![]() |
«Հեփեստոս» Գիյոմ Կուստու (կրտսեր), Լուվր |

Հեփեստոսը լույս է աշխարհ է գալիս որպես թուլակազմ ու կաղ երեխա: Տեսնելով, որ նորածին որդին անբերետես ու տկարակազմ է՝ Հերան ցասումով է լցվում, խլում երեխային ու Օլիմպոսից ցած նետում դեպի հեռավոր երկիրը: Օդի մեջ երկար սուրալուց հետո տարաբախտ մանուկը ընկնում է անծայրածիր ծովի ալիքների մեջ:
Ծովային աստվածները՝ մեծն Օվկանիոսի դուստր
Էվրինոմեն և ծովային պատգամախոս ծերունի Ներեոսի դուստր Թետիսը, խղճում են փոքրիկ Հեփեստոսին ու իրենց հետ տանում ալեհեր Օվկիանոսի ջրերի խորքերը: Այնտեղ, լազուրե անձավում, աստվածուհիները մեծացնում ու դաստիարակում են մանկանը: Հեփեստոսը դառնում է հմուտ դարբին՝ իսկական հրաշագործ իր արհեստի մեջ: Իր հզոր ձեռքերով ոսկուց ու արծաթից մշտապես զարդարանքներ է պատրաստում իր դաստիարակչուհիների՝ Էվրինոմեի ու Թետիսի համար:
![]() |
Հերան Օլիմպոսից ցած է նետում նորածին Հեփեստոսին |
![]() |
Թետիսը Հեփեստոսից զենքեր է վերցնում վերցնում Աքիլլեսի համար Անտոնիս վան Դեյք, 1630-32թթ. |
![]() |
Հերան՝ գամված բազկաթոռին |


ոսկե և արծաթե զարդարանքներ, թասեր ու գավաթներ, եռոտանիներ, որոնք, ասես կենդանություն առած, իրենք իրենց գլորվում են ոսկե անիվների վրա: Գործն ավարտելով, քացրաբույր ավազանում մաքրվելով քրտինքից ու մրից՝ Հեփեստոսը, կաղալով ու իր թույլ ոտքերի վրա ճոճվելով, գնում է իր հոր՝ շանթարձակ Զևսի խնջույքին մասնակցելու: Բարեհոգի Հեփեստոսը հաճախ հաշտեցնում է վեճի պատրաստվող Զևսին ու Հերային: Աստվածներն անկարող են առանց ծիծաղի նայել Հեփեստոսին, երբ նա կաղալով շրջում է խնջույքի սեղանի շուրջը և անուշաբույր նեկտար լցնում նրանց համար: Ծիծաղն աստվածներին ստիպում է մոռացության տալ վեճն ու գժտությունը:
![]() |
«Աֆրոդիտեն այցելում է Հեփեստոսի դարբնոցը» Գաետանո Գանդոլֆի |
No comments:
Post a Comment