Sunday, 10 May 2015

Մեջբերումներ Դեյվիդ Վեյսի «Օգյուստ Ռոդեն» վեպից

«Գեղեցկությունն ամենաթանկարժեք պարգևն է, գեղեցկությունն ամեն ինչ արդարացնում է և հրաշքներ է գործում: Մտահայել ու ստեղծել գեղեցկություն. դա էլ հենց ապրել է նշանակում»:

-Սերը նրանց համար է, ովքեր երկրպագում են Դյումային: Ես գերադասում եմ Բալզակին ու Բոդլերին:

-Ես հանկարծակի հասկացա, որ Աստված ինքը մի մեծ քանդակագործ է, ողջ աշխարհը նրա արվեստանոցն է, և Միքելանջելոն նրա մարգարեն է:


«Նիժինսկին ավարտեց լիակատար լռության մեջ: Վարագույրն իջավ, հանդիսականները երկու մասի բաժանվեցին. դահլիճի մի կեսը մոլեգնաբար ծափահարում էր, մյուսը՝ սուլում ու շվացնում: Օգյուստը չհամբերեց, ոտքի ցատկեց ու սկսեց բարձրաձայն ծափահարել: (…) 
-Մենք ձեզ հետ եղբայրակիցներ ենք, սիրելի՛ բարեկամ, եղբայրակիցնե՛ր: Ձեր պարերը քանդակագործություն են շարժման մեջ»

Անցան լռության մի քանի րոպեներ. Օգյուստն անհանգստանում էր: Եվ այդ ժամանակ Կարրիերն ասաց.
-Ես նրան ընկալում եմ որպես առաջին մարդու, որն ընդունակ է մտածելու, և խորհելու այդ ձգտման մեջ նա սկսում է ըմբռնել այն ողբերգական ճակատագիրը, որ սպասվում է մեզանից յուրաքանչյուրին: (…) Դա այնպիսի՜ ջանք է՝ մտածել , խելամիտ լինել, այնպիսի՜ տիտանական պայքար, չէ՞ որ մարմինն ավելի հզոր է, քան ուղեղը, բայց ուղեղն արդեն ուղիներ է փնտրում դուրս պրծնելու այն կապանքներից, որոնցից դուրս է պրծել մարմինը: 
-Ուրեմն քեզ դու՞ր է գալիս, Էժեն:
-Դու՞ր է գալիս: Ո՛չ: Ինչպե՞ս կարող է դուր գալ մեր սեփական պայքարի նման կենդանի պատկերումը: Նա ես եմ, իմ որոնումները, իմ չարչարանքները, իմ տառապանքները: Դա իմ անձնականն է: «Մտածողը» մեզանից յուրաքանչյուր է: 

«Ոչ ոք չի կարողացել Բալզակից ավելի լավ դիտել կյանքը: «Մարդկային կատակերգությունը» դարձել է իմ Աստվածաշունչը: Բայց նրանք երբեք ինձ թույլ չեն տա Բալզակին այնպիսին ծեփակերտել, ինչպիսին որ նա եղել է»

No comments:

Post a Comment