***
«Սիդնեյի օպերային թատրոնի նախագծի հիմքում ընկած է մարդկանց իրենց առօրյա կենցաղից դեպի երաժիշտներով ու դերասաններով բնակեցված երևակայական աշխարհ տեղափոխելու ցանկությունը»:
Յորն Ուդզոն, 1964թ.
Սիդնեյի օպերային թատրոնը քսաներորդ դարի միակ շինությունն է, որը դասվում է նույն շարքում տասնիններորդ դարի ճարտարապետական այնպիսի խորհրդանիշների
հետ, ինչպիսիք են Բիգ-Բենը, Ազատության արձանն ու Էյֆելյան աշտարակը: Սուրբ Սոֆյայի տաճարի ու Թաջ-Մահալի հետ միասին այն հանդիսանում է վերջին հազարամյակի մշակութային լավագույն նվաճումներից մեկը:
Շատերը Սիդնեյի օպերային թատրոնը համարում են «քարացած երաժշտություն», որի մասին խոսում էր Գյոթեն:
Ինչպես եւ ողջ Սիդնեյ քաղաքը, Օպերային թատրոնը ևս նախագծվել է բրիտանացիների կողմից: 1945թ. Ավստրալիա է ժամանում կոմպոզիտոր եւ ջութակահար Յուջին Հուսենսը, որը հրավիրվել էր Ավստրալիական ռադիո եւ հեռուստաընկերության կողմից՝ որպես դիրիժոր համերգներով հանդես գալու համար: Հուսենսը տեղի բնակիչների մոտ հայտնաբերում է «առանձնահատուկ բուռն հետաքրքրություն» երաժշտական արվեստի նկատմամբ, որը բավարարել, սակայն, գրեթե ոչ մի տեղ հնարավոր չէր: Հուսենսին զարմացնում էր իրենց քաղաքից բացվող համայնապատկերի նկատմամբ սիդնեյցիների անտարբերությունը, եւ եվրոպական գաղափարների նկատմամբ նրանց սերը, որը ծագել էր պատմական ու մշակութային բոլորովին այլ համատեքստում: Այդ «մշակութային ստրկամտությունը» հեռագայում իր արտացոլումն է գտնում Օպերային թատրոնի նախագծի գաղափարի մեջ: Հուսենսը միանգամից հասկանում է, թե ինչն է պակասում քաղաքին. օպերայի, բալետի, թատրոնի ու համերգների համար նախատեսված պալատ՝ համարելով, որ «հասարակությունը պետք է տեղյակ լինի ժամանակակից երաժշտության նվաճումներից»:
Ծնունդով Վիեննայից ճարտարապետ Կուրտ Լանգերի հետ միասին նա ձեռնամուխ է լինում թատրոնի համար համապատասխան տարածքի փնտրտուքների: Ի վերջո, ընտրությունը կանգ է առնում Բենելոնգ Փոյնթ ժայռոտ հրվանդանի մոտ գտնվող շրջանային նավահանգստի վրա:
1955թ. կառավարությունը տալիս է
կառուցողական աշխատանքներն սկսելու համաձայնություն պայմանով, որ կառավարությունը միջոցներ չի տրամադրի թատրոնի կառուցման համար:Շենքի նախագծի համար հայտարարվում է միջազգային մրցույթ: Մրցույթին ուղարկվում են 223 աշխատանքներ, եւ հաղթողին որոշելու Հուսեսն ընտրում է չորս պրոֆեսիոնալ ճարտարապետներից բաղկացած ժյուրիի կազմ:
Մրցույթի բոլոր մասնակիցները, բացի նրանցից մեկից, սկսում են երեք կողմերից ծովով շրջապատված փոքր հողատարածքում 250 / 350 ֆուտ չափերով օպերային երկու թատրոն կառուցելու խնդիրը լուծելու փորձերից:
Մրցութային միայն մեկ աշխատանք էր լուծում այդ խնդիրը. օպերայի երկու թատրոնները պետք է կառուցվեին միմյանց կիպ, իսկ պատերն առհասարակ բացակայելու էին: Հովհարաձև սպիտակ տանիքները ամրանալու էին կիկլոպային հենահարթակների վրա: Նախագծի հեղինակն առաջարկում էր տեղադրել դեկորացիաները հսկա հենահարթակների հատուկ խորշերում, որով լուծվում էր ետնաբեմերի խնդիրը:
Ժյուրի անդամներն անընդհատ վերադառնում էին այդ զարմանալիորեն յուրօրինակ նախագծին, որի հեղինակը՝ դանիացի երեսնյոթամյա Յորն Ուդզոնը, հաղթում է հայտարարված մրցույթում: Նրա մանկությունն անցել էր ջրի վրա՝ կիսակառույց նավանման շինությունների միջավայրում, ուստի տարիներ անց թատրոնի կառուցման ընթացքում վերամբարձ կռունկ վարողը տեսնելով այն թռչունի թռիչքի բարձրությունից պետք է ասեր նկարիչ Էմերսոն Քերտիսին. «Այնտեղ ոչ մի ուղիղ անկյուն չկա, ընկե՛րս, միայն նավեր են ու վերջ»:
Ողջ Սիդնեյը հմայվում է օպերային թատրոնի նախագծով ու դրա հեղինակով, որն առաջին անգամ այցելում է Սիդնեյ 1957թ. (կառուցման վայրի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը Ուդզոնն ստանում էր ծովային քարտեզներից):
Ժյուրին ընտրում է Ուդզոնի ծրագիրը ենթադրելով, որ նրա նախագծած էսքիզներով հնարավոր կլինի կառուցել աշխարհի ամենահռչակավոր շինություններից մեկը, բայց դրա հետ միասին փորձագետները համարում էին էսքիզները չափազանց պարզունակ, որոնք ավելի շուտ նման էին գծագրի:
Ավստրլիայի Նոր Հարավային Ուելսի իշխանությունները Ուդզոնի հետ համագործակցության մեջ են ներգրավում Օվե Արուպ շինարարական ընկերությանը: 1959թ., երբ ընկերության տնօրեն Ջո Կեյհիլը դնում է կառույցի առաջին քարը, ինժեներական հիմնական խնդիրները մնում էին դեռ չլուծված: Վերջինս մահանում է մեկ տարի անց, ինչից հետո Օվե Արուպ ընկերությունը հայտարարում է, որ աշխատանքային 1500 ժամն ու 3000 աշխատողները չեն օգնում գտնել տեխնիկական լուծումներ նախագծի տանիքի հատվածը կառուցելու համար: Ուդզոնն ինքն է փրկում Սիդնեյի ապագա հպարտության ապագան: Նա խեցենման տանիքի համար նոր լուծումներ է առաջարկում, որը սակայն իր հետ բերում է նոր դժվարություններ: Լինելով ավելի բարձր՝ դրանք այլևս չէին համապատասխանի օպերային թատրոնի ակուստիկ պահանջներին: Ուդզոնն առաջարկում է կառուցել ձայնը անդրադարձնող առաստաղներ: Նա ցանկանում էր ակուստիկ այդ առաստաղները ներկել աչքի զարնող գույներով. մեծ թատրոնինը լինելու էր կարմիր եւ ոսկեգույն, իսկ փոքրինը՝ կապույտ եւ արծաթագույն: Նա նաև որոշում է փակել «խեցու» անցքերը հսկայական ապակիներով: Կառուցողական աշխատնքները նախատեսվածից ավելի երկար են տևում պայմանավորված թե՛ նախագծի բարդությամբ, տեխնիկական խնդիրներով ու կառուցողական դժվարություններով, թե՛ նրանով, որ կառավարության շահագրգիռ անձանցից յուրաքանչյուրն իր ռանձնահատուկ վերաբեմունքն ուեր կառույցի նկատմամբ: Կառուցման ամբողջ ընթացքում նախագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվում ու աստիճանաբար հեռանում Ուդզոնի նախագծից:
Օպերային թատրոնի բացման արրաողությունը տեղի է ունենում Ուդզոն«» չտեսնելու
Թատրոնն ունի 4 հիմնական դալիճ՝ ամենամեծը համերգային սրահն է, որտեղ տեղավորվում են ավելի քան 2600 մարդ, երկրորդը՝ օպերային սրահն է՝ 1500 մարդ, իսկ մյուս երկու սրահները տրամադրված է պարային եւ դրամատիկական նեկայացումների համար։ Կառույցի երկարությունը 180 մ է, իսկ լայնությունը՝ 120 մետր։
Օպերային թատրոնի բացման առաջին երկու տարում թատրոն այցելել է ավելի քան 36 մլն մարդ, երկու անգամ ավելի, քան Ավստրալիայի բնակչությունն է։
No comments:
Post a Comment