Մարլոն Բրանդո՝ ամերիկյան
նշանավոր դերասան, ռեժիսոր, որը ժամանակակից կինոգետների կողմից համարվում է կինոյի պատմության լավագույն դերասաններից մեկը:Կինոարվեստի
ամերիկյան ինստիտուտի կողմից կազմված «Կինոյի վերջին 100 տարվա 100
մեծագույն աստղերի» տղամարդկանց ցուցակում չորրորդ տեղում է: Մուտք գործելով կինոաշխարհ եւ լինելով Ստանիսլավսկու մեթոդի (համակարգի) ակտիվ հետևորդներից մեկը՝ Բրանդոն ամերիկյան ֆիլմարվեստում սահմանում է
դերասանական վարպետության նոր նշաձող՝ դառնալով էտալոն հաջորդ սերունդների այնպիսի դերասանների համար, ինչպիսիք են Օմար Շարիֆը, Ալ Պաչինոն, Ուորեն Բիտը, Ռոբերտ դե Նիրոն եւ այլք:Համաշխահային ֆիլմարվեստի մեջ Բրանդոյի ներդրած ավանդի մասին խոսելիս Բրանդոյի կենսագիրներից մեկը՝ Ստեֆան Կանֆերը, նշել
է որ «կինեմատոգրաֆիան գոյություն է ունեցել Բրանդոյից
առաջ եւ նրանից հետո, այնպես ինչպես գեղանկարչությունը՝ Պիկասսոյից
առաջ ու նրանից հետո, գրականությունը՝ Հեմինգուեյից
առաջ ու նրանից հետո, փոփ-երաժշտությունը՝
Սինատրայից
առաջ ու նրանից հետո»:
Մարլոն Բրանդոն ծնվել է 1924թ. ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում: Բրանդոյի հայրը՝ Բրանդո ավագը, երեխաներին
դաստիարակել է ընտանեկան խիստ մթնոլորտում: Բացի հոր խիստ ու վատ վերաբերմունքից, երեխաներն ստիպված են եղել տանել նաև իրենց մոր ալկոհոլամոլությունը:
Երբ լրանում է Մարլոնի վեց տարին, Բրանդոյի հորը "Calcium Carbonate" ընկերությունն առաջարկում է առևտրային գծով մենեջերի աշխատանք, ինչին Բրանդո ավագը համաձայնում է, հատկապես որ սկսվել էր Մեծ ճգնաժամը: Բրանդոների ընտանիքը տեղափոխվում է Չիկագոյի մերձակայքում գտնվող Էվանսթոն համայնք: Այնտեղ գտնելով իր համար հարազատ մեկին՝ Ուոլլի Կոկսին, 11-ամյա Բրանդոն տարվում է կինոյի աշխարհով: «Ապստամբություն Բաունտիում» ֆիլմը ցույց
է տալիս Մարլոնին
բռնապետների դեմ արդար ապստամբների դիմակայության դրամատիկ պատմությունը, «Կորուսյալ պարեկը» ֆիլմում
Վիկտոր Մաքգլագենի կերտած սերժանտի կերպարը Մարլոնի համար դառնում
է իր հոր կերպարի արտացոլումը, իսկ «Մանհեթենյան մելոդրամայում» նա տեսնում էր Նյու Յորքը որպես վայր, որտեղ երիտասարդները կարող են լայն հնարավորություններ գտնել իրենց համար:
1938թ. Բրանդոների ընտանիքը կրկին տեղափոխվում
է եւ այս անգամ
Իլինոյս նահանգի 3000 բնակիչ ունեցող Լիբերտիվիլ կոչվող բնակավայր: Տեղի դպրոցում Մարլոնն ընդգրկվում
է հարավածային գործիքների խումբ ու աչքի ընկնում սպորտի բնագավառում: Երբ նրան առաջարկում են ընդգրկվել դպրոցական թատերական խմբակ, նա համաձայնում է, քանի որ այսպես թե այնպես զբաղմունք չուներ: Ներկայացումներում Բրանդոն սիրում էր մարմնավորել հատկապես չարագործների կերպարներ, օրինակ՝ սկեթչերից մեկում նա մարմնավորում էր նշանավոր գանգստեր Ջոն Դիլինջերին: Շուտով թատերական խմբակում նոր ռեժիսորն սկսում է բեմադրել մեծամասամբ կատակերգություններ, ինչը խնդիր է
դառնում Բրանդոյի համար, քանի որ նման դերերը նրա մոտ առանձնապես չէին ստացվում, ինչի հետևանքով նա, որպես կանոն, նոր դերեր չէր ստանում: Բրանդոն թատերական խմբակը կրկին փոխարինում է թմբուկի փայտիկներով եւ
ստեղծում Keg Brando and His Kegliners երաժշտական խումբը:
Սակայն երբ
խմբի համերգի տոմսերից եւ ոչ մեկը չի վաճառվում, Բրանդոն, ինչպես նախկինում, նորից դառնում է ինքնամփոփ, սկսում գրքեր կարդալ ու ռադիոներկայացումներ լսել, որի ընթացքում
ուշադրություն էր դարձնում դերասանների կողմից հնչեցվող խոսքի առանձնահատկություննրին: Բրանդոն
հայտնաբերում է, որ կարողանում է կրկնօրինակել ռադիոյով հնչեցված խոսքը ու շուտով սկսում է կրկնօրինակել բոլորի ձայները:
1930-ական թթ-ին ավարտվում
է Մեծ ճգնաժամը, սակայն շատ չանցած սկսվում
է համաշխարհային մեկ այլ աղետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Բրանդոների ընտանիքն իրենց որդու վատ վարքը
սանձելու միակ ուղին տեսնում էր
նրան ռազմական ուսումնարան ուղարկելու մեջ: Մարլոնին ուղարկում են Ֆերիբո քաղաքի Շոթթաք ռազմական ուսումնարան: Այնտեղ Մարլոնը հաճախում էր անգլերեն լեզվի ուսուցիչ Էրլ Վագների կազմակերպած գրական խմբակ, որտեղ ապշեցնում
է վերջինիս Շեքսպիր ասմունքելով, ինչի արդյունքում նրան դեր են առաջարկում Թութանհամոնի
մասին պատմող «Ուղերձ Հաֆուից» մեկ արարով ներկայացման մեջ: Վագներն ինքն է նամակ գրում Բրանդո ավագին՝ առաջարկելով Մարլոնին ուղարկել որևէ դերասանական դպրոց, ինչն ավելի վայել է նրա տաղանդին, քան ռազմական ուսումնարանը, սակայն Բրանդո ավագը դեմ էր դրան՝ համարելով դերասանի մասնագիտությունը «տղամարդուն ոչ սազական»:
Չնայած դրան, 1944թ Մարլոն Բրանդոն կատարում է բեմում իր դեբյուտը «Ես հիշում եմ, մայրի՛կ» դրամայում: Այդ դերն անմիջապես նկատվում է
քննադատների կղմից, իսկ Բրանդոյին սկսում են համարել խոստումնալից դերասան: Վերջապես 1947թ Մարլոն Բրանդոն լայն
ճանաչում է ստանում Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսում Ստենլի Կովալսկու կուլտային դերով, որի հիման վրա ֆիլմը նկարահանվում է ավելի ուշ՝ 1951թ.: Նկարահանվելով ընդամենը հինգ ֆիլմում՝ Բրանդոն արդեն իսկ վերածվում է
տասնամյակի սեքս-խորհրդանիշի, որին կրկնօրինակում էին միլիոնավոր երիտասարդներ ողջ աշխարհում: 1960-ականների Բրանդոն իրեն փորձում է նաև ռեժիսուրայի ասպարեզում:
Նրա կարիերայի երկրորդ տրիումֆն է դառնում Վիտո Կորլեոնեի դերը 1972թ, նկարահանված «Կնքահայրը» ֆիլմում, ինչը բերում է նրան երկրորդ «Օսկարը», որից, սակայն, Բրանդոն հրաժարվում է՝ ի նշան հնդկացիների նկատմամբ
ամերիկյան հասարակության մեջ
արմատավորված խտրականության դեմ բողոքի: Այդ շրջանում Բրանդոյի աղմկահարույց հաջողություններն էին նաև «Վերջին տանգոն Փարիզում» և «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմերը:
1980թ Բրանդոն հայատարաում է, որ հեռանում է կինեմատոգրաֆիայից, թեպետ այդ տասնամյակում շարունակում էր հանդես գալ երկրորդական պլանի դերերով: Ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր Թաիթիում, որտեղ ամուսանցել էր տեղացի մի կնոջ հետ: Բրանդոն ուներ տանսմեկ երեխա, որից երեքը՝ որդեգրված: Իր «Երգեր, որոնք մայրս երգում էր ինձ» ինքնակենսագրությունում Բրանդոն անդրադարձել է նաև իր եւ Մերլին Մոնրոյի սիրավեպին՝ նշելով, որ կարճատև սիրավեպից հետո նրանք այլևս չեն շփվել:
No comments:
Post a Comment