Դելփիքը Հին Հունաստանի ամենանշանավոր հնագույն քաղաքներից էր, որը գտնվում է Փոկիսի հարավ-արևմուտքում՝ Պառնաս լեռան ստորոտում: Հիմնադրվել է մ.թ.ա. lll հազարամյակում եւ եղել է կրոնական, մշակութային ու առևտրային կենտրոն: Այստեղ չորս տարին մեկ տեղի էին ունենում Պյութիական խաղեր՝ նվիրված հրեշօձ Պիթոնի դեմ Ապոլլոն աստծո հաղթանակին: Այդ խաղերի ժամանակ սկզբում մրցում էին բանաստեղծներն ու երաժիշտները, իսկ մ.թ.ա. 586 դրանց մեջ մտան մարզական բոլոր ձևերը: Դելփիքն այժմ հնագիտական թանգարաններով փոքրիկ բնակավայր է: Քաղաքի կառույցների մեջ գերիշխող է Ապոլլոնի տաճարը, որի շուրջը կազմավորվել է Դելփիքի ճարտարապետական անսամբլը: Տաճարը
տեղակայված է Պառնաս լեռան հարավային ստորոտին՝ ծովի մակարդակից 700 մետր բարձրության վրա: Հնում լեռան հարավային այդ լանջից բխում էին բազում աղբյուրներ, որոնցից հատկապես նշանավոր էր
Կասոտիդա աղբյուրը: Այնտեղ էին աճում նաև «սուրբ դափնիները», որը հանդիսանում էր Ապոլլոնի ծառը: Ապոլլոնի տաճարի հետ միասին նշանավոր է տաճարի հայտնի Դելփիքի պատգամախոսարանը: Անտիկ աշխարհագրագետ Ստրաբոնը գրում է. «Այս տաճարը մեծ արժեք ունի հատկապես շնորհիվ իր պատգամախոսարանի, քանի որ աշխարհի բոլոր պատգամախոսարաններից այն թվում էր ամենաճշմարիտը: Չնայած դրան, տաճարի դիրքն էլ իր հերթին ինչ-որ բան ավելացնում էր նրա փառքին: Չէ՞ որ այն տեղակայված էր Հունաստանի հենց կենտրոնում : Ենթադրում էին նաև, որ այն գտնվում է առհասարակ աշխարհի կենտրոնում, ուստի անվանել են այն «երկրի կենտրոն»: Ի հավելումն դրա՝ հորինվել է առասպել, որ այդտեղ հանդիպել են Զևսի կողմից բաց թողնված երկու արծիվ՝ մեկն արևելքից, մյուսը՝ արևմուտքից
»:
Դելփիքի
սրբավայրը
, որպես այդպիսին, ստեղծվել է հնագույն ժամանկներում եւ կապված է եղել բախտագուշակների հետ: Այստեղ, ինչպես գրում է
III դարի գրող Յուստինը, գտնվում էր «ոչ մեծ հրապարակ, որի մեջ տեղեկայված էր պատգամախոսների համար նախատեսված մի խոռոչ: Օդի սառը հոսանքները դուրս գալով այդ խոռոչից մոլեգնել են բախտագուշակների ուղեղները ու լցնելով նրանց աստվածային ներշնչքանով՝ ստիպել են տալ հուզող հարցերի պատասխանները: Պատգամախոսների նշած պատասխաններն ուշադիր լսում էին քրմերը ու գրի առնում դրանք ՝ հաճախ ոտանավորների տեսքով:
Լեգենդների համաձայն, ի սկզբանե Դելփիքի պատգամախոսարանը պատկանել է ոչ թե Ապոլլոնին, այլ՝ երկրի աստված Գեային, իսկ տաճարի առաջին պատգամախոսը եղել է հավերժահարս Դափնեն: Ապոլլոնը տիրացել է տաճարին՝ սպանելով տաճարը հսկող Պիթոն հրեշօձին , իսկ Ապոլլոնի կողմից հետապնդվող Դափնեն վերածվել է ծառի»:
Լեգենդների համաձայն, ի սկզբանե Դելփիքի պատգամախոսարանը պատկանել է ոչ թե Ապոլլոնին, այլ՝ երկրի աստված Գեային, իսկ տաճարի առաջին պատգամախոսը եղել է հավերժահարս Դափնեն: Ապոլլոնը տիրացել է տաճարին՝ սպանելով տաճարը հսկող Պիթոն հրեշօձին , իսկ Ապոլլոնի կողմից հետապնդվող Դափնեն վերածվել է ծառի»:
Դելփիքում
Ապոլլոնի տաճարը հսկայական դեր է խաղացել հին հույների կյանքում իրենց ողջ պատմության
ընթացքում: Ոչ մի հարց՝ կրեր այն մասնավոր բնույթ, թե վերաբերվեր ողջ պետությանը, չէր
որոշվում առանց Դելփիքի պատգամախոսարանի խորհդի: Առասպելների համաձայն՝ Դելփյան պատգամախոսը՝ Ապոլլոնի տաճարի պատգամախոսը՝ Պյութիա քրմուհին էր: Մոտալուտ պատերազմների
հավանական ելքը և զանազան կնճռոտ հարցերի պատասխաններն իմանալու նպատակով հույները
դիմում էին Դելփյան պատգամախոսին։ Վերջինս գուշակությունից առաջ խմում Էր Կասոտիդա
աղբյուրի ջուրը, ծամում դափնու տերև, նստում ոսկյա եռոտանու վրա և, որպես Ապոլլոն աստծո
կամքի արտահայտիչ, պատրանքների մեջ զանազան ձայներ հանում։ Քրմերն այդ ձայները մեկնում
Էին մշուշապատ ու երկիմաստ։ Տերոդոտը հայտնում է, որ Լյուդիայի արքա Կրեսոսը մ․թ․ա․ 546 թվականին դիմել է Դելփյան պատգամախոսին՝ իմանալու,
թե ինչով կավարտվի իր պատերազմը պարսիկների դեմ։ Դելփյան պատգամախոսը պատասխանել է․ «Տալիս գետը դուրս կգա ափերից և
կկործանի մեծ թագավորությունը»: Պատերազմում Կրեսոսը պարտվել է, պարսիկները նվաճել
են նրա թագավորությունը։ Քրմերը հայտարարել են, թե գուշակությունը կատարվել է, քանի
որ Դելփյան պատգամախոսը կոնկրետ չի նշել, թե որ թագավորությունն էր կործանվելու։
Յուրաքանչյուրն, ով մուտք էր գործում Ապոլլոնի տաճար, նախապես պետք է լվացվեր Կասոտիդա աղբյուրի ջրերով: Այն համարվում էր սրբազան, որը մաքրում էր տաճարի ծառայողների
արատները եւ որից խմում էին Պյութիական խաղերի մասնակիցներն
իրենց մրցույթներից առաջ: Աղբյուրի ակը գտնվում է Ֆեդրիադայի ժայռի ստորոտում, որի պատի մեջ դեռ հնում փորվել են փոքրիկ խոռոչներ՝ նախատեսված ուխտավորների բերած ընծաների համար:Կասոտիդա աղբյուրից ճանապարհը գնում էր դեպի սրբազան հող, որտեղ գտնվում էր Ապոլլոնի տաճարն ու պատգամախոսարանը: Երկար դարերի ընթացքում տաճարում հավաքվել են արվեստի մի շարք գործեր, մարմարե ու բրոնզե արձաններ: Հին աշխարհի արքաներն ու ժողովուրդները շքեղ ընծաներ էին բերում տաճար: Տաճարն ուներ նաև գանձարաններ, որտեղ պահվում էին Ապոլլոնին բերված ամենաթանկ ընծաները: Գանձարաններից շատերը կառուցված էին մարմարից ու զարդարված
էին հունական առասպալաբանության դրվագները պատկերող որմնաքանդակներով, որոնցից որոշները հասել են մինչև մեր օրեր:
Ապոլլոնի տաճարը (վերակառուցում) |
Բուն Ապոլլոնի տաճարը կառուցվել է մ.թ.ա 366—339թթ: Ներկայումս երբեմնի հրաշալի այդ տաճարից պահպանվել են հիմնահատակն ու մի քանի սյուներ: Երկարությունը կազմում է 60մ, լայնությունը՝ 23մ: Տաճարը զարդարված է եղել բազմաֆիգուր ռելիեֆներով ու մարմարե քանդակներով: Մինչև մեր օրեր պահպանվել է միայն Նիկե աստվածուհու քանդակը եւ Աթենաս Պալլաս աստվածուհու քանդակից որոշ մասեր:
Մարմարե գանձարան (վերակառուցում) |
Տաճարի մուտքը եղել է արևելյան
կողմից: Հատկանշական է, որ տաճար արգելել են մտնել այն մարդկանց, որոնք որևէ կերպ արատավորել են իրենց հեղինակությունը, քանի որ հին հույները պնդում
էին, որ «անմահների տաճարները բաց են միայն ազնիվ մարդկանց համար»: Տաճարի մուտքի մոտ գտնվում էր սպիտակ քարով կառուցված խորանը, որի կողքին տեղի էր ունենում ստրուկներին ազատելու արարողություն:
Տաճարի ներսը երկշարք սյուներով բաժանված էր երեք մասի: Ժամանակին այդտեղ գտնվել է զոհասեղան եւ վառվել է անմար կրակ: Արևմտյան պատի դուռը տարել է դեպի գլխավոր սրբավայր, որտեղ գտնվող խոռոչից դուրս էին գալիս մոլեգնած գուշակները, ինչպես նաև նշանավոր ոսկե եռոտանին, որի վրա նստում էր Պյութիա քրմուհին:
Մ.թ.ա. I դարում Սուլլայի հռոեմական զորաջոկատները զավթում եւ կողոպտում են տաճարը՝ տանելով իրենց հետ ոսկե, արծաթե ու այլ թանկարժեք իրեր, ողջ Անտիկ աշխարհում հայտնի արվեստի գործեր: Դելփիքի պատգամախոսարանը շարունակում
է գործել մինչև IV
դարը, երբ գալիս է քրիստոնեության
ժամանակաշրջանը:
No comments:
Post a Comment