Sunday, 17 May 2015

Սոուլ

Սոուլ (անգլ. soul-«հոգի» բառից)՝ աֆրոամերիկյան ծագման ամենաէմոցիոնալ երաժշտական ուղղություններից մեկը, որը ձևավորվել է 1950-ական թթ-ին ջազի վոկալային իմպրովիզացիայի, գոսփելի ու ռիթմ'ն'բլյուզի ավանդույթների հիման վրա: 

Երաժշտության քննադատները սոուլ ամենահին կատարումը համարում են Ռեյ Չարլզի “I’ve Got a Woman” երգը՝ ձայնագրված 1954թ. նոյեմբերի 18-ին: Ամենահին կատարումների շարքին են դասվում նաև Ջեյմս Բրաունի “Please Please Please” (1957թ.) և Ռեյ Չարլզի Georgia on My Mind” (1960թ.) երգերը:

1960-ական թթ-ին սոուլը դառնում է աֆրոամերիկյան երաժշտության ամանեատարածված
Ռեյ Չարլզ
ուղղությունը: Այս տարիներին բլյուզն ու ռիթմ'ն'բլյուզը զգալիորեն ադապտացվում էին ռոք'ն'ռոլին ու բլուզ-ռոքին՝ վերջիններիս ներկայացուցիչների կողմից նկատելի ժանրային փոփոխությունների ենթարկվելով: Արդյունքում աֆրոամերիկացիները երաժշտական աշխարհում սկսում են իդենտիֆիկացվել առաջին հերթին սոուլի միջոցով: Իհարկե սոուլի նման տարածումը կապված էր նաև սևամորթների իրավունքների համար պայքարի հետ: Հեղինակավոր “A Change Is Gonna Come” երգն, օրինակ, ուներ ինչպես աստվածաշնչյան-սիմվոլիկ, այնպես էլ արդի-քաղաքական հնչողություն: 60-ականների սոուլի ամենավառ ներկայացուցիչներից շատերը (Սեմ Կուկը, Արեթա Ֆրանկլինը, Օտիս Ռեդինգը, Ջեյմս Բրաունը և ուրիշներ) նաև քաղաքական գործունեություն էին ծավալում՝ միանալով Մարթին Լյութեր Քինգի գլխավորած պայքարին: 

Օտիս Ռեդինգ
1960-ական թթ. սոուլի՝ տարածաշրջանային մի քանի «դպրոցներ» են կազմավորվում՝ կապված ձայնագրման համապատասխան կենտրոնների հետ: ԱՄՆ-ի հարավային նահանգներում առաջատար դիրք էր գրավում «մեմֆիսյան սոուլը», որև ձևավորվել էր “Stax/Volt Records” ընկերության շուրջ: Մեմֆիսյան սոուլի ամենավառ ներկայացուցիչներն էին՝ Օտիս Ռեդինգը, Այզեք Հեյզը, Ուիլսոն Փիքեթը, Էլ Գրինը: Այս դպրոցի առաջնային առանձնահատկությունը բարձր ռիթմն ու բլյուզի հետ անհամեմատ ավելի մեծ կապն էր: 

Այս ընթացքում ԱՄՆ-ի հյուսիսում “Tamla-Motown” ընկերության շուրջ ձևավորվել էր սոուլի
Էլ Գրին
կոմերցիոն դպրոցը՝ «դեթրոյթական սոուլը» կամ «մոթաուն-սաունդը» (վերջին անվանումը կապված է ձայնագրման ընկերության անվան հետ): Դպրոցի ամենահայնտի դեմքերից էին՝ Սմոքի Ռոբինսոնը, Դայանաա Ռոսը, Սթիվի Ուանդերը, Մարվին Գեյը ու շատ ուրիշներ, այդ թվում՝ խմբեր): Հյուսիսային սոուլն ուղղված էր ԱՄՆ-ի ոչ միայն սևամորթ, այլ նաև սպիտակամորթ բնակչությանը: Այս է պատճառը, որ ամենամեծ կոմերցիոն հաջողությունը գրանցում է հենց այս դպրոցը: 

1970-ականներին սոուլը մասամբ դիրքերը զիջում է ռիթմ'ն'բլյուզի մեկ այլ ուղղությանը՝ ֆանկին: Այդ տարիներին մեծ տարածում է գտնում դասական սոուլից շատ քիչ տարբերվող, «փափուկ ֆիլադելֆիական սոուլը» (թողարկվում էր հիմնականում Ֆիլադելֆիայի ընկերություններում): Այս դպրոցի տարբերակիչ գիծը վոկալային բարդ լ
Մարվին Գեյ
ուծումներ էր, ինչպես նաև ֆանկի ու դիսկոյի տարրերի ներմուծումը (Բարրի Ուայթ, Հարլոդ Մելվին): Նույն ժամանակաշրջանում ի հայտ են գալիս «կապուտաչյա» ու «շագանակագույն աչքերով» սոուլները՝ իհարկե ավելի հումորային տրամադրություններով: Առաջին անվանման տակ ընդհանրացվում էին սոուլի սպիատակամորթ (հատկապես՝ բրիտանացիները), իսկ երկրորդի տակ՝ լատինամերիկյան ծագում ունեցող ներկայացուցիչները: 

1980-ական թթ. սոուլը նոր շունչ է ստանում՝ ի դեմս Մայքլ
Պրինս
Ջեքսոնի, Պրինսի ու Ջորջ Մայքլի: Այս թվականներին արդեն դժվար էր սահմանազատել սոուլը, ֆանկն ու ռիթմ'ն'բլյուզը. հաճախ այս ուղղությունները ընդհանրացվում էին մեկ հավաքական անվան տակ՝ «ժամանակակից ռիթմ'ն'բլյուզ»: 80-ականների ամենահաջողակ սոուլ-կատարողներից են նաև Լայոնել Ռիչին ու Ուիթնի Հյուսթոնը: 1990-ականներին վերածնվում է դասական սոուլի հանդեպ հետաքրքրությունը՝ դեմս «նեո-սոուլի», որն արդեն ներառում էր նաև հիփ-հոփի, ջազի ու երբեմն դասական երաժշտության տարրեր:

No comments:

Post a Comment