«Գրողը տանի, այս ինչու՞ իմ մահվանից հետո աշխարհում ոչինչ չփոխվեց: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևն առաջվա պես ծագում ու մայր է մտնում և նույնիսկ ամպի չի հանդիպում: Ինչու՞, մա՛յր իմ, կիրակին կիրակի է մնացել, իսկ շոգը՝ անտանելի նույն շոգը, ինչպիսին իմ ժամանակ էր»:
«Եթե իմանայի, որ որդիս հանրապետության նախագահ կդառնա, ես նրան կրթության կտայի, սենյորներ»:
«Շատ ականավոր բռնակալների նման նա երբեք չէր տեսել հորը, գիտեր միայն ծնող մորը՝ Բենդիսիոն Ալվարադոյին: Բոլոր դասագրքերում գրված էր, որ Բենդիսիոն Ալվարադոն կույս Մարիամի պես հղիացել էր հրաշագործությամբ, որ երբ մանուկն արդեն արգանդում էր, երկնային ուժերը կանխորոշել էին նրա առաքելական կոչումը: Իշխանության գագաթին հասնելով՝ նա հատուկ հրովարտակով Բենդիսիոն Ալվարադոյին հռչակեց հայրենիքի մեծ մայր, քանզի նա միակն էր ողջ աշխարհում, քանզի, գրողը տանի, նա իր մայրն էր»:

No comments:
Post a Comment