Tuesday, 5 August 2014

Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար (Մեքսիկա)


    Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճարը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: Այն Մեքսիկայի կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայն է և  համարվում է գաղութային Ամերիկայի ամենահին  ու մեծ տաճարներից մեկը: Տեղակայված է  Մեխիկոյի կենտրոնում գտնվող բլրի գագաթին՝ Կոնստիտուսիոն հրապարակի հյուսիսային մասում: Սագրարիո Մետրոպոլիտանո խորանի և  Ազգային պալատի հետ միասին այն կազմում է մայրաքաղաքի հրապարակի ճարտարապետական կենտրոնական համալիրը: 
  Ացտեկների մայրաքաղաք Տենոտչտիտլանի զավթումից հետո, իսպանացի կոնկիստադորները քանդում են պատերազմի աստված Ուիտցիլոպոչտլի տաճարը և ացտեկների քանդված այդ սրբավայրի  քարերից նույն տեղում որոշվում է կառուցել քրիստոնեական տաճար:
    
Սագրարիո Մետրոպոլիտանո
Նոր Աշխարհի առաջին եպիսկոպոս Խուան  դե Սումարագայի նստավայրի կառուցողական աշխատանքները տևում են 1524-1532թթ.՝ ճարտարապետ Մարտինա դե Սուպելվեդայի ղեկավարությամբ: Տաճարի առաջին քարն անձամբ դնում է Մեքսիկան զավթած իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը: Սակայն առաջին եկեղեցին կանգուն է մնում միայն կես դար, քանի որ շուտով դրա չափերն այլևս չէին համապատասխանում Նոր Իսպանիայի մայրաքաղաքի կարևորությանը: Առաջին եկեղեցու տարածքը զբաղեցնում է  ներկայիս տաճարի հյուսիս-արևմտյան մասը: 1544թ. Իսպանիայի թագավոր Ֆիլիպ ll որոշում  է ընդունում  Նոր Իսպանիայի արքեպիսկոպոսի համար կառուցել ավելի շքեղ տաճար, որը կխորհրդանշեր Նոր Աշխարհում իսպանական գահի վերջնական հաստատումը:Տաճարի կառուցումն սկսվում է  1573թ. և շարունակվում մինչև  1813թ.: Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կրոնական ու պետական կարևոր կենտորն:1926-30 թթ. նախագահ Պլուտարկո Էլյաս Կալյեսի հակակրոնական պայքարի շրջանում տաճարը փակվում  է:1962թթ. հրդեհը ոչնչացնում է տաճարի ներքին հարդարանքի զգալի մասը: Սկսվում են վերականգնողական աշխատաքններ, որոնց ընթացքում հայտնաբերվում են պատմական մի շարք կարևորագույն փաստաթղթեր ու արվեստի գործեր:
    Մեքսկիայի  մայր տաճարը համարվում է Նոր Աշխարհի գաղութային ճարտարապետության  հոյակապ նմուշներից մեկը, որի մեջ միաձուլված են վերածնունդը, բարոկկոն և նեոկլասիցիզմը: Այն իրենից ներկայացնում է գրանիտից և մոխրագույն քարից կառուցված  և լատինական խաչի տեսքվ հինգնավանի բազիլիկա՝  65 մետր բարձրությամբ գմբեթով: Կենտրոնական նավի երկարությունը 110 մետր  է, լայնությունը՝ 55 մետր: Բարոկկո ոճով կառուցված գլխավոր մուտքը գտնվում է տաճարի կենտրոնական մասում՝ զարդարված Պողոս, Պետրոս, Հակոբոս առաքյալների քանդակներով:   
 Դռան վերևի հատվածում գտնվում է  Սուրբ Աստվածամոր համբարձման տեսարանի բարձրաքանդակը, որին էլ նվիրված է տաճարը: Տաճարի աջ և  ձախ մասերում տեղակայված յոթանասուն մետր երկարությամբ աշտարակներում գտնվում են քսանհինգ զանգերը:
  Տաճարի ներքին հարդարանքերը  կատարված են Վերածննդի ոճով և աչքի են ընկնում յուրահատուկ ճոխությամբ՝ զարդարված ոսկով, սադափով և փղոսկրով: Տաճարն ունի հինգ խորան, որոնցիցտաճարի գլխավոր սրբավայր հանդիսացող Ապաշխարանքի խորանը կառուցվել  է  XVll դարում: Տաճարը շրջապատված է տասնյոթ մատուռներով, որոնցից  յուրաքանչյուրը նվիրված մեկ սրբի:

No comments:

Post a Comment