Monday 21 December 2015

Փոլ Նյուման

      Փոլ Նյուման` ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ, Հոլիվուդի հենասյուներից մեկը: Նա համարվում է կինոյի պատմության ամենահայտնի կապուտաչյա դերասանը:
     Փոլ Նյումանը ծնվել է 1925թ. հունվարի 26-ին, ԱՄՆ Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում: Նրա հայրը, որն ազգությամբ հրեա էր, սպորտային իրերի խանութի սեփականատեր էր, որը, նրա մահվանից հետո ժառաննգում է Փոլը: Մայրը սլովենուհի էր
   Դպրոցն ավարտելուց հետո Փոլը սովորում է Օհայոյի համալսարանում, որտեղից հեռացվում է վատ վարքի պատճառով: Երկրորդ համաշարհային պատերազմի ժամանակ երեք տարի ծառայում է նավատորմում:
      Նյումանը սովորել է նաև Իյելսի դրամատիկ արվեստների դպրոցում:

       Շուտով տեղափոխվում է Նյու Յորք` նպատակ ունենալով շարունակել պրոֆեսիոնալ դերասանի կարիերան: Նա հանդես է գալիս մի շարք հեռուստատեսային շոուներում, նաև հանդես է գալիս որպես գլխավոր դերակատարի կրկնորդ «Պիկնիկ» ներկայացման մեջ:
   Նյումանի առաջին խոշոր դերը «Արծաթյա գավաթ» պատմական ֆիլմում բացասական արձագանք է գտնում կինոքննադատների շրջանում, իսկ ինքը Նյումանը հետագայում այդ դերն անվանում է հիսունականների վատագույն դերը:
     Հեղինակություն Նյումանը ստանում է միայն 1956թ, երբ նկարահանվում է Ռոկկի Գրացիանո բռնցքամարտիկի դերում «Ինչ-որ մեկն այնտեղ վերևում սիրում է ինձ» ֆիլմում: 1950-60-ական թթ-ին նա խաղում է բարդ հոգեբանական դերեր Թենեսի Ուիլյամսի «Cat on a Hot Tin Roof», «Sweet Bird of Youth», պիեսների էկրանավորման ժամանակ:

     1970-ականներին Նյումանն իսկական աստղ է դառնում «Butch Cassidy and the Sundance Kid», «The Sting», «The Life and Times of Judge Roy Bean», «Buffalo Bill and the Indians» ֆիլմերում նկարահանվելուց հեոտ: Նյումանը նկարահանվում է նաև հանրահայտ ռեժիսորներ Ջոն Գիլլերմինայի «Towering Inferno» աղետ-ֆիլմում եւ Սիդնի Լյումետայի «Verdict» դրամայում: Մարտին Սկորսեզեի «The Color of Money» (1986) ֆիլմում կերտած դերի համար Նյումանն արժանանում է «Օսկարի»:1990-2000-ականներին նկարահանվում է «Nobody's Fool Message in a Bottle», «Where the Money Is» , «Road to Perdition», «Our Tow», «Mickybo and Me», «Empire Falls» ֆիլմերում:
    1960-ականների վերջին Փոլ Նյումանն սկսում է զբաղվել կինոռեժիսուրայով` նախապատվությունը տալով սոցիալական-վերլուծական դրամաներին: Նրա առաջին «Rachel, Rachel» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր Նյումանի կինը` Ջոան Վուդվորդը, առաջադրվում է Օսկարի ու արժանանաում Ոսկե Գլոբուսի լավագաույն ռեժիսորական աշխատանքի համար: Փոլ Նյումանը նաև նկարահանում է «Sometimes a Great Notion», «The Effect of Gamma Rays on Man-In-The-Moon Marigolds», «Harry and Son, «Glass Menagerie» ֆիլմերը:

 Նա եղել է իր գրեթե բոլոր ֆիլմերի պրոդյուսերը,  հանդես է եկել նաև որպես սցենարիստ: Նա եղել է նաև մի շարք ֆիլմերի պրոդյուսեր, որտեղ հանդես է եկել դերերով: Նյումանն զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ, աջակցել աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքերի պաշտպանությանը: 1982թ. Նյումանը դառնում է «Newman-Haas Racing» ավտոմրցաշարային ընկերության համանախագահ: Նույն թվականին հիմնադրում է սննդի արտադրության սեփական «Newman's Own» ցանցը, որը բերում է մոտ հարյուր միլիարդ դոլար: 2006-ին բացում է Dressing Room ռեստորանը: 
         Գործարարությունից զատ` Նյումանը նաև ակտիվորեն զբաղվում էր բերեգործությամբ: 2008թ. սեպտեմբերի 26 Նյումանը մահանում է թոքի քաղցկեղից, 83 տարեկան հասակում: Նյումանը արժանացել է կինեմատոգրաֆիայի մի շարք հեղինակավոր մրցանակների: Ինը անգամ նոմինացվել է «Օսկարի» եւ երեք անգամ արժանացել պատվավոր այդ մրցանակին: Դրանցից երկուսը եղել են ի նշան կինեմատոգրաֆիայի ասպարեզում իր ավանդի ու հումանիտար գործունեւոթյան համար: Նյումանն արժանացել է նաև վեց Ոսկե Գլոբուսի, նաև Կաննի ու Բեռլինի կինոփառատոնների մրցանակների:
   Իր առաջին ամուսնությունից Նյումանն ուներ երկու աղջիկ եւ մեկ տղա, իսկ երկորրդ ամուսնությունից` երեք աղջիկ:

No comments:

Post a Comment