Սոֆոկլեսը
(մ.թ.ա
496-մ.թ.ա.
406) Հին Հունաստանի երկրորդ խոշոր դրամատուրգն է:
Նա թողել է գրական մեծ ժառանգություն,
բայց մեծ թվով ստեղծագործություններ մեզ չեն հասել:
120 ողբերգություններից պահպանվել են ընդամենը
7-ը, այդ թվում՝
«Անտիգոնե»,
«Էդիպ արքա»,
«Էլեկտրա»,
«Էդիպը Կոլոնում»
և այլն:
Ծնվել է Աթենքի Կոլոն արվարձանում:
Իր ծննդավայրի մասին,
որը դեռ հնուց հայտնի է եղել Պոսեյդոնին,
Աֆրոդիտեին,
Դիմետրիոսի ու Պրոմեթեւսին նվիրված մատուռներով ու սրբատեղիներով,
պոետը երգել է
«Էդիպը Կոլոնում»
ողբերգության մեջ:
Սերել է ունեւվոր ընտանիքից եւ հնարավորություն է ունեցել լավ կրթություն ստանալու:
Ժողովրդական տոնախմբությունների ժամանակ եղել է երգչախմբի ղեկավար:
Սոֆոկլեսը երկու անգամ ընտրվել է զինվորական հրամանատարի պաշտոնում:
Մասնավորապես՝ մ.թ.ա. 440թ. Սամոսոյի պատերազմի ընթացքում աթենացիները,
Սոֆոկլեսի
«Անտիգոնե»
ողբերգության ազդեցության տակ, ընտրում են նրան զինհրամանատարի պաշտոնում,
ինչը թույլ է տալիս ենթադրել,
որ
«Անտիգոնեն»
բեմադրվել է արդեն մ.թ.ա. 441թ.: Սոֆոկլեսի հիմնական զբաղմունքն,
այնուամենայնիվ,
եղել է Աթենքի թատրոնի համար ողբերգություններ գրելը:
Մ.թ.ա
469թ. Սոֆոկլեսի կողմից բեմադրված առաջին քառերգությունն ապահովում է նրա հաղթանակը Էսքիլեսի նկատմամբ՝ բացելով հետագա մյուս ողբերգակների նկատմամբ հաղթանակների շարքը:

Նման երևույթի սկիզբը դրել է ողբերգության լեգենդար հայրը՝ Էսքիլեսը, ինչին, որպես օրինակ, կարող են ծառայել վերջինիս կողմից ստեղծված Պրոմեթեւսի ու Օրեստեսի կերպարները: Սակայն բավականին մեծ տարբերություն կար Էսքիլեսի կրոնականության ու Սոֆոկլեիս հավատի մեջ:
![]() |
Սոֆոկլեսի ողբերգություններում հասարակական-քաղաքական
սուր հարցադրումներ
կան, որոնք
առնչվում են
կրոնին, բարոյական
օրենքներին, դրանց
նկատմամբ մարդու
վերաբերմունքին, աստվածային
ու մարդկային
օրենքների հակադրությանը:
Նրա գործերում
ողբերգության կենտրոնը
վերջնականապես փոխանցվում
է մարդկանց,
նրանց որշումների,
արարքների ու
պայքարի նկարագրությանը:
Սոֆոկլեսի կարծիքով
ազատ մարդը
չի կարող
սխալներ թույլ
չտալ: Նրա
իդեալը բանական
մարդու ու
աստվածային օրենքի
միասնությունն է
No comments:
Post a Comment