Wednesday, 26 November 2014

Դիեգո Վելասկես



Վելասկես. ինքնանկար

Դիեգո Ռոդրիգես Վելասկես՝  իսպանացի նկարիչ, իսպանական Ոսկեդարի մեծագույն ներկայացուցիչներից մեկը: Ծնվել է 1599թ., Սևիլյայում՝ մկրտված պորտուգալացի հրեայի ընտանիքում: Վելասկեսի նկարչական տաղանդը բացահայտվել է դեռ վաղ հասակում: Ըստ կենսագիր Անտոնիո Պալոմինիոյի, տասը տարեկան հասակում նրան ուղարկում են ուսանելու հայտնի սևիլյացի նկարիչ Ֆրանսիսկո Էրերա Ավագի մոտ: Ուսումնառությունը երկար չի տևում, քանի որ շուտով հայրը Դիեգոյին վեց տարով ուղարկում է մեկ այլ նկարչի՝ Ֆրանսիսկո Պաչեկոյի մոտ: Վերջինս բազամակողմանի զարգացած անձնավորություն էր՝ հայտնի գեղանկարչական արվեստի մասին իր տրակտատներով
 Պաչեկոյի «Academia Sevillana» անունը կրող գեղանկարչական դպրոցն արտահայտում էր հոգևոր սյուժեների ու կերպարների վերաբերյալ ակադեմիական հայացքներ: Հենց այս դպրոցում է երիտասարդ Վելասկեսը ձեռք բերում իր առաջին տեխնիկական պատրաստվածությունն ու էսթետիկ հնարքները:1617թ. Վերասկեսը հանձնում է վարպետի կոչում ստանալու համար նախատեսված քննություն եւ Պաչեկոյի հանձնարարականով ընդունվում Սևիլյայի գեղանկարիչների գիլդիա, որտեղ ստանում է գեղանկարիչ աշխատելու թույլտվություն՝  իրավունք  ստանալով  «կիրառել իր արվեստը թագավորությունում եւ ունենալ արվեստանոց»: Վելասկեսն իր առաջին աշխատանքները նկարում է բոդեգոնես ժանրում, որն իրենից ներկայացնում էր ժողովրդի առօրյա կյանքի
Վելասկես. ինքնանկար (1643)
դրվագների պատկերում:Այդ շրջանում Վելասկեսի աշխատանքները, հատկապես նրա նատյուրմորտները, մեծ ազդեցություն են գործում իր ժամանակակից սևիլյացի նկարիչների վրա, այդ իսկ պատճառով գոյություն ունեն Վելասկեսի կտավների բազմաթիվ կրկնօրինակներ: Վելասկեսի այդ շրջանի գործերը կրում են  Կարավաջոյի ազդեցությունը՝ ընդգծված ռեալիզմով, առարկաների գծերի հստակությամբ, առաջնային պլանի կերպարների լուսային հակադրությամբ: Կտավներում նա կիրառել է մուգ ֆոնը, երբեմն, այսպես կոչված, պայմանական ֆոնը՝ զրկված խորքայնությունից, որը կտավին լակոնիկ ու արտահայտիչ տեսք է տալիս:1623թ-ին Վելասկեսը հրավիրվում է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացնում է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրում է իր դիմանկարը: Տեսնելով Վելասկեսի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»: Վելասկեսը նշանակվել է պալատական նկարիչ: Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում:1630-ական թ-ին Վելասկեսը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ: «Բրեդայի հանձնումը» ստեղծագործությամբ Վելասկեսը սկզբնավորել է պատմանկարչությունը Եվրոպայում: Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ:

    1648-50 թթ-ին  երկրորդ անգամ ճամփորդել է ԻտալիայումԱյդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարովԱվելի ուշ շրջանի  Մարիա Թերեզայի, Ֆիլիպ IV, Մարգարիտ Ավստրիացու դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական  հատկանիշները: Վելասկեսը ստեղծել է բնանկարներ, որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ:
   1651թ. Վելասկեսն Իտալիայից վերադառնում է Մադրիդ, եւ հենց այդ թվականն էլ արվեստագետները փաստում են որպես նկարչի ուշ շրջանի սկզբնավորման տարեթիվ: Բացի թագավորական ընտանիքի անդամների դիմանկարներից, այդ շրջանում Վելասկեսը նկարում է այն երկու կտավները, որոնք դառնում են մեծագույն նկարչի արվեստի գագաթնակետը: Դրանք են «Լաս Մենինաս» և «Մանող կանայք» կտավները: Դրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է կյանքից վերցված տեսարանների հրաշալի արտացոլում, որոնք, շորհիվ մի շարք դետալների, կերպարների դիրքերի, լուսավորության, լցված են խորը ենթատեքստով:

Վելասկես. ինքնանկար (1640)
Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն: Վելասկեսը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները:
Վելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում, Պրադոյում, Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում:
Նշանավոր նկարիչը վախճանվել է 1660թ. Մադրիդում:

No comments:

Post a Comment