Thursday, 9 July 2015

Բուքինգհեմյան պալատ

Թագուհի Վիկտորյայի
արձանը
















Բուքինգհեմյան պալատ՝ Մեծ  Բրիտանիայի միապետների լոնդոնյան պաշտոնական նստավայրը (ներկայումս Եղիսաբեթ 2-րդ թագուհու նստավայրը):Պալատը ծառայում է նաև պաշտոնական հանդիսությունների և կառավարական ընդունելությունների համար: 


Պալատնը կառուցվել է Բուքինգեմյան դքսի համար (սկսած 1703թ-ից)` սկզբնապես կոչվելով «Բուքինգեմ-հաուս»: 1762թ. թագավոր Գեորգ Երրորդը գնում է պալատը` նպատակ ունենալով այն դարձնել իր պաշտոնական նստավայրը: Հետագա 75 տարիների ընթացքում ճարտարապետներ Ջոն Նեշն ու Էդվարդ Բլորը, հիմք ընդունելով Բուքինգեմ-հաուսը, կառուցում են նմանատիպ ևս երեք շինություն, որոնք բոլորը միասին քառակուսու տեսք են ստանում: Շինությունների կենտրոնում գտնվում էր ներքին լայնարձակ բակը: 

Թագուհի Վիկտորյա
Պալատը պաշտոնապես հռչակվում է Բրիտանիայի միապետների նստավայր 1837թ.` Վիկտորյա թագուհու գահակալության օրվանից: Այս տարիներին Բուքինգհեմյան պալատն իր վերջնական տեսքն էր ստանում. կատարվում էին ճարտարապետական վերջին «շտկումները»: Դարպասների մոտ տեղադրվում է թագուհի Վիկտորյայի արձանը: Պալատի կառուցման ծախսերն, ընդհանուր առմամբ, գերազանցում են 700 000 ֆունտ ստերլինգը, քանի որ շինարարական աշխատանքների համար օգտագործվում էին, օրինակ, մարմարի թանկարժեք ու հազվագյու տեսակներ: 

1853թ. ավարտվում են պալատի ամենամեծ ու շքեղ հատվածների մեկի` պարահանդեսային սրահի շինարարական աշխատանքները: Հայտնի այս սրահի երկարությունը կազմում էր 36, իսկ լայնությունը` 18 մետր: Այն կառուցվել է Վիկտորյա թագուհու հատուկ հրամանով և առաջին անգամ իր դռները բացել հյուրերի առջև 1856թ.` Ղրիմի պատերազմի ավարտի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ: Չնայած Բուքինգհեմյան պալատի ճոխությանը` նրա ոչ բոլոր բնակիչներ են երջանիկ եղել:
Միանշանակ չեն նաև պալատի ճարտարապետության մասին կարծիքները. օրինակ` The Guardian հայտնի պարբերականն այն անվանել է «աշխարհի ամենատգեղ շինություններից մեկը»: Պալատի ներքին հատվածը նախնական շրջանում զարդարված էր արհեստական մարմարով և արծաթի կապույտ ու վարդագույն նիտրատով, սակայն Էդուարդ VII-ը` Վիկտորյա թագուհու որդին ու ժառանգը, պալատը ձևափոխում է ֆրանսիական ոճով` մարմնագույն ու ոսկեգույն երանգներ հաղորդելով սրահներին, իսկ փոքր ընդունարանների մեծ մասը ձևավորվում էին ճապոնական ոճով: 
Պարահանդեսային սրահը
1856թ.-ին


Ներկայիս դրությամբ պալատն ունի 775 սենյակ, որոնցից 19-ը պետական են, 52-ը` թագավորական (նախատեսված նաև հյուրերի համար), 188-ը ծառայում են աշխատակազմին, 92-ը` գրասենյակային աշխատանքներին, իսկ 72-ը լոգասենյակներ են: Պալատն ընդհանուր առմամբ զվաղեցնում է 20 հեկտար տարածք, որից 17 հեկտարն զբոսայգու տարածությունն է: Բուքինգհեմյան պալատի զբոսայգին ամենամեծն է Լոնդոնում (մասնավոր զբոսայգիների շարքում): 



Պահակախմբի հերթափոխը
Պալատը հարուստ է նաև արվեստի գործերով. թագուհու գեղանկարչական հավաքածուն ներառում է այնպիսի նմուշներ, ինչպիսիք են Ռեմբրանտի ու Ռուբենսի կտավները: Պալատն ունի լողավազան, փոստ, ինչպես նաև սեփական կինոթատրոն: Ամեն տարի օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին թագուհին ժամանակավորապես լքում է իր պալատը: Հենց այս ժամանակաշրջանում էլ Բուքինգհեմյան պալատն իր դռները բացում է այցելուների առջև (տարեկան մոտ 30.000 մարդ): Պալատը հսկում է հայտնի պահակախումբը, որ ամեն անգամ սահմանված ժամին հերթափոխվում է հանդիսավոր արարողությամբ՝ գրավելով մի շարք զբողաշրջիկների ուշադրությունը:

No comments:

Post a Comment