«Բանաստեղծությունների գիրք» (1921
թ.), «Երգեր» (1927
թ.) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919
թ., բեմադրվել է 1920 թ-ին) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928
թ.), «Կանտե խոնդո» (1931
թ.) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա Պինեդա» (1925
թ.) ողբերգությունը:
1929–30
թթ-ին Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում. իր տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում»
(1929–30 թթ.) բանաստեղծությունների ժողովածուում:
վերաբերվել ֆաշիզմի դեմ պայքարող ժողովրդական շարժմանը: Այդ տարիներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935 թ.) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936 թ.) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930 թ.) և այլ պիեսներ, որտեղ օգտվել է թատերաբանահյուսական ավանդույթներից:
Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները:
«Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում:
Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան
No comments:
Post a Comment