Տիտոսի հաղթակամարը գտնվում է Հռոմի Սուրբ Ճանապարհի վրա: Այն կառուցվել է Դոմիցիանոս կայսեր հրամանով, 81թ-ին (Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսի մահվանից հետո)` ի պատիվ Երուսաղեմի` 70թ. գրավվմանը: Լինելով Հռոմի ամենահին նհաղթակամարը՝ այն որպես նախատիպ է ծառայել նոր ժամանակների շատ այլ կամարների կառուցման համար: Հուշակոթողի բարձրությունը 15, 4 մետր է, լայնությունը՝ 13,5 մետր:
Բեռնարդո Բելլոտտո, 1744թ. |
Տիտոս կայսերը քառաձի մարտակառքը |
Միջնադարում Տիտոսի հաղթակամարը կործանման վտանգի տակ էր: Հռոմի պապ Պիոս VII-նախաձեռնությամբ 1821թ. հուշակոթողի վերականգնողական աշխատանքներ են տարվում: Կամարի վերակառուցված հատվածն արդեն ոչ թե մարմարից էր, այլ տրավերտինից: Վերակագնողական այս գործունեությունից հետո կամարի վրա ևս մեկ մակագրություն է հայտնվում՝ ի պատվի Պիոս VII-ի ու նրա հիանալի նախաձեռնության:
Ռազմավարներով երթի խորքանդակը |
Ուշագրավ է, որ Երուսաղեմի գրավումից հետո ստրուկի կարգավիճակով ավելի քան 50 000 հրեա էր բերվել Հռոմ: Այս հրեաների մեծ մասը մասնակցել է Տիտոսի հաղթակամարի կառուցման աշխատանքներին:
Առհասարակ, հին հռոմեացիների համար կամարը երկնքի խորհրդանիշ էր, իսկ կամարի վրա պատկերված հրամանատարը կամ առաջնորդը խորհրդանշում էր կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:
No comments:
Post a Comment