«Պոմպեոս»
թատրոնը՝ Հին
Հռոմի առաջին
քարե թատրոնը, կառուցվել է Գնեոս Պոմպեոսի
հրամանով մ.թ.ա. 61թ-ին
տարած իր
հաղթանակից հետո:
Թատրոնը վերջնականապես
պատրաստ է եղել միայն
մ.թ.ա. 55թ.-ին: Թատրոնը
տեղավորում էր
քառասուն հազար
հանդիսական:Թեպետ այն կառուցվել էր
հունական ճարտարապետության մոտիվներով, այնուամենայնիվ այն
նախատիպ է եղել Հռոմեական
կայսրության տարածքում
հետագայում կառուցված
թատրոնների և ամֆիթատրոնների համար:
Եղել է Հռոմի առաջին մշտական թատրոնը: Մինչև այն,
Հռոմն ունեցել է միայն ժամանակավոր թատրոններ
ու ամֆիթատրոններ, որոնք կառուցվում էին փայտից և կարող էին հեշտությամբ հավաքվել ու
քանդվել: Հռոմում մշտական թատրոն կառուցելու գաղափարը մշտապես ուղեկցել է ամենատարբեր
քաղաքական գործիչների եւ Պոմպեոսն առաջինն էր, որը ոգեշնչվելով հունական թատրոնների
ճարտարապետությամբ, որոնք տեսել էր Լեսբոսում, որոշում է կյանքի կոչել մշտական քարե
թատրոնի գաղափարը: Թատրոնը կառուցվում է Մարսի անունը կրող հարթավայրում: Այն ունեցել է քառասունհինգ մետր բարձրություն, այսինքն՝ բարձրությամբ հավասար է եղել Հռոմի Կապիտոլիումին և վերջինիս նման ունեցել է «սուրբ բլուրի» խորհրդանշական դեր: Ցիցերոնին նմականերից, որոնք գրվել են մ.թ.ա. 55թ., հայտնի է դառնում, որ թատրոնի բացման կապակցությամբ կազմակերպվել են աննախադեպ խաղեր: Այդ իրադարձությունը հավանաբար տեղի է ունեցել Պոմպեոսի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 29-ին:
Թատրոնը վերանորոգվել է մ.թ.ա. 32թ. Ավգուստիանոս կայսեր օրոք, հետագայում նաև նրան հաջորդող կայսրերի՝ Տիբերիանոսի, Դոմիցիանոսի, Դիոկլետիանոսի օրոք:
Թատրոնի կիսաշրջանաձև ճակատը կազմված է եղել տրավերտին քարով պատրաստված բաց կամարաշարքերից: Թատրոնի ներքին շքեղ հարդարանքը եղել է հիմնականում մարմարից: Այնտեղ եղել են արվեստի բազմաթիվ գործեր, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են, այդ թվում և Հերկուլեսի բրոնզաձույլ արձանը, որը գտնվում է Վատիկանի թանգարանում:
Թատրոնի բազմահարկ բեմում կանգնեցվել են Ապոլլոնի եւ մուսաների արձանները, ո
րոնցից երկուսը պահպանվել ու հասել մեր օրեր: Դրանցից մեկը գտնվում են Լուվրում, իսկ մյուսը՝ Նեապոլի ազգային թանգարանում: Բեմի հետևում կառուցվել է արվեստի գործերով զարդարված սյունասրահ, որի հակառակ կողմում եղել է ուղղանկյունշինություն, որտեղ կանգնեցված է եղել Պոմպեոսի արձանը: Հռոմի Սենատի համար այն եղել է կուրիա, որտեղ անցկացվել են Սենատի ժողովները: Հենց այստեղ է մ.թ.ա. 44թ. սպանվել Հուլիոս Կեսարը: Ներկայումս պահպանվել են դրա ավերակները: Սյունասրահից մնացել է միայն արևելյան կողմը: Սյունասրահի կենտրոնում եղել է շատրվաններով ու արահետով զբոսայգի, որի հետքերը միայն վերջերս են հայտնաբերվել հնէաբանների կողմից:
Այն եղել է ոթ թե պարզապես թատրոն,
այլ՝ բազմաբովադնդակ համալիր, որը ներառել է շատրվաններով հարուստ զբոսայգի, առանձին
սենյակներ, որտեղ ներկաները կարող էին դիտել արվեստի ամենատարբեր գործեր, որոնք Պոմպեոսն
իր հետ բերում էր արշավանքներից: Թատրոնի ամենաբարձր կետը եղել է Վեներայի տաճարը, քանի որ, ըստ ավանդության, հենց
Վեներան է եղել Պոմպեոսի երկնային հովանավորը, նրա անձնական աստվածությունը, ուստի
Պոմպեոսը թատրոնը նվիրել է հենց Վեներա աստվածուհուն:
No comments:
Post a Comment