականութունը:
      
       1940-ականներին Քեթրինն սկսում է հանդես գալ «Կորտ» թատրոնում՝ շեքսպիրյան դերերով: Թատրոնի հետ նա հյուրախաղերի է մեկնոմ ու ունենում մեծ  հաջողություններ: Շեքսպիրյան դերերից հետո նա կրկին վերադառնում է կինո ու հանդես գալիս քսանութ ֆիլմերում
        Հակառասիստական «Գուշակիր ո՞վ է գալու ճաշին» ֆիլմում դերակատարման համար Քեթրինն արժանանում է իր երկրորդ «Օսկարին», 1967թ.: Մրցանակաբաշխությունից հետո հանկարծակի սրտի կանգից մահանում է Հեփբերնի սիրելին՝ Տրեյսին: Քեթրինը չափազանց ծանր է տանում նրա մահը, եւ Տրեյսիից հետո նրա կյանքում այլևս ոչ մի տղամարդ չի հայտնվում:
     

      Քեթրինին մխիթարելու համար դերասան Պիտեր Օ՚տուլը նրան հրավիրում է  նկարահանվելու «Առյուծը ձմռանը» ֆիլմում, որի համար Քեթրինն ստանում է իր երրորդ «Օսկարը»:
      Չորրորդ «Օսկարը» Հեփբերնն ստանում է 1982թ. «Ոսկե լճակում» ֆիլմի համար:
      Քեթրին Հեփբերնը շարունակում էր նկարահանվել անգամ երբ ութսուն տարեկան էր:
     1991թ. հրատարակվում է նրա «Ես» իքնակեսնագրությունը, որը դառնում է բեսթսելլեր:
      Ծեր հասակում Քեթրինն արդեն տառապում էր մի շարք հիվանդություններից:
1997թ.՝ նրա 90 ամյակի առթիվ Նյու Յորքում Դագ Համարշյոլդի անվան  հրապարակում գտնվող այգին, որը գտնվում էր ՄԱԿ-ի գրասենյակի կողքին, անվանվում է Քեթրին Հեփբերնի անունով: 1999թ նա ճանաչվում է որպես ամերիկյան կինոյի ամենալեգենդար դերասանաուհի: Ընդ որում, ինքը Հեփբերնն այդ փառքին փիլիսոփայորեն էր մոտենում. 

      «Հասակի մեջ, որպես այդպիսին, ես որևէ ռոմանտիկ բան չեմ տեսնում : Դուք կամ հետաքրքիր եք ցանկացած տարիքում կամ՝ ոչ: Չկա որևէ հետաքրքիր բան ծեր կամ երիտասարդ լինելու մեջ: Եթե բավականին երկար ապրեք, դու կդառնանք ակնածանքի առարկա, մոտավորպես այնպիսին, ինչպիսին  հինք կառույցն է»:
      Քեթրին Հեփբերնը հեռանում է  կյանքից 2003թ. հունիսի 29-ին: Նա թողնում է  ֆիլմերի մեծ ժառանգություն, որոնք մտնում են ամերիկյան կնոինդուստրիայի դասական ֆլիմերի ցանկի մեջ, ինչպես նաև բազմաթիվ թատերական ներկայացումներ, որոնք արդի են առ այսօր:


      Դերասանուհին նշել էր, որ չի ցանկանում մահվանից հետո հիշատակի տուրք մատուցեն իրեն: Իր հեռուստատեսային կենսագրության մեջ, որը  ,նկարահանվում է, երբ դերասանուհին ութսունհինգ տարեկան էր, նա նշում է վերջին դրվագում. «Ես չեմ վախենում մահից: Այն, երևի, հիասքանչ է ինչպես երկար քունը: Բայց նայելով ճշմարտոթյան երեսին՝ պետք  է խոստովանել, որ հաշվի է առնվում միայն այն, թե ինչպես ես ապրել կյանքդ»:
     2003
թ. հուլիսի մեկին Բրոդվեյի թատրոնի լույսերը մարում են՝ որպես հարգանքի տուրք Հեփբերնին:
      Քեթրին Հեփբերնը թաղվում է  Հարդֆորդի Սեդար-Հիլ ընտանեկան գերեզմանատանը:




No comments:

Post a Comment