Մադրիդի
Թագավորական
պալատը
(այլ
կերպ՝
Արևելյան
պալատ)
Իսպանիայի
թագավորների
պաշտոնական
նստավայրն
է:
Գտնվում
է
Մադրիդի
արևմտյան
մասում:
Միջնադարում
պալատի
տեղում
գտնվում
էին
Կորդոբայի
և
Տոլեդոյի
էմիրների
մավրիտանական
ամրությունները:
Հետագայում
այդ
նույն
տեղանքում
կառուցվում է Մադրիդի Ալկասար պալատը, որը երկար ժամանակ հանդիսանում էր Իսպանիայի միապետների նստավայրը:Կառույցն այրվում է 1734թ՝ Սուրբ Ծննդյան գիշերը: Լյուդովիկոս XIV որդին՝
Ֆիլիպ
V, որը Բուրբոնների դինաստիայից առաջինն էր, որ Կառլոս II մահվանից հետո Կառլոս Ավստրիացու հետ գահի համար մղվող երկարատև պայքարում (1700—1714թթ.) տիրանում
է
իսպանական
գահին,
ցանկանում
էր
Մադրիդում
ունենալ
մեծ
պալատ,
որը
նման
կլիներ
Վերսալին՝
կառուցված
դեռ
իր
պապի
հրամանով:
Իր
կնոջ՝
Իզաբելլա
Ֆարնեզեի
խորհրդով,
որն
արվեստի
մեծ
սիրահար
էր,
1735թ.
Ֆիլիպ
V հրավիրում
է
իտալացի
ճարտարապետ
Ֆիլիպպո
Յուվարրային
եւ
պատվիրում
նրան
կառուցել
պալատը:
Վերջինիս
մահվանից
հետո,
մեկ
այլ
իտալացի
ճարտարապետ՝
Ջովաննի
Բատիստա
Սակկետտին, ավարտին է հասցնում նախագիծը՝ իտալական բարոկկոյի ոճով: Պալատը նախագծվում է ուղղակյուն հատակագծով, կենտրոնում՝ ներքին բակով, իսկ շինարարության համար օգտագործվում
է
Սիեռա
դե
Գուադառամա
լեռներից
բերված
գրանիտ:
Պալատի
կառուցողական
աշխատանքներն
իր
ավարտին
է
հասցնում
մեկ
այլ
իտալացի՝
Ֆրանչեսկո
Սաբատինին:
Գահասարհը |
Պալատի կառուցողական աշխատանքներն
սկսվում
են 1738թ. եւ ավարտվում
1764թ.՝ Կառլոս III կառավարման տարիներին, ով էլ դառնում է պալատի առաջին բնակիչը: Սակայն պալատի ներքին հարդարման աշխատանքները շարունակվում են նաև հետագայում:
Հանդիսավոր ճաշարահը |
Քանի որ պալատը կառուցվել էր բլրի վրա՝ Մանսանարես գետի ափին, դրա հիմքում դրվել էին հսկայական որմեր ու ներքին ծածկերով աստիճանաձև հենահարթակներ, որոնք հասնում
են
մինչև
գետի
արևմտյան
մասը,
որտեղ
գտնվում
է
Կամպո
դել
Մորո
զբոսայգին՝
իր
սաղարթախիտ
ծառերով,
արահետներով
ու
շատրվաններով:
Պալատի
հյուսիսային
մասում՝
Բայլեն
փողոցի կողքին,
ձգվում
են
Սաբատինիի
այգիները,
որոնք
տնկվել
են
1933թ.:
Պալատի
գլխավոր
մուտքը
գտնվում
է
հարավային
ճակատում:
Այն
դուրս
է
գալիս
դեպի
Պլասա
դե
Արմաս,
որտեղ
յուրաքանչյուր
ամսվա
առաջին
չորեքշաբթի
օրը
տեղի
է
ունենում
պահակների
փոփոխման
հանդիսավոր
արարողությունը:
Ճենապակե սրահը |
Պալատի
ներսը
զարդարված
է
իտալացի
վարպետներ
Կորադո
Ջակինտոյի,
Ջովաննի
Բատիստա
Տյեպոլոյի,
Լուկի
Ջորդանոյի
եւ
Կարավաջոյի,
գերմանացի
վարպետ
Անտոն
Մենգսի,
ինչպես
նաև
իսպանացի
նշանավոր
նկարիչներ
Դիեգո
Վելասկեսի
ու
Ֆրանսիսկո
Գոյայի
որմնանկարներով,
որոնց
հետո
միասին
ներքին
հարդարանքի
ուրույն
մասը
կազմող բյուրեղապակյա ջահերը, ֆլամանդական գոբելեները
(պատկերանկար
գորգ),
նեոկլասիկ
եւ
ռոկոկո
ոճի
կահույքը,
ժամացույցները,
Ստրադիվարուսի
ջութակների
յուրօրինակ
հավաքածուն,
հնագույն
զենքերը,
դիմանկարներն
ու
կտավները
վերածում
են
պալատը
Մադրիդի
լավագույն
թանգարաններից
մեկին:
Գասպարինի սրահը |
Զինասրահը |
Սաբատինիի կողմից ստեղծված
հանդիսավոր
աստիճանները
տանում
են
դեպի
ընդունելությունների դահլիճներ:
Դրանցից
առանձնանում
են
Գահադահլիճը,
որն
իր
կահույքով,
հայելիներով,
ժամացույցներով,
նշանավոր
բարեգործներին
պատկերող
քանդակներով,
վենետիկյան
արծաթե
գործերով
զարդարված բյուրեղապակյա ջահերով լավագույններից մեկն է պալատում: Մյուս սրահներն են ռոկոկո ոճով կառուցված
Գասպարինի
սրահը,
Ճենապկյա
սրահը, Հանդիսավոր ճաշասրահը ,
որը
բացվել
է
1879թ.
Ալֆոնսո XII ամուսնության կապակցությամբ:
Պալատը հայտնի է նաև իր զինասրահով, որտեղ պահվում են զենքերի ու սաղավարտների ամանահարուստ հավաքածուները :
No comments:
Post a Comment