Սիմֆոնիա՝
եվրոպական երաժշտության գլխավոր ժանրերից մեկը: Այն ստեղծագործություն է
նվագախմբի համար՝ բաղկացած, հիմնականում, մի քանի մասից: Սիմֆոնիա
հունարենից թարգմանաբար նշանակում է «համահնչյունություն»: Հնագույն
ժամանակներում այդպես էին անվանում երաժշտական տոների ցանկացած հարմոնիկ
միախառնումը: 18-րդ դարում սիմֆոնիան զգալիորեն հեռանում է վոկալ
երաժշտությունից և ինքնուրույն ուղի սկսում: 1780-90-ական թթ-ին
այն դասական բնույթ է ստանում ավստրիացի մեծագույն կոմպոզիտորների՝
Մոցարտի և Հայդնի արվեստում:
Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաները կազմված են
չորս մասից։ Առաջինը Բեթհովենն է, որ դուրս է գալիս այդ կառուցվածքից։ Նրա
6-րդ սիմֆոնիան` «Պաստորալը», կազմված է 5 մասից, իսկ 9-րդ սիմֆոնիայի 4-րդ
մասում Բեթհովենն առաջին անգամ օգտագործել է մարդկային ձայնը։ Հետագա
բոլոր կոմպոզիտորների գրած սիմֆոնիաներում զգացվում է Բեթհովենի
ազդեցությունը։Դարերի ընթացքում կատարվել են սիմֆոնիկ նվագախմբի գործիքների
թվի փոփոխություններ։ Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաներում չկան տրոմբոնը և
տուբան: Կան դեպքեր, երբ հոբոյը նույնպես բացակայում է։ Լարայինների կազմը
մեծ չէ՝ մոտ 12:
Բեթհովենի սիմֆոնաներից սկսած գոյություն ունի պարտադիր
գործիքների կազմ՝ ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասներ, 2 ֆլեյտա,
2 հոբոյ, 2 կլարնետ, 2 ֆագոտ, գալարափողեր, շեփորներ, տրոմբոններ, տուբա
ևհարվածային գործիքներ:
No comments:
Post a Comment