Էվելին դե Մորգան «Հեղինեն Տրոյայից»
|
Իր վերերկրային գեղեցկությամբ պայմանավորված՝ սկզբնական շրջանում անտիկ հունական առասպելներում Հեղինեն հիշատակվում էր իբրև աստվածուհի (նրա անունը հունարեն σελ բառից նշանակում էր լուսավոր), մինչդեռ արդեն Հոմերոսի պոեմներում նա ներկայանում է որպես մահկանացու կին:
Անտոնիո Կանովա «Հեղինեն Տրոյայից»
|
Հին հունական դիցաբանության մեջ Հեղինեն սպարտացի թագուհի էր: Առասպելի ամենահայտնի վարկածներից մեկի համաձայն՝ Հեղինեն եղել է մահկանացու Լեդայի ու աստվածների հայր Զևսի դուստրը: Նույն վարկածի համաձայն՝ Զևսը Լեդային հայտնվել է կարապի կերպարով: Այդ միությունից Լեդան ձու է ծնել, որից էլ դուրս է եկել Հեղինեն: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լեդան ընդամենը պահպանել է մի հովվի կողմից հայտնաբերած այն ձուն, որն ստեղծվել էր վրիժառության աստվածուհի Նեմեսիդայի ու Զևսի միությունից: Երբ ձվից հայտնվել է Հեղինեն, Լեդան որոշել է պահել նրան ինչպես իր սեփական դստերը:
Գյուտավ Մորո «Հեղինեն Տրոյայից »
|
Հեղինեի վերերկրային գեղեցկության մասին լուրը տարածվում է ողջ Հունաստանով, եւ նրան տեսնելու են գալիս նշանավոր հերոսներ, այդ թվում՝ Ոդիսևսը, Մենելայոսը, Այաքսները, Պատրոկլեսը: Հեղինեի երկրային հայրը՝ Սպարտայի արքա Տինդարոսը, Ոդիսևսի խորհրդով բոլոր փեսացուներին կապում է ապագայում իր դստեր պատիվը պահպանելու երդումով ու ի վերջո Հեղինեի համար որպես ամուսին ընտրում Մենելայոսին: Նման ընտրությունը պայմանավորված էր նաև նրանով, որ Տինդարոսի մյուս դուստրը՝ Կլիտմնեստրան, ամուսնացած էր Մենելայոսի եղբոր՝ Ագամեմնոնի հետ:
Շուտով Տինդարոսը զիջում է Սպարտայի թագավորական իշխանությունը Մենելայոսին ու Հեղինեին: Մենելայոսի հետ ամուսնությունից ծնվում է Հեղինեի դուստրը՝ Հերմոնիան: Մենելայոսի ու Հեղինեի խաղաղ կյանքը ձգվում է տասը տարի, մինչև Սպարտա է ժամանում տրոյական արքայզն Պարիսը, որին Աֆրոդիտեն խոստացել էր ամենաչքնաղ կնոջը (Հեղինեին)՝ որպես փոխհատուցում նրա, որ Պարիսն Աֆրոդիտեին հռչակել էր իբրև աստվածուհիներից ամենաչքնաղը:
Օգտվելով Մենելայոսի բացակայությունից՝ Պարիսը Հեղինեին իր հետ տանում է Տրոյա: Համաձայն առասպելի՝ Աֆրոդիտեն Հեղինեի մեջ այնպիսի ուժեղ սեր է սերմանում Պարիսի նկատմամբ, որին Հեղինեն ոչ մի կերպ չէր կարող դիմադրել:
Գևին Համիլտոն «Աֆրոդիտեն Հեղինեին շնորհում է
Պարիսին»
|
Ռիչարդ Վեստել «Աֆրոդիտեն Հեղինեին շնորհում է Պարիսին»
|
Հոմերոսի «Իլիականում» խոսվում է այն մասին, որ Հեղինեն ձանձրանում էր իր դրությունից, քանի որ Աֆրոդիտեի կախարդանքը, որով նա Պարիսի նկատմամբ զգացմունքներ էր առաջացրել Հեղինեի մեջ, արդեն չէին գործում: «Ոդիսականի» չորրորդ երգում Հեղինեն պատմում է, որ հենց ինքն է օգնել Ոդիսևսին գաղտագողի ներթափանցել քաղաք: Նման կերպ Տրոյայի պաշարման ժամանակ Հեղինեն նաև օգնել է Ոդիսևսին տեղի տաճարից առևանգել Աֆրոդիտեի փայտե արձանը:
Գվիդո Ռենի «Հեղինեի առևանգումը»
|
Տրոյայի գրավումից հետո Մենելայոսը սուրը ձեռքին փնտրում է Հեղինեին, որպեսզի գլխատի նրան դավաճանության համար, սակայն տեսնելով նախկին գեղեցկությամբ փայլող Հեղինեին՝ գցում է ձեռքից սուրն ու
ներում նրան:
Առասպելի եգիպտական տարբերակում Մենելայոսը Հեղինեի ուրվականի հետ մեկնում է Եգիպտոս, որպեսզի այնտեղ գտնի իրական Հեղինեին: Հեղինեի ուրվականը համբարձվում է երկինք, իսկ իրական Հեղինեն վերադառնում է Մենելայոսի մոտ:
Առասպելի եգիպտական տարբերակում Մենելայոսը Հեղինեի ուրվականի հետ մեկնում է Եգիպտոս, որպեսզի այնտեղ գտնի իրական Հեղինեին: Հեղինեի ուրվականը համբարձվում է երկինք, իսկ իրական Հեղինեն վերադառնում է Մենելայոսի մոտ:
Համաձայն լեգենդի, մահվանից հետո Հեղինեն տեղափոխվում է Լևկա կղզի՝ Դունայի գետաբերանի մոտ, որտեղ հավերժ կապվում է Աքիլլեսի հետ, քանի որ առասպելներից մեկի համաձայն՝ Հեղինեն ու Աքիլլեսը հանդիպել են Տրոյական հարթավայրում Աքիլլեսի մահից ոչ շատ առաջ:
Հենրի Ջասթիս Ֆորդ «Հեղինեի առևանգումը»
|
Ժակ Լուի Դավիդ «Հեղինե և Պարիս»
|
Տրոյական պատերազմի մասին առասպելների ձևավորումից հետո, որն իր մեջ ամփոփում է նաև բանահյուսական տարրեր, Հեղինեն դառնում է առասպելի գլխավոր հերոսներից մեկը, որը հետագայում նրա կերպարը դարձրել է մինչ օրս արվեստի տարբեր ճյուղերում ամենահաճախ արտացոլվող կերպարներից մեկը: Վերոնշյալ անտիկ հեղինակներից բացի Հեղինեի կերպարն արտացոլվել է նաև անտիկ կերպարվեստում, մասնավորպես՝ Պոլիգնոտի եւ Զևկիսի չպահպանված նկարները, «Պարիս ու Հեղինե» որմնանկարը Պոմպեոսում եւ այլն: Հատկապես Վերածննդի շրջանում Հեղինեի առևանգման թեմատիկան դառնում է գեղարվեստի մեջ ամենատարածվածը:
No comments:
Post a Comment